Օհոոո․․․այ քեզ զագացումներ․․․Վահե VS Քոչարյան․ Վահե Հակոբյանը նորից խաբել է Քոչարյանին. այս անգամվա սուտն էլ փաստերով բացահայտվեց



«Հայաստան» դաշինքի ներկայացուցիչ, «Վերածնվող Հայաստան» կուսակցության ղեկավար, Սյունիքի նախկին մարզպետ Վահե Հակոբյանը հունիսի 24-ին լրագրողների հետ ճեպազրույցում, անդրադառնալով Սյունիքում «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության հաղթանակին և գրանցված ցուցանիշներին, հայտարարել էր, որ Սյունիքի մարզում 15 հազար զինվորական էր բերվել քվեարկության։ «Ընդեղ (Սյունիքում — խմբ․) քվեարկել են, մեր տվյալներով, շուրջ 15 հազար զինվորական»,- հայտարարել էր Հակոբյանը։ «Փաստերի ստուգման հարթակը» ստուգեց և համեմատեց հունիսի 20-ին կայացած արտահերթ խորհրդարանական ընտրություններին Սյունիքի մարզի ընտրողների վերաբերյալ բաց աղբյուրներում առկա տեղեկությունները և պարզեց, որ Վահե Հակոբյանի հայտարարած թիվը խիստ չափազանցված է։ Այսպես, ըստ ոստիկանության կողմից ներկայացված տվյալների՝ Սյունիքի մարզում ընտրողների թիվը 105,062 է։ Այս թվի մեջ ներառված չեն այն զինվորականների տվյալները, որոնք գրանցված չեն այս մարզում, սակայն ծառայությամբ պայմանավորված պետք է քվեարկեին այստեղ։ Զինվորականների ցուցակները գաղտնի են։ Սակայն Կենտրոնական ընտրական հանձնաժողովի կողմից հրապարակված՝ ըստ տեղամասերի քվեարկության արդյունքների փաստաթղթում ներկայացվում է կոնկրետ տեղամասում ընտրողների ընդհանուր թիվը, որի մեջ արդեն ներառված են նաև զինվորականներն ու բնակության վայրը փոխածները։ Ըստ այդմ, Սյունիքի մարզում (34, 35 ընտրատարածքներ) ընտրողների ընդհանուր թիվը կազմել է 109,750։


Ինչպես նշեցինք, այս թվի մեջ ներառված են նաև մարզում քվեարկած զինվորականները։ Ոստիկանության և ԿԸՀ-ի կողմից հրապարակված տվյալների համեմատության շնորհիվ կարող ենք հասկանալ, թե մոտավորապես քանի զինվորական է քվեարկել Սյունիքի մարզում։ Ըստ այդմ, տարբերությունը կազմում է 4688։ Այլ կերպ ասած՝ առավելագույնը 4688 զինվորական է Սյունիքում մասնակցել ընտրությանը։ Պետք է նշել, որ այս թիվը կարող է ավելի քիչ լինել, քանի որ ՀՀ-ում հաշվառում չունեցող, բայց դիմումի համաձայն գտնվելու վայրի մոտակա տեղամասում ու քվեարկության օրն ըստ գտնվելու վայրի ընտրողների ցուցակում ընդգրկվածները ևս այս թվի մեջ են մտնում։ Այսպիսով փաստենք, որ Վահե Հակոբյանի այն պնդումը, թե 15 հազար զինվորականներ են բերվել Սյունիքի մարզ քվեարկության նպատակով, առնվազն չափազանցված է։ Սյունիքի մարզում քվեարկել է առավելագույնը 4700 զինծառայող։ Հավելենք, որ Նիկոլ Փաշինյանը Սյունիքում ստացել է 35․293 քվե՝ 53.42 %։

Vahe Hakobyan, a representative of the “Hayastan” bloc and leader of the “Reviving Armenia” party, former governor of Syunik, told reporters on June 24 that 15,000 servicemen had been brought to the polls in Syunik. . “According to our data, about 15,000 servicemen voted there (in Syunik – group։),” Hakobyan stated. The “fact-checking platform” checked, compared the information available in open sources about the voter

s of Syunik region during the early parliamentary elections on June 20, and found out that the number announced by Vahe Hakobyan was very exaggerated. Thus, according to the data provided by the police, the number of voters in Syunik region is 105,062. This number does not include the data of the military who are not registered in this region, but had to vote here due to their service. The military lists are secret. However, the document published by the Central Electoral Commission, according to the polling station results, presents the total number of voters in a particular polling station, which already includes the military and those who have changed their place of residence. Accordingly, the total number of voters in Syunik region (34, 35 constituencies) was 109,750. As we mentioned, this number includes the military who voted in the region. Comparing the data published by the Police և CEC, we can understand approximately how many servicemen v


Добавить комментарий

Ваш адрес email не будет опубликован. Обязательные поля помечены *