SՎET Հոմ զվարճալի սիթքոմը մոտեցավ ավարտին. Վերջին սերիան ամբողջությամբ



Հարգելի հետևորդներ, իր տրամաբանական ավարտին է մոտենում SՎET Հոմ զվարճալի սիթքոմը: Շատ կարճ ժամանակում այն հասցրեց գրավել հազարավոր հետևորդների սրտեր: Առաջարկում ենք դիտել վերջին սերիան ամբողջությամբ մեզ մոտ: Տեսեք, թե իրականում ինչ լուրջ հաջողությունների հասան երկու Սմբատները, ինչպես մեկ կարճ տեսանյութը, սկիզբ տվեց հազարավոր հետևորդներով էջի ստեղծմանն ու գովազդների հավաքմանը:


Ամենաուշագրավ կերպարը՝ Մայրանուշը վերջապես ցույց տվեց իր իրական դեմքը: Պարզվում է՝ նրա նպատակը Սվետին թալանելն էր, ինչը ի վերջո ստացվեց: Որքան էլ , որ Հայկը  սկզբում համոզում էր նրան չհեռանալ, դե հիշում եք մարմնի վերևի մասն մի բան էր ուզում, մյուս մասը՝ այլ: Ի վերջո թալանեց Սվետի վերջին կոպեկն ու հեռացավ: Իհարկե, չէինք կարող բաց թողնել Սվետի ընտանիքի վերջը: Այո,  Սվետը վերջապես  հասավ իր  ուզածին, վերցրեց 3 ամսվա հոնորարը, բայց Մայրանուշը սևը բերեց նրանց գլխին: Իսկ նրանք ստիպված եղան մյուզիք հոլում մատուցող դառնալ, աման լվանալ, խոհարար լինել միայն թե կորցրած գումարի տակից դուրս գան:

Չնայած Սվետի ընտանիքը լքեց մեզ, բայց մենք մեծ ակնկալիքով կսպասենք հաջորդ եթերաշրջանին:https://www.youtube.com/embed/5mT5c1YXx8Q


Добавить комментарий

Ваш адрес email не будет опубликован. Обязательные поля помечены *