Մանվել Փարամազյանի ձերբակալման իրավաչափությունը մեր կողմից վիճարկվում է դատարանում, քանի որ առնչվում ենք իրավական դաշտից դուրս գտնվող գործողությունների հետ․ պաշտպան



2021 թվականի հուլիսի 8-ին ժամը 11.15 Քաջարան համայնքի ղեկավար Մանվել Փարամուզյանը Քաջարան քաղաքից բերման է ենթարկվել Երևան՝ ՀՀ ԱԱԾ Քննչական դեպարտամենտ: Քննչական դեպարտամենտ Մանվել Փարամազյանը ներկայացվել է արդեն հուլիսի 9-ին, ժամը 01.24-ին, երբ և կազմվել է նրան ձերբակալելու մասին արձանագրությունը:


Հուլիսի 9-ին Մանվել Փարամազյանին մեղադրանք է առաջադրվել ՀՀ քրեական օրենսգրքի 38-178-րդ հոդվածի 3-րդ մասով, 311-րդ հոդվածի 4-րդ մասով և 154.2-րդ հոդվածի 2-րդ մասով:

Մանվել Փարամազյանի ձերբակալման իրավաչափությունը մեր կողմից վիճարկվում է դատարանում, միաժամանակ վարույթն իրականացնող մարմինը դատարան է ներկայացրել Մանվել Փարամազյանին կալանավորելու մասին միջնորդություն, որոնք քննվում են Երևան քաղաքի ընդհանուր իրավասության դատարանի Կենտրոնի նստավայրում:

Առաջադրված մեղադրանքները Մանվել Փարամազյանը չի ընդունում, գտնում է, որ այս ամենը իր նկատմամբ սանձազերծված քաղաքական հետապնդման շղթայի մի մասն է:

Առաջադրված մեղադրանքը կապված է 2017 թվականին Մանվել Փարամազյանի ընկերներից մեկի կողմից սեփականատիրոջից հողատարածք ձեռք բերելու, ապա հետագայում երրորդ անձի, ավելի բարձր գնով, վաճառելու մի պատմության հետ, որի ընթացքում հողատարածքը ձեռք բերողն ու վաճառողը այդ գործարքը պարզապես իրականացրել է իր ազգականի անվամբ: Թեև նշված գործարքն իրականացվել է օրենքով սահմանված կարգով, նոտարական կարգով, կադաստրային գրանցումով ու չի ենթադրում որևէ ապօրինություն, ու անհասկանալի է, թե դրա ենթատեքստում ինչպես հնարավոր է հանցակազմ նշմարել, այնուամենայնիվ ինքը՝ Մանվել Փարամազյանը որևէ առնչություն չի ունեցել այդ գործարքին: Առաջադրված մեղադրանքին առավել փաստարկված ու մանրամասն կանդրադառնանք առաջիկայում:

Նման պարագայում, տեղի ունեցածի մեջ հանցակազմ նշմարելը, առավել ևս այդ ամենը Մանվել Փարամազյանի հետ կապելը ակնհայտ է դարձնում, որ առնչվում ենք իրավական դաշտից դուրս գտնվող գործողությունների հետ:

Մանվել Փարամազյանի պաշտպան Լուսինե Սահակյան

On July 8, 2021, at 11:15 am, the head of Kajaran community Manvel Paramuzyan was brought from Kajaran to Yerevan, to the Investigation Department of the RA NSS. Manvel Paramazyan was presented to the Investigation Department on July 9, at 01.24, when the report on his arrest was drawn up.

On July 9, Manvel Paramazyan was charged with Article 38-178, Part 3, Article 311, Part 4, Article 154.2, Part 2 of the RA Criminal Code.

The lawfulness of Manvel Paramazyan’s arrest is being challenged in court, and at the same time the body conducting the proceedings has submitted a motion to detain Manvel Paramazyan, which is being heard at the Kentron residence of the Court of General Jurisdiction of Yerevan.

Manvel Paramazyan does not accept the accusations, he thinks that all this is part of the chain of political persecution unleashed against him.

The accusation is related to a story of one of Manvel Paramazyan’s friends buying land from the owner in 2017 and then selling it to a third party at a higher price, during which the buyer and seller of the land simply made the deal in the name of his relative. The mentioned transaction was carried out in accordance with the law, by notary, cadastral registration and does not imply any illegality, and it is not clear how a crime can be noticed in its context, however, Manvel Paramazyan himself had nothing to do with the transaction. We will address the accusation in more detail and in the near future.

In such a case, noticing a corpus delicti in what happened, especially linking it with Manvel Paramazyan, makes it obvious that we are dealing with actions outside the legal field.

Manvel Paramazyan’s lawyer Lusine Sahakyan


Добавить комментарий

Ваш адрес email не будет опубликован. Обязательные поля помечены *