Մեռնեմ ձեր ջшնին տղերք ջшն․ hшյերը կшտшղի բпյ տվեցին. Ալիևը զшրմшցшծ է մեր զпրքпվ



Հարգելի ընթերցողներ ձեր ուշադրությանն ենք ներկայացում մի փոքր վերլուծություն, ինչից հետո կարող եք դիտել տեսանյութը․ Իսկապես, ի՞նչը փոխվեց հայոց երկնակամարում: Ինչո՞ւ մեր զինվորները Վերին Շորժայում դիրք (թե՞ դիրքեր


հանձնելուց հետո ետ գրավեցին այն՝ տալով զոհեր և վիրավորներ: Չէ, խոսքը այն բանի մասին չէ, որ չպիտի ետ գրավեցին: Եթե թշնամին հարձակվում է քո երկրի վրա՝ նրան պետք է վռնդել: Բայց այդպես չեղավ մայիսի 12-ին՝ Սյունիքի Սև լճերի տեղանքում: Եվ դրանից հետո մինչև Երասխի դիրքերի գնդակոծումն ու հրետակոծումը: Մինչ այդ, հրամայված էր,

չէ՞, չկրակել, և մերոնք չէին կրակում: Իսկ Երասխում կրակեցին: Վերին Շորժայում ոչ միայն կրակեցին, այլև ետ շպրտեցին թշնամուն: Ի՞նչ առյուծի կաթ խմեց «գերագույն գլխավոր» կոչվածը, որ թույլատրեց ետ գրավել դիրքը: Իսկ գուցե ինքը տեղյակ էլ չի եղել կեսգիշերային մարտից, ու նրան կանգնեցրել են փաստի առջև: Ճիշտ այնպես, ինչպես 2020-ի հուլիսին էր: Բայց այն ժամանակ իրավիճակն այլ էր՝ ինքը դեռ սավառնում էր էյֆորիայի բարձունքներում: Ու շքանշան էր, որ բաժանեց հուլիսյան մարտերի մասնակիցներին: 


Добавить комментарий

Ваш адрес email не будет опубликован. Обязательные поля помечены *