ՎԵՐՋ. Ալիևը հայտարարեց. մինչև ապրիլի 15-ը….



Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը հայտարարել է Լեռնային Ղարաբաղում ռազմական գործողությունների համար զորակոչված զինծառայողների փուլային զորացրման մասին մինչև ապրիլի 15-ը, համապատասխան հրամանը ստորագրվել է դեկտեմբերի 25-ին: Այս մասին տեղեկացնում է «ՌԻԱ Նովոստի» գործակալությունը:


«Ադրբեջանի Հանրապետության նախագահի 2020 թվականի սեպտեմբերի 28-ի թիվ 2280 հրամանով զինվորական ծառայության զորակոչված զինծառայողները աստիճանաբար զորացրվելու են 2020 թվականի դեկտեմբերի 25-ից 2021 թվականի ապրիլի 15-ը»,-ասված է հրամանագրի տեքստում, որը հրապարակվել է նախագահի մամուլի ծառայության կայքում:

Հիշեցնենք, որ նոյեմբերի 9-ին Ռուսաստանի, Հայաստանի և Ադրբեջանի ղեկավարները Լեռնային Ղարաբաղում ռուս խաղաղապահների տեղակայման շուրջ պայմանավորվածություն են ձեռք բերել,

ստորագրվել է հայտարարություն, որով Ադրբեջանին են անցնում Արցախի յոթ շրջանները, Շուշին ու Հադրութը` բացառությամբ մի գյուղի, գյուղեր Ասկերանի ու Մարտունու շրջանից, ինչպես նաև Մարտակերտի շրջանի Թալիշ և Մատաղիս գյուղերը։

Azerbaijani President Ilham Ali has announced the phasing out of conscripts for hostilities in Nagorno-Karabakh until April 15, and the relevant order was signed on December 25. This was reported by RIA Novosti.

“According to the Presidential Decree No. 2280 of September 28, 2020, conscripts will be gradually demobilized from December 25, 2020 to April 15, 2021,” reads the text of the decree, which was published on the website of the Presidential Press Service.

It should be reminded that on November 9, the leaders of Russia, Armenia and Azerbaijan reached an agreement on the deployment of Russian peacekeepers in Nagorno Karabakh, a statement was signed by which seven regions of Artsakh, Shushi and Hadrut pass to Azerbaijan, except for one village, Askeran and Martuni regions. as well as the villages of Talish and Mataghis in the Martakert region.


Добавить комментарий

Ваш адрес email не будет опубликован. Обязательные поля помечены *