‼Եթե հանդիսանում եք անշարժ գույքի սեփականատեր, անպայման պիտի իմանաք սրա մասին



Քաղաքացին կամ իրավաբանական անձը, որն անշարժ գույքի սեփականատեր չէ, սակայն այն տասը տարվա ընթացքում բարեխղճորեն, բացահայտ և անընդմեջ տիրապետում է որպես սեփական գույք, այդ գույքի նկատմամբ ձեռք է բերում սեփականության իրավունք (ձեռքբերման վաղեմություն): Այս մասին ամրագրված է ՀՀ քաղաքացիական օրենսգրքի 187-րդ հոդվածում, տեղեկանում է Իրավաբան․net-ը։


Ձեռքբերման վաղեմության ուժով սեփականության իրավունքը կարող է ձեռք բերվել միայն տիրազուրկ անշարժ գույքի նկատմամբ (հոդված 187): Սույն նորմը չի կիրառվում ինքնակամ կառույց հանդիսացող անշարժ գույքի նկատմամբ: Տիրապետման վաղեմությունը վկայակոչող անձը կարող է իր տիրապետման ժամկետին միացնել այն ժամանակը, որի ընթացքում այդ գույքին տիրապետել է այն անձը, որի իրավահաջորդն է ինքը:

Մինչև ձեռքբերման վաղեմության ուժով գույքի նկատմամբ սեփականության իրավունք ձեռք բերելը գույքը որպես սեփականություն տիրապետող անձն իրավունք ունի պաշտպանել այն երրորդ անձանցից, որոնք գույքի սեփականատերը չեն և օրենքով կամ պայմանագրով նախատեսված այլ հիմքով դրա նկատմամբ չունեն տիրապետման իրավունք:

Անշարժ գույքի նկատմամբ սեփականության իրավունքը ձեռքբերման վաղեմության ուժով գույքը ձեռք բերած անձի մոտ ծագում է այդ իրավունքի պետական գրանցման պահից: Հիշեցնենք, որ տիրազուրկ է համարվում այն գույքը, որը չունի սեփականատեր, կամ որի սեփականատերն անհայտ է կամ հրաժարվել է դրա նկատմամբ սեփականության իրավունքից:

A citizen or legal entity that does not own real estate, but has owned it in good faith, openly and continuously for ten years, acquires ownership of that property (statute of limitations). This is enshrined in Article 187 of the RA Civil Code, Iravaban տեղեկ net informs.

The right of ownership can be acquired only in the case of ownerless real estate by virtue of the statute of limitations (Article 187). This norm does not apply to real estate that is an unauthorized structure. A person referring to the statute of limitations may add to the period of his / her possession the time during which the property was owned by the person whose legal successor.

Prior to acquiring the right of ownership over the property by virtue of the statute of limitations, the person who owns the property has the right to protect it from third parties who do not own the property and do not have the right of possession over it on other grounds provided by law or contract.


Добавить комментарий

Ваш адрес email не будет опубликован. Обязательные поля помечены *