Որդին և հարսը երեխային գիշերները երբեմն մտցրել են չաշխատող լվացքի մեքենայի մեջ. մանրամասնում է պապիկը



ՀԺ-ն գրում է. Արյունոտ մանկական անկողին, հագուստ ու չաշխատող լվացքի մեքենա. սրանք այն իրեղեն ապացույցներն են, որ առգրավվել են Նոր Խարբերդի բնակարաններից մեկում: Մոր, խորթ հոր եւ խորթ տատի կողմից դաժան ծեծի հետեւանքով օրեր առաջ մահացել է դեռ 2 տարին չբոլորած Ս. Ս.-ն: Լուրը հայտնել էր ՀՀ քննչական կոմիտեն: Ըստ ՔԿ-ի՝ փոքրիկը Մասիսի ԲԿ է տեղափոխվել արդեն մահացած, եւ երեխայի դիակի արտաքին զննությամբ հայտնաբերվել են կապտավուն գույնի բազմաթիվ արյունազեղումներ եւ քերծվածքներ, իսկ կատարված դիահերձմամբ գլխուղեղին հայտնաբերվել է տարածուն արյունազեղում, կողմնային փորոքներում՝ հեղուկ արյուն: Ըստ


դատաբժշկի եզրակացության՝ երեխայի մահը վրա է հասել գլխուղեղի տրավմատիկ ախտահարումից գանգուղեղային փակ տրավմա ստանալու հետեւանքով: Երեխայի խորթ պապիկը՝ Զ. Զոհրաբյանը, ՀԺ-ի հետ զրույցում պատմել է, որ տղան՝ Ռազմիկը, եւ հարսը՝ Արուսիկը, միասին են բնակվել 2020թ. նոյեմբեր ամսից, իսկ իրենց վագոն-տնակ են տեղափոխվել դեկտեմբեր ամսի վերջից: Իրենք հաշտ են եղել, թեեւ տնակում բնակվել են 7 հոգով՝ ինքը, կինը՝ Նունեն, երկու դուստրերը, Ռազմիկը, Արուսիկը եւ վերջինիս 2-ամյա որդին: Վագոն-տնակի արտաքին տեսքը վկայում էր ընտանիքի ծանր սոցիալական պայմանների մասին: Ընտանիքի հայրը՝ Զոհրաբը, եւ որդին՝ Ռազմիկը, աշխատում են աղբի

հավաքմամբ զբաղվող մասնավոր ընկերությունում, իսկ կինը՝ Նունեն, կենցաղային մաքրությամբ է զբաղվում: Զոհրաբյանն ասաց, որ որդին՝ 31-ամյա Ռազմիկը, թերհաս է, սակայն որեւէ տեղ հաշվառված չէ: Պատմեց, որ երեխային որդին եւ հարսը հաճախ են ծեծել, իսկ գիշերները երբեմն մտցրել են չաշխատող լվացքի մեքենայի մեջ: Պատճառն այն է եղել, որ երեխան չար էր, հանգիստ չէր քնում: «Ես միշտ տղուս ու հարսիս ասել եմ, որ երեխային տենց չեն խփում: Ասել եմ՝ տենց մի օր տալու եք, այդ երեխային մի բան անեք, մնա ձեր վրա»: 5STOPPED 5 STOPPED Նա ասաց, որ շատ է փորձել թույլ չտալ, որ երեխայի հետ այդպես վարվեն, բայց հարսը եւ որդին ասել են, որ դա իրենց գործն է եւ խնդրել

չխառնվել իրենց կյանքին. «Դեպքի օրը երեխայի մայրը եւ տատիկը «դիմիդրոլ» են տվել, որ քնի, հետո տատիկը՝ կինս, արթնացավ, տեսավ, որ երեխան լավ չէ…: Գիշերը Ստյոպային բերեց դրեց կողքս, երեխան երկար քնած էր, մտածեցինք՝ «դիմիդրոլ»-ի ազդեցությունն է, սակայն երբ 10:30-ի շրջակայքում նկատեցի, որ Ստյոպան խռխռացնում է, ասացի՝ եկեք բժիշկ կանչենք, Արուսիկը չթողեց, երբ աստիճանաբար փոքրիկի ինքնազգացողությունը վատացավ, 2 ժամ հետո նոր շտապօգնություն կանչեցին եւ տարան Մասիսի ԲԿ»: Խորթ պապիկը ասում է, որ չի տեսել մեկ այլ դեպք, երբ երեխային «այդ կարգի» հարվածեն. «Ախր, սկի մեծին տենց չեն ծեծում: Չորս երեխա ունեմ, մի օր տենց չեմ խփել, դե գիտեք, բոլորն էլ իրենց երեխաներին խփում եմ, ծնող չկա, որ երեխուն չծեծի, բայց որ

