Շտ шպ Միքшյել Մինшսյшնի եղբшյրը Միш ցшվ Նիկпլին



Մինչ բուն նյութին անցնելը առաջարկում եմ կարդալ մի փոքր տեղեկություն
Yerkir.am-ն արդեն տեղեկացրել է, որ Երեւանի ավագանու առաջիկա ընտրություններում ՀՀԿ համամասնական ցուցակի


13-րդ հորիզոնականը զբաղեցնում է Միքայել Մինասյանի կրտսեր եղբայրը` Գրիգոր Մինասյանը: 30-ամյա երիտասարդը «Էյ Էմ» իրավաբանական ընկերության կառավարիչ-բաժնետերն է, իրավաբանական գիտությունների թեկնածու, Հայաստանի փաստաբանների պալատի անդամ: Նա պատասխանել է Yerkir.am-ի հարցերին:

Պարո’ն Մինասյան, վաղո՞ւց եք համալրել ՀՀԿ-ի շարքերը եւ ինչո՞ւ որոշեցիք անդամակցել հենց այդ կուսակցությանը:

ՀՀԿ անդամ եմ 2012թ.-ից, իսկ որոշումս պայմանավորված է նրանով, որ մեր ընտանիքին հարազատ կուսակցություն է ՀՀԿ-ն: Հայրս էլ է ՀՀԿ անդամ, եւ հենց նրա շնորհիվ ծանոթացել եւ շփվել եմ շատ հանրապետականների հետ, այն լավ, պարզ մարդկանց հետ, եւ գուցե հենց դա է պատճառը, որ ընտրել եմ հենց այդ կուսակցությունը: ՀՀԿ-ն մեր ընտանիքի համար ավանդական կուսակցություն է:https://www.youtube.com/embed/K0cwLqcUi1E


Добавить комментарий

Ваш адрес email не будет опубликован. Обязательные поля помечены *