Մենք եղել ենք, կանք ու կմնանք հանուն մեր ժողովրդի մղվով պայքարի առաջամարտիկները և դա նույնիսկ քննարկման առարկա չի․ Արման Աբովյան



Ստանում եմ տասնյակ զանգեր և հաղորդագրություններ կապված ընտրություների հետ։
Ժողովուրդ ջան, նախ ասեմ, որ ինձ համար չափազանց կարևոր է Ձեր բոլորի սրտից բխող խոսքերը։
Դա իրականում ցույց է տալիս, որ մեր թիմի երկարամյա գործունեությունը՝ պարոն Ծառուկյանի գլխավորությամբ, խորհրդարանական հարթակում իրականում գնահատվել է և գնահատվում է Ձեր բոլորի կողմից ։Սակայն հարկ եմ համարում ԱՆՊԱՅՄԱՆ ընդգծել, որ Գագիկ Ծառուկյանի, «Բարգավաճ Հայաստան» կուսակցության և մեզ բոլորիս համար Խորհրդարանը հանդիսացել է ոչ թե բաղձալի քաղքակական «գագաթ», այլ դա մեր պետականաշեն և հայանպաստ գործունեություն իրականացնելու համար հարթակներից մեկն էր։
Այո, ԱԺ-ն շատ կարևոր հարթակ է, բայց համաձայնվեք, որ մենք երբեք չենք եզրափակվել խորհրդարանական տրիբունայով և մեր քայլերը իրականացրել ենք տարբեր քաղաքական գործիքակազմ օգտագործելով։
Շտապեմ հիասթափացնել բոլոր նրանց, ովքեր հույսեր ունեն, որ ԲՀԿ-ն կքաշվի մի կողմ և կնվազեցնի իր ջանքերը հանուն մեր Հայրենիքի և ազգի անվտանգության և բարգավաճման համար՝ այդպես չի լինի ոչ մի պարագայում։Ասեմ ավելին՝ մենք որքան հնարհավոր է առավել մասնակցություն ենք ունենալու բոլոր քաղաքական գործընթացներին և անցուդարձերին, քանզի մեր Հայրենիքը գտվում է ծայրագույն ճգնաժամում՝ բոլոր ուղղություններով և առումներով։Թուրք֊ադրբեջանական ոհմակի կողմից Արցախի Հանրապետության օկուպացիան, նույն թշնամու ներխուժումը Հայաստանի Հանրապետության տարածք, տնտեսական ճգնաժամ և ամենացավալին՝ մեր հասարակության մեջ տիրող և արհեստականորեն սերմանվող կատաղի ատելությունը միմյանց նկատմամբ։Այս խայտառակ իրավիճակի պատասխանատուներին դուք ինձանից լավ գիտեք ։
Հիմա հարց․ ո՞ր իրեն Հայ համարող մարդը կարող է անտարբեր մնալ, ո՞ր իրեն պետականամետ և ազգային ուժ համարող քաղաքական կառույցը կարող է անտարբեր մնալ։
Եվ այդ իսկ պատճառով, կրկին անգամ կրկնեմ՝ մենք եղել ենք, կանք ու կմնանք հանուն մեր ժողովրդի մղվով պայքարի առաջամարտիկները և դա նույնիսկ քննարկման առարկա չի։
Աստված բոլորիս պահապան։
Մեր պայքարը շարունակվում է ։
Հարգանքներով՝ Արման Աբովյան
Հ.Գ. Ինչ վերաբերվում է արտահերթ ընտրություններին, ապա մինչև չպարզաբանվեն բազմաթիվ ընտրախախտումների հետ կապված տեղեկություները, մենք առայժմ զերծ կմնանք գնահատական հնչեցնելուց։


Գրում է Արման Աբովյանը ֆեյսբուքյան իր էջում

I get dozens of calls and messages related to elections.
Dear people, let me first say that the words from the hearts of all of you are very important to me.
It actually shows that the long-term activity of our team, headed by Mr. Tsarukyan, has actually been evaluated in the parliamentary platform է is appreciated by all of you.
However, I consider it MUST emphasize that Gagik Tsarukyan, the “Prosperous Armenia” party, the Parliament was not a coveted political “peak” for all of us, but it was one of the platforms for our state-building, pro-Armenian activities.
Yes, the National Assembly is a very powerful platform, but agree that we have never ended up with a parliamentary tribune, we have implemented our steps using different political tools.
I hasten to disappoint all those who hope that the PAP will step aside, reduce its efforts for the sake of the prosperity of our Motherland գի national security ՝, it will not be like that under any circumstances.
Moreover, as much as possible, we will have more participation in all political processes, as our Homeland is in an extreme crisis, in all directions.
The occupation of the Artsakh Republic by a Turkish-Azerbaijani gang, the invasion of the territory of the Republic of Armenia by the same enemy, the economic crisis, the most painful, the fiercely hated hatred against each other in our society.
You know the people responsible for this disgraceful situation better than I do.
Now the question ․ Which person who considers himself an Armenian can remain indifferent, which political structure that considers itself a pro-state-national force can remain indifferent?


And that is why, I repeat, we have been, are and will remain the pioneers of the struggle for the sake of our people; it is not even a subject of discussion.


Добавить комментарий

Ваш адрес email не будет опубликован. Обязательные поля помечены *