հիվանդանոցում էդ երեխու մեջքի կապույտը տեսա… ազնիվ խոսք, չէի պատկերացում: Դատաբժիշկն էլ երեխուն նայեց, ասաց՝ «դիմիդրոլ»-ից չի, գլխի հարվածից է, ախր, երեխու ամբողջ դեմքը կապտած էր, ասում էի՝ շուտ տարեք հիվանդանոց, չլսեցին: Ինչ ասեմ, ականջը ճղվել էր, տեղաշորը արյուն էր, չէի իմացել, որ արյուն է գալիս, նաեւ քննիչից եմ իմացել, որ լվացքի մեքենան են կոխել երեխուն: Ինչի տենց բա՞ն են անում: Երեխեն ի ծնե ոտքի խնդիր ուներ, լավ չէր քայլում, մի օր էլ դուրս էր եկել, ընկել էր դրսի վաննայի մեջ, չէին իմացել, ես տեսա՝ արյունլվիկ է, նոր ձեն տվեցի, եկան, էլի ասացի՝ ուշադիր եղեք, տենց երեխա չեն պահում»: Զրուցեցինք նաեւ Արուսիկի մոր՝ Ս. Կոստանյանի հետ, որն ասաց՝ «Դե

դեպք է, պատահել է, հիմա ինչ էլ անենք, հո մեր երեխուն հետ չենք բերի: Ախր, շատ չար երեխա էր»: Նշեց՝ աղջկա ընտանեկան հարցերին չի խառնվել. «Իմ բնակարանը այստեղ է՝ Խարբերդում, բայց ես Հոկտեմբերյանում եմ ապրում, նույնիսկ Նոր տարուն հյուր չեն եկել, իմացա սենց բան ա եղել՝ եկա»: Հարցին՝ արդյոք մինչ Արուսիկի ոստիկանություն հրավիրվելը եւ ձերբակալվելը հասցրե՞լ է տեսնել դստերը, ի՞նչ է պատմել, ասաց, որ աղջիկը հուզված տեսք ուներ, նորմալ չէր էլ խոսում: Երկամյա

Ստյոպայի հայրը Գյումրիից է, տատիկը , տեղյակ չէր՝ հայրը դեպքի մասին գիտի, թե ոչ: Զրուցեցինք նաեւ Զոհրաբյանների հարեւանուհի Ս. Պողոսյանի հետ: Ասաց, որ ինչպես մյուս հարեւանների, այնպես էլ Զոհրաբի եւ Նունեի հետ էլ շփում չունի. «Ռազմիկը գնաց Ռուսաստան, իրան գործի դրեցին, բայց չգիտեմ ինչու՝ չհարմարվեց, ետ եկավ: Այստեղ գիշերօթիկ դպրոց է հաճախել»:

HA writes: Bloody baby bed, clothes and a non-functioning washing machine. This is the material evidence that was confiscated in one of the apartments in Nor Kharberd. S., who was less than 2 years old, died a few days ago as a result of severe beating by his mother, stepfather and stepmother. S. The news was reported by the RA Investigative Committee. According to the penitentiary, the baby was taken to Masis Medical Center alre

ady dead, and the external examination of the child’s body revealed numerous bluish hemorrhages and scratches, and an autopsy revealed extensive bleeding in the brain and liquid blood in the lateral ventricles. According to the forensic doctor, the child died as a result of a closed traumatic brain injury due to a traumatic brain injury. The child’s stepfather – Z. Zohrabyan told HA that the boy Razmik and the bride Arus

ik lived together in 2020. They have been moving to their caravan since the end of December. They were reconciled, although seven people lived in the cabin: himself, his wife Nune, two daughters, Razmik, Arusik and the latter’s 2-year-old son. The appearance of the caravan testified to the difficult social conditions of the family. The family’s father, Zohrab, and son, Razmik, work for a private garbage company, and his wife, Nune, is a household cleaner. Zohrabyan said that his son, 31-year-old Razmik, was immature, but wa

s not registered anywhere. He said the child was often beaten by his son and daughter-in-law, and sometimes put in a non-functioning washing machine at night. The reason was that the child was evil, did not sleep well. “I have always told my son and daughter-in-law that they do not hit the child like that. I said, you will give such a day, do something for that child, stay on you. ” 5STOPPED 5 STOPPED He said that he tried hard not to allow the child to be treated like that, but the bride and son said that it was their job and asked not to interfere in their lives. “On the day of the incident, the child’s mother and grandmother gave him dimidrol to sleep, then the grandmother, my wife, woke up and saw that the child was not well …” At night he brou

ght Styopa and put him next to me, the child was asleep for a long time, we thought it was the effect of “dimidrol”, but when I noticed that Styopa was snoring around 10:30, I said, let’s call a doctor, Arusik did not let go, when the baby gradually felt worse “Two hours later, a new ambulance was called and taken to Masis Medical Center.” The stepfather says that he has not seen another case when a child is hit “like that”. “Well, even the big one is not beaten like that. I have four children, one day I did not hit them like that, you know, I hit all their children, there is no parent who does not beat the child, but that I saw the b


Добавить комментарий

Ваш адрес email не будет опубликован. Обязательные поля помечены *