Մարդասպանը սպառնացել է հաշվեհադար տեսնել բոլոր նրանցից, ովքեր․․․



Հունիսի 20-ին Հայաստանում կանցկացվեն արտահերթ խորհրդարանական ընտրություններ։ Կայանալիք արտահերթ խորհրդարանական ընտրություններին մասնակցելու է 4 դաշինք և 22 կուսակցություն։ Իսկ ո՞ւմ է ձայնը տալու քաղաքացին։ Միանշանակ տալու է նրան, ով ներկայացնում է ժողովրդավար, անվտանգ և օրենքի հայրենիք ստեղծելու ճանապարհային քարտեզ։
Հիմա մենք գտնվում ենք նախընտրական քարոզչության փուլում։ Խիստ մտահոգիչ է մթնոլորտը, որում ընթանում է նախընտրական քարոզարշավը: Դա խորացնում է հասարակությունում բևեռացվածությունը, խարխլում է երկրում համերաշխությունը վերականգնելու հեռանկարը: Անհրաժեշտ է թոթափել ատելությունն ու չարությունը։ Մենք պետք է շատ սթափ գիտակցենք մեր պետության և պետականության, մեր ազգի առջև ծառացած իրական ռիսկերը, սպառնալիքները և այս ճակատագրական պահին տարբերենք առաջնայինը երկրորդայինից։



Եվ այս ֆոնին տեղեկանում ենք, որ Արթիկում տեղի ունեցած հանդիպումից հետո Ռոբերտ Քոչարյանը խիստ բարկացել է։ Ասում են՝ պատճառը համացանցում տարածվող խայտառակ լուսանկարներն են, որտեղ երևում է, թե ինչպես են կուսակցության ծրագրերն ու տարբերանշաները շաղ տված գետնին։ Բանը հասել է նրան, որ սպառնացել է հաշվեհարդար տեսնել բոլոր պատասխանատուներից, ովքեր չեն հարգում ո՛չ իր քաղաքական ուժը, ո՛չ իրենց նախընտրական ծրագիրը, ո՛չ հավաքարարներին։
Դե եկ վարդապետ ու մի խենթանա։

Extraordinary parliamentary elections will be held in Armenia on June 20. 4 blocs և 22 parties will take part in the forthcoming special parliamentary elections. And who will the citizen vote for? It will definitely give a roadmap to the one who presents a democratic, secure law-making homeland.
Now we are in the pre-election campaign stage. The atmosphere in which the election campaign is taking place is very worrying. It deepens the polarization in the society, undermines the prospect of restoring solidarity in the country. It is necessary to get rid of hatred and evil. We must very soberly realize the real risks and threats facing our state, statehood, our nation, at this crucial moment to distinguish the primary from the secondary.
And against this background, we are informed that after the meeting in Artik, Robert Kocharyan was very angry. They say the reason is the disgraceful photos spread on the Internet, where it is seen how the party’s programs and logos are scattered on the ground. The thing has reached the point that he has threatened to take revenge on all those responsible who do not respect either his political force, their election program or the cleaners.
Come on, monk, and don’t go crazy.


Добавить комментарий

Ваш адрес email не будет опубликован. Обязательные поля помечены *