Քաղաքականապես սպառված ֆիգուրը



Քաղաքականապես սպառված ֆիգուրը
Ռոբերտ Քոչարյանի կազմակերպած հանրահավաքին տարբեր հաշվարկներով մասնակցել էր 3700 մարդ ։


Քոչարյանը իր խոսքում ընդգծել է , որ իշխանությանը պետք է վռնդել կամ ընտրությունների արդյունքում, կամ բարիկադներով ։ Հարկ չկա մեկնաբանել որեւէ խոսք, քանի որ փաստերը ավելի քան խոսուն են։ Խայտառակ պարտությունից հետո նորից երազել ընտրությունների մասին առնվազն ծիծաղելի է ։ Եվ դա ասում է քաղաքականապես սպառված ֆիգուրը։ Նրա կողմից արվում է ամենի ինչ իրավիճակը լարելու համար’ սեփական պաշտպանությունը ապահովելու նպատակով։ Իր խոսքում երկրորդ նախագահը շեշտել է, թե պատերազմը հրահրվել է մեր իշխանության կողմից։

Իբր արվել է ամեն բան բանակցային գործընթացը խաթարելու համար ։ Նման միտք արտահանել է նաեւ Ալիեւը։ Ադրբեջանի նախագահը միշտ հնչեցնում է, որ հայկական կողմն է հրահրել պատերազմը։ Տարօրինակ չէ միթե , որ Ռոբերտ Քոչարյանը հնչեցնում է նույն մտքերը կամ առնվազն Ալիեւին հաճելի մտքեր։


Добавить комментарий

Ваш адрес email не будет опубликован. Обязательные поля помечены *