Հրատապ. Հայաստանում տուն