Մենք մեր զգոնությունը գեթ մեկ վայրկյան թուլացնելու բարոյական իրավունք չունենք. Գագիկ Ծառուկյան



Սիրելի՛ հայրենակիցներ, Արցախի և Սփյուռքի քույրեր և եղբայրներ.
Այսօր լրանում է Հայաստանի առաջին հանրապետության հռչակման 103-րդ տարեդարձը, որի առիթով սրտանց շնորհավորում եմ աշխարհասփյուռ մեր բոլոր հայրենակիցներին: Այսօր, երբ վտանգված է մեր հայրենիքի սահմանների անվտանգությունը, երբ թշնամին ոտնձգություն է կատարում մեր երկրի տարածքային ամբողջականության ու ինքնիշխանության վրա՝ առավել քան երբևէ օրախնդիր է դառնում բոլորիս միասնական ջանքերով մեր ժառանգած պետականության պահպանումը:


Հայաստանի առաջին հանրապետության հռչակմամբ 1918 թվականին դրվեց մեր անկախ պետականության կերտման հիմնաքարը և մեկդարյա հեռավորությամբ մենք այսօր պարտավոր ենք պայքարել այն սրբորեն պահելու և պահպանելու համար: 20-րդ դարասկզբի Սարդարապատի, Բաշ-Ապարանի և Ղարաքիլիսայի հերոսամարտերի արդյունքում վերացվեց մեր հայրենակիցների ֆիզիկական գոյության սպառնալիքը, իսկ այսօր ցավոք մեր հայրենիքի սահմաններին մեր հերոս տղաներն են դեմ առ դեմ կանգնած թշնամու դեմ:

Մենք մեր զգոնությունը գեթ մեկ վայրկյան թուլացնելու բարոյական իրավունք չունենք: Գարեգին Նժդեհի օրինակով մենք մեր երկրի համար օրհասական այս օրերին պարտավոր ենք միասնական ու միաբան լինել՝ հայրենիքի պաշտպանության ու ինքնիշխանության շարունակականության գործում: Հապաղումը կարող է ճակատագրական լինել…
Աստված պահապա՛ն մեզ բոլորիս…
Գրում է Գագիկ Ծառուկյանը ֆեյսբուքյան իր էջում

Dear compatriots, Artsakh և Diaspora sisters և brothers.
Today marks the 103rd anniversary of the proclamation of the First Republic of Armenia, on the occasion of which I cordially congratulate all our compatriots around the world. Today, when the security of the borders of our homeland is endangered, when the enemy is encroaching on the territorial integrity and sovereignty of our country, the preservation of the statehood we inherited through the

joint efforts of all of us becomes an issue more than ever. With the proclamation of the first republic of Armenia in 1918, the cornerstone of the building of our independent statehood was laid; a century later, we must fight to keep it sacred. As a result of the heroic battles of Sardarapat, Bash-Aparan and Gharakilisa in the early 20th century, the threat to the physical existence of our compatriots was eliminated,

and today, unfortunately, on the borders of our homeland, our hero boys are facing the enemy. We have no moral right to weaken our vigilance for even a second. Following the example of Garegin Nzhdeh, in these crucial days for our country, we must be united in the defense of the homeland and the continuation of sovereignty. Delay can be fatal…
God bless us all…
Gagik Tsarukyan writes on his Facebook page


Добавить комментарий

Ваш адрес email не будет опубликован. Обязательные поля помечены *