ՇՏԱՊ․ հենց հիմա քաոս․ 38 մարդու ազատել են աշխատանքից, ոմանց կալանավորել են. ԹԱՐՄԱՑՎՈՒՄ Է․մանրամասներ



Այսօր առավոտից տեսնում ենք, որ մամուլում լուրեր են տարածվում, թե ինչ է կատարվում Սյունիքում․
Յոհաննես Բհատի հրամանով աշխատանքից ազատվել են 38 հոգի։ Ազատվողների ցանկում են


արտադրամասի պետեր, անվտանգության դեպարտամենտի ղեկավարն ու աշխատակիցները, էներգետիկներ, վարչական աշխատողներ՝ խորհրդականներ, օգնականներ։ Ազատվել է նաեւ ընկերության խորհրդի նախագահի խորհրդական Գառնիկ Ղազարյանը (հայտնի է որպես «Աժդանակ»–ի Գարիկ-Ա․Դ․), որը մեր

տեղեկություններով, մեկ ամսով երեկ կալանավորվել է։ Մեր աղբյուրի փոխանցմամբ, աշխատանքից ազատվողները հիմնականում ԶՊՄԿ–ի գլխավոր նախկին տնօրեն, Սյունիքի նախկին մարզպետ Վահե Հակոբյանի մտերիմներն են։ «Կարելի է ասել, աշխատանքից ազատվողները նրանք են, որոնք մյուս աշխատակիցներին ճնշել են ընտրության հարցում, նրանք, ովքեր վարչապետի ճամփան էին փակել»,–ասաց մեր աղբյուրը։ Aravot.am-ը փորձեց աշխատանքից ազատվածներից պարզել, թե ինչ պատճառով են ազատվել աշխատանքից; Սակայն նրանք առայժմ զերծ մնացին մեկնաբանություններից, ոմանք էլ ասացին, որ դիմելու են դատարան։https://www.youtube.com/embed/OXAZIGpk3zo


Добавить комментарий

Ваш адрес email не будет опубликован. Обязательные поля помечены *