+44 և ավելի․․ տրամադրվեք, ավելի սարսափելի է լինելու, հայտնում ենք տեղեկություն, որ կհուզի գբոլորիդ



Ուշադրություն


Հուլիսի 2-7-ն Արարատյան դաշտում և նրա նախալեռներում, Վայոց Ձորի նախալեռներում, Սյունիքի հովտային գոտում և Երևանում սպասվում է բարձր կարգի հրդեհավտանգ իրավիճակ:

Հանրապետության տարածքում`

Հուլիսի 2-3-ը, 6-7-ն առանձին շրջաններում՝ կեսօրից հետո սպասվում է կարճատև անձրև և ամպրոպ, առանձին հատվածներում հնարավոր է նաև կարկուտ։ Հուլիսի 4-5-ը սպասվում է առանց տեղումների եղանակ։

Քամին՝ հարավ-արևմտյան՝ 5-10 մ/վ, ամպրոպի ժամանակ սպասվում է քամու ուժգնացում՝ 15-20 մ/վ արագությամբ։

Օդի ջերմաստիճանը հուլիսի 3-4-ի ցերեկը աստիճանաբար կբարձրանա 3-4 աստիճանով, 5-7-ի ցերեկը նույնքան կնվազի։

Հուլիսը Հայաստանում ամռան ամենաշոգ ամիսներից մեկն է: Միջին ամսական ջերմաստիճանը հանրապետությունում +16.6⁰C է, երրորդ տասնօրյակում այն հասնում է +17.3⁰C: Արարատյան դաշտում, Վայոց Ձորի նախալեռնային շրջաններում և Սյունիքի հովիտներում միջին ամսական ջերմաստիճանը տատանվում է +25…+27⁰C սահմաններում, Տավուշում+18…+22⁰C, Լոռիում +16…+18⁰C, լեռնային շրջաններում +15…+20⁰C: Բացարձակ առավելագույն ջերմաստիճանը, որը հանրապետությունում երբևէ գրանցված ամենաբարձր ջերմաստիճանն է, գրանցվել է Մեղրիում+43.7⁰C (2011թ), Արարատ +42.6⁰C (2017թ), Երևան +42.0⁰C (2011թ.): Լեռնային շրջաններում հուլիսը զով է, առավելագույն ջերմաստիճանը չի գերազանցում +32…

+34⁰C (Գյումրի +38⁰C): Ամենաշոգ հուլիսները դիտվել են 1949, 1962, 1980, 1989, 2000, 2010, 2011, 2015, 2017թթ, երբ օդի ամսական միջին ջերմաստիճանը բարձր է եղել նորմայից 2-3 աստիճանով, իսկ առավելագույն ջերմաստիճանը Արարատյան դաշտում և Սյունիքի հովիտներում 5-7 օր անընդմեջ տատանվել է +39…+41⁰C սահմաններում: Ամենահով հուլիսները դիտվել են 1946, 1967, 1969, 1995, 2009թթ, երբ ամսական միջին ջերմաստիճանը ցածր է եղել նորմայից 2-3 աստիճանով, իսկ առավելագույն ջերմաստիճանը հանրապետության հովտային շրջաններում չի գերազանցել +34…+35⁰C: Խոնավ հուլիսներ են դիտվել 1906, 1929, 1939, 1956, 1985, 2003, 2009, 2010, 2011, 2012թթ, երբ տեղումների ամսական քանակը կազմել է նորմայի 150-300%: Խիստ չոր հուլիսներ են եղել 1907, 1915, 1933, 1934, 1936, 1940, 1942, 1950, 1973, 1978, 1996, 1998, 1999, 2006թթ, երբ հանրապետության հովտային շրջաններում ամսվա ընթացքում տեղումներ ընդհանրապես չեն դիտվել:

Կտրուկ նվազում է տեղումների քանակը, որը ամբողջ տարածքում միջինը կազմում է 49մմ, սակայն տեղումները բաշխվում են շատ անհամաչափ: Առավելագույն քանակը դիտվում է Լոռիում55-75մմ, նվազագույնը Արարատյան դաշտում և Սյունիքի հովիտներում10-15մմ: Տեղումներով օրերի թիվը նույնպես անհամաչափ է բաշխված, Լոռիում 13-15 օր, Արարատյան դաշտում 4-5 օր: Լինում են տարիներ, երբ Արարատյան դաշտում հուլիսին տեղումներ ընդհանրապես չեն դիտվում: Ամպրոպների հաճախականությունը հուլիսին նվազում է: Արարատյան դաշտում ամպրոպ դիտվում է 5-6 օր, լեռնային շրջաններում, այդ թվում Սևանա լճի ավազանում` 10-12 օր:

Հովտային շրջաններում, որտեղ զարգանում է լեռնահովտային շրջանառությունը, քամու արագությունը աճում է, հատկապես երեկոյան ժամերին, (անդորրի կրկնելիությունը կտրուկ նվազում է, Երևանում անդորրի կրկնելիությունը կազմում է 19%): Քամու միջին արագությունը ժամը 21-ին հասնում է 6 մ/վրկ, առավելագույն արագությունը կարող է հասնել 18-21մ/վրկ և ավելի: Արարատյան դաշտում հաճախ դիտվում են խորշակներ` չոր և տաք քամիներ, որոնց հետևանքով խախտվում է բույսերի ջրային հաշվեկշիռը: Արարատում, Արմավիրում հուլիսին միջինը 1-2 օր դիտվում են ինտենսիվ խորշակներ, երբ կեսօրից հետո 8մ/վրկ-ից բարձր արագությամբ քամիների դեպքում խոնավության պակասորդը հասնում է մինչև 40մբ և ավելի:


Добавить комментарий

Ваш адрес email не будет опубликован. Обязательные поля помечены *