Մի քшնի րոպե шռшջ մшմուլում տեղեկություն hшյտնվեց. Լիլիթ Հովհшննիuյшնի hետ վшտ բшն է պшտшհել. նш шյլևս…



Հարգելի ընթերցողներ բոլորդ էլ սիրում եք հայտնիների կյանքից տեղեկություններ ստանալ, այդ իսկ պատճառով առաջարկում եմ ձեզ կարդալ Լիլիթ Հովհաննիսյանի մասին լուրը, որտեղ երգչուհին պատմում է իր կայքնի դժվարությունների և հաջողությունների մասին


Լիլիթ Հովհաննիսյանը գրում է. Երևանյան մենահամերգիցս առաջ ծանր մի էտապ ունեցա, որի մասին ուզում եմ ձեզ պատմել: Համերգից մոտ 2 ամիս առաջ, երբ արդեն պիտի սկսվեին ավելի ինտենսիվ փորձերս նվագախմբիս հետ,

սկսեցի ջերմել. տաքությունս ստաբիլ 37-37,5 էր, ու գրեթե կորցրի ձայնս(հետո իմացա, որ նման ջերմության դեպքում ձայնալարերը ծանրաբեռնել չէր կարելի): Դե իհարկե այցելեցի այդ ոլորտի լավագույն բժիշկներին: Պարզվեց՝ ձայնալարերիցս մեկի վրա արյան զեղում էր առաջացել, ինչի դեպքում խիստ հակացուցված է երգելը, իսկ որոշ բժիշկներ անգամ արգելեցին ինձ խոսել:

Ինչքան մոտենում էին համերգի օրերը, այդքան ժամերն ավելի արագ էին անցնում քան սովորաբար, և ջերմությունս չէր իջնում: Հետազոտվեցի ամբողջությամբ, որպեսզի հասկանանք ջերմությանս պատճառը(ավելի ուշ պիտի պարզվեր, որ ամենը գերլարվածության արդյունք էր): Անկեղծ ասած ճառագայթները և նման

պրոցեդուրաները ոչ մի օգուտ չտվեցին, և համերգից մի քանի օր առաջ բժիշկներն ինձ ասացին, որ համերգը պիտի հետաձգվի կամ չեղարկվի, որ այլ տարբերակ չկա, քանի որ ձայնալարի նման տրավմայով 2 ժամ(իսկ իմ ծրագիրը տևում է 2 ժամ 40 րոպե) երգելու դեպքում հնարավոր է, որ անդարձ կորցնեմ ձայնս:


Добавить комментарий

Ваш адрес email не будет опубликован. Обязательные поля помечены *