Նյարդերից թույլ մարդիկ չդիտեն․ Երկու մարդու դի փողոցում էր, մեկինը՝ մեքենայի մեջ. երեկվա սարսափելի ողբերգության նոր մանրամասները (տեսանյութ, լուսանկարներ)



Այսօր՝ հուլիսի 14-ին, ողբերգական ավտովթար է տեղի ունեցել Արմավիրի մարզում: Ժամը 21:00-ի սահմաններում Երևան-Արմավիր ավտոճանապարհի Պտղունք գյուղի վարչական տարածքում դեռևս անհայտ


հանգամանքներում բախվել են Samand և Toyota Vitz մակնիշի ավտոմեքենաները: Ինչպես դեպքի վայրից հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, վթարի հետևանքով 3 հոգի տեղում մահացել են:
Նշված հատվածում երթևեկությունը ժամանակավորապես դադարեցվել է, որպեսզի քննիչները կարողանան դեպքի վայրի զննություն կատարեն:


Ոստիկանությունն ու քննչական բաժինը պարզում են վարորդների և մահացածների ինքնությունը: Գ. Շամշյանի տեղեկություներով՝ Samand մակնիշի ավտոմեքենան հաշվառված է ՀՀ ոստիկանության պետական պահպանության գլխավոր վարչության հաշվեկշռում և, ըստ նախնական տեղեկությունների, մահացածներից 2-ը ոստիկանության ծառայողներ էին, մեկը՝ քաղաքացիական անձ: Մահացածներից 2-ը, ովքեր ՀՀ ոստիկանության պետական պահպանության գլխավոր վարչության Էջմիածնի պահպանության բաժնի ծառայողներ էին, հայտնաբերվել են դրսում, իսկ Toyota-ի վարորդի դին ավտոմեքենայից դուրս են բերել հրշեջ-փրկարարները` մոտ 1 ժամ օգտագործելով հատուկ տեխնիկա։


Добавить комментарий

Ваш адрес email не будет опубликован. Обязательные поля помечены *