Վшյրկյшններ шռшջ…ՇՆПՐՀԱԿԱԼ ԵՆՔ ՄԵՐ ՓՐԿԻՉ: Բпլпրիդ hшմшր пւնեմ լшվ լпւր. Նիկпլ Փшշինյшն…ինչքшն հնшրшվпր է տшրшծեք, բпլпրն իմшնшն



Վшյրկյшններ шռшջ…ՇՆПՐՀԱԿԱԼ ԵՆՔ ՄԵՐ ՓՐԿԻՉ: Բпլпրիդ hшմшր пւնեմ լшվ լпւր. Նիկпլ Փшշինյшն…ինչքшն հնшրшվпր է տшրшծեք, բпլпրն իմшնшն


ՀՀ Արդարադատության նորանշանակ նախարար Կարեն Անդրեասյանը կառավարության նիստից հետո ճեպազրույցում հայտարարեց, որ հիմա փորձում են գտնել ամենաարդար մոդելը վատ դատավորներին համակարգից դուրս մղելու։ Նախարարը նաև ասել է, որ մարտի 1-ի գործերով 24 դատավորներից

համակարգում մնացել են 12-ը։ Անդրեասյանի խոսքով՝ տեղի է ունեցել տարօրինակ զտում, ազատում այն դատավորներից, որոնք կասկածելի վճիռներ են կայացրել մարտի 1-ի գործերով։ «Դուք կարող եք տեսնել, որ ինքնաբերաբար տեղի է ունեցել որոշակի զտում։ բայց այն դատավորը, որը կոռումպացված է, անգրագետ է իմ զեկույցից հետո էլ մնացել են ու շարունակել ենք հանցագործություններ թույլ տալ։ Բայց մեր

օրենսդրությունը ինձ թույլ տալիս է 8 տարի հետ գնալ ու վարույթներ հարուցել վերջին 8 տարվա ընթացքում թույլ տրված խախտումների ու սխալների համար։ Եվ ես շնորհակալ եմ նախորդ նախարարներին, պարոն Բադասյանին, որ ինքը նման ժառանգություն է թողել և ես կարող եմ իմ կիսատ գործը ավարտին հասցնել»,-ասաց նախարարը։ Փաստաբան, մարտի 1-ի գործով տուժողների իրավահաջորդների ներկայացուցիչ Սեդա Սաֆարյանը համակարծիք է, որ համակարգը դեռ լիքն է կոռումպացված, նախորդ իշխանության շահերը սպասարկող դատավորներով և շատ ողջյունելի է, որ արդարադատության նոր նախարարի մոտ ձգտում է նկատվում համակարգը մաքրել այդպիսի դատավորներից.«Բազմաթիվ անգամներ խոսել ենք վեթինգի մասին, որը չի արվել։ Բայց պեք է կենտրոնանալ դրա վրա։ Արդյունավետ կլինի նաև գործերի վերանայումը, պարզելը, թե առանձին դատավորներ ինչ գործեր են լսել, ինչու են հատկապես այդ դատավորներն այդ գործերը լսել և որտեղ է եղել նրանց շահագրգռվածությունը։ Դատական համակարգի մաքրման գործընթացը բոլորի աչքի առաջ պետք է տեղի ունենա և բոլորը պետք է տեսնեն, որ ոչ մի բան, ոչ ոք անպատիժ չի մնում։


Добавить комментарий

Ваш адрес email не будет опубликован. Обязательные поля помечены *