ՇՏԱՊ ՈՒ ԿԱՐԵՎՈՐ. Ադրբեջանը վերադարձրել է գերության մեջ գտնվող 69 անձի, իսկ Ադրբեջանում ցայսօր պահվող գերիների թիվը պետական գաղտնիք է



2020 թվականի նոյեմբերի 9-ից հետո Ադրբեջանը վերադարձրել է գերության մեջ գտնվող 69 անձի։ Այդ մասին «Փաստինֆո»-ի գրավոր հարցմանն ի պատասխան հայտնել են ՀՀ փոխվարչապետ Տիգրան Ավինյանի գրասենյակից։ «Ի պատասխան Ձեր՝ 05.02.2021թ. հարցման՝ հայտնում ենք, որ հայ գերիներին հայրենիք վերադարձնելու ուղղությամբ աշխատանքներն ընթանում են ամենօրյա ռեժիմով, եւ ցայսօր Ադրբեջանը վերադարձրել է գերության մեջ գտնվող 69 անձի»,- նշվում է փոխվարչապետի


գրասենյակից ստացված գրության մեջ։ Սակայն փոխվարչապետի գրասենյակը հրաժարվել է տեղեկություն տրամադրել Ադրբեջանում պահվող հայ գերիների թվի վերաբերյալ՝ այն համարելով պետական եւ ծառայողական գաղտնիք։ Մասնավորապես՝ փոխվարչապետ Ավինյանին խնդրել էինք տեղեկություն տրամադրել, թե փետրվարի 1-ի դրությամբ պաշտոնապես քանի գերի կա Ադրբեջանում, նրանցից քանի՞սն են քաղաքացիական, քանի՞սը զինծառայող, գերեվարվածների թվում քանի՞

ժամկետային զինծառայող, իգական սեռի ներկայացուցիչ կա։ Բացի այդ՝ հետաքրքրվել էինք, թե պաշտոնական տվյալներով գերեւարված քանի՞ հայի նկատմամբ է Ադրբեջանը քրեական գործ հարուցել։ Փոխվարչապետի գրասենյակից տրամադրել են միայն վերադարձած գերիների թիվը, իսկ Ադրբեջանում գտնվող հայորդիների թիվը, նրանց նկատմամբ Ադրբեջանի կողմից իրականացվող քրեական հետապնդման մասին տեղեկությունը հայ հասարակության համար պետական գաղտնիք է։

6STOPPED «Գերիների վերադարձի ուղղությամբ տարվում են շարունակական աշխատանքներ եւ նման տեղեկությունների վաղաժամ բացահայտումը կարող է վնաս հասցնել գործընթացին»,- պատճառաբանել են փոխվարչապետի գրասենյակից ու որպես հիմնավորում մատնանշել «Պետական և ծառայողական գաղտնիքի մասին ՀՀ օրենքի համաձայն ընդունված «ՀՀ ԱԳՆ համակարգի գաղտնագրման ենթակա տեղեկությունների ընդլայնված ցանկը հաստատելու մասին» ՀՀ ԱԳ նախարարի 2017 թվականի հունիսի 16-ի թիվ 1002-Ն հրամանի հավելվածի 2-րդ և 3-րդ կետերը։

Մինչդեռ՝ վկայակոչված փաստաթուղթը գերիների թիվը չի դասում գաղտնի տեղեկատվության շարքին։ Ըստ նշված հավելվածի՝ ՀՀ արտաքին գործերի նախարարության համակարգում գաղտնագրման ենթակա տեղեկություններ են համարվում նաեւ ՀՀ արտաքին քաղաքականության, արտաքին առևտրի, գիտատեխնիկական կապերի վերաբերյալ ՀՀ արտաքին քաղաքականության ռազմավարությունը և մարտավարությունը բացահայտող տեղեկություններ, որոնց վաղաժամ տարածումը կարող է վնաս հասցնել պետության շահերին։ Բացի այդ՝ ամրագրում է, որ Զինված ուժերի, այլ զորքերի և քաղաքացիական պաշտպանության ուժերի տեղաբաշխումը, իրական անվանումները, կազմակերպչական կառուցվածքը, զինվածությունը, թիվը բացահայտող

տեղեկությունները, որոնք ՀՀ միջազգային պարտավորություններին համապատասխան ենթակա չեն բաց հրապարակման։ Թե ինչ առնչություն ուներ զորքերի տեղաշարժի վերաբերյալ տեղեկատվությունը Ադրբեջանում պահվող հայ գերիների թվի հետ՝ հայտնի է թերեւս միայն Տիգրան Ավինյանին։ Մյուս պատճառը, ըստ որի ՀՀ փոխվարչապետի գրասենյակի կարծիքով, չի կարելի հրապարակել գերիների մասին տեղեկությունները, պայմանավորված է «ՀՀ կառավարության և Կարմիր խաչի միջազգային կոմիտեի միջև՝ ՀՀ-ում Կարմիր Խաչի միջազգային կոմիտեի կարգավիճակի մասին» համաձայնագրով

«ՀՀ-ն ստանձնել է միջազգային պարտավորություն ապահովելու Կարմիր խաչի միջազգային կոմիտեի նամակագրության գաղտնիությունը և չբացահայտելու դրանց բովանդակությունը հասցեատեր չհանդիսացող անձանց համար»,- նշված է գրության մեջ։ Ընդգծենք, որ նույնականացնող որեւէ տվյալ կառավարչությունից չէինք հայցել, այլ ակնկալում էինք պաշտոնական տվյալ ստանալ մեր գերեվարված քաղաքացիների թվի մասին, քանի որ ոչ պաշտոնական տվյալներով, համենայն դեպս անհետ կորած զինվորների ծնողների տեղեկություններով՝ Ադրբեջանում ունենք 280 գերի, իսկ ՄԻԵԴ-ը հայտարարել է, որ ՀՀ կառավարությունից ու հարազատներից դիմում է ստացել Ադրբեջանում պահվող 228 հայի մասին։

After November 9, 2020, Azerbaijan returned 69 captives. This was reported by the office of RA Deputy Prime Minister Tigran Avinyan in response to Pastinfo’s written inquiry. “In response to your, 05.02.2021. “We report that the work to return the Armenian captives to the homeland is being carried out on a daily basis, and to date Azerbaijan has returned 69 captives,” the letter from the Deputy Prime Minister’s

Office reads. However, the Deputy Prime Minister’s Office refused to provide information on the number of Armenian prisoners held in Azerbaijan, considering it a state and official secret. In particular, we asked Deputy Prime Minister Avinyan to provide information on how many prisoners there are officially in Azerbaijan as of February 1, how many of them are civilians, how many are servicemen, how many cons

cripts and females are among the captives. Besides, we inquired how many Armenians were prosecuted by Azerbaijan according to official data. Only the number of returned captives was provided by the Deputy Prime Minister’s Office, and the number of Armenians in Azerbaijan, the information about the criminal prosecution against them by Azerbaijan is a state secret for the Armenian society. 6STOPPED “Ongoing work is being done to return the captives and the early disclosure of such information could damage t

he process,” the Deputy Prime Minister’s Office said. The points 2 2 և 3 of the appendix of the RA Minister of Foreign Affairs Order 1002-N of June 16, 2017. Meanwhile, the cited document does not classify the number of prisoners as classified information. According to the mentioned appendix, in the system of the Ministry of Foreign Affairs of the Republic of Armenia, information subject to encryption is also considered information revealing the strategy and tactics of the Republic of Armenia’s foreign policy, foreign trade, scientific and technical relations, the premature dissemination of which may harm the state interes

ts. In addition, it stipulates that the location of the Armed Forces, other troops, civil defense forces, real names, organizational structure, armament, number revealing information, which are not subject to open publication in accordance with the international obligations of the Republic of Armenia. Probably only Tigran Avinyan knows what the information about the movement of troops had to do with the number of Armenian prisoners held in Azerbaijan. The other reason, according to which, in the opinion of the RA Deputy Prim


Добавить комментарий

Ваш адрес email не будет опубликован. Обязательные поля помечены *