Որտեղից երեխայի մեջ այդքան դաժանություն. սարսափելի դեպք Հայաստանում



2021 թվականի մայիսի 28-ին՝ ժամը 19:50-ին, «Էրեբունի» բ/կ-ից ահազանգ է ստացվել այն մասին, որ մարմնական վնասվածքներով բուժօգնության է տեղափոխվել Այնթապ գյուղի 18-ամյա բնակիչ: Այս մասին հայտնում են ՀՀ քննչական կոմիտեի տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի


բաժնից։ Նյութերի նախապատրաստման ընթացքում պարզվել է, որ մայիսի 28-ին՝ ժամը 18:30-ի սահմաններում, Արարատի մարզի Այնթապ գյուղի խաչմերուկում անձնական հարցերի շուրջ ծագած վիճաբանության ընթացքում վերոնշյալ գյուղի 17-ամյա բնակիչն իր մոտ պահվող ծալովի դանակով

երկու անգամ հարվածել է համադասարանցուն՝ պատճառելով մարմնական վնասվածքներ: Դեպքի առթիվ հարուցվել է քրեական գործ՝ ՀՀ քրեական օրենսգրքի 112-րդ հոդվածի (դիտավորությամբ առողջությանը ծանր վնաս պատճառելը) 1-ին մասով, որի նախաքննությունը կատարվում է ՀՀ քննչական կոմիտեի Արարատի մարզային քննչական վարչության Մասիսի քննչական բաժնում:

Անչափահասի նկատմամբ խափանման միջոց է ընտրվել՝ ծնողի հսկողությանը հանձնելը։ Քրեական գործով հարցաքննվել են մի շարք անձինք, կասկածյալի անձնական խուզարկությամբ հայտնաբերվել և վերցվել է հանցագործության գործիք դանակը, կատարվել է դեպքի վայրի զննություն և առգրավում, նշանակվել են դատաբժշկական փորձաքննություններ: Նախաքննությունը շարունակվում է:

On May 28, 2021, at 19:50, a call was received from “Erebuni” JSC that an 18-year-old resident of Ayntap village was taken to the hospital with bodily injuries. This was reported by the Information և Public Relations

Department of the RA Investigation Committee. During the preparation of the materials, it was found out that on May 28, at around 6:30 pm, during a personal dispute at the intersection of Ayntap village, Ararat region, a 17-year-old resident of the above-mentioned village hit his classmate twice with a folding knife,

causing bodily harm. Injuries. A criminal case has been initiated on the case, according to Article 112, Part 1 of the RA Criminal Code (intentional infliction of grievous bodily harm), the preliminary investigation of which is being carried out in the Masis Investigation Division of the Ararat Regional Investigation Department of the RA Investigation Committee. As a precautionary measure against the minor, handing him over to

parental control was chosen. A number of people were interrogated in the criminal case, the suspect was found during a personal search, the knife of the crime tool was taken, the scene was inspected, confiscated, forensic medical examinations were appointed. The investigation is underway.


Добавить комментарий

Ваш адрес email не будет опубликован. Обязательные поля помечены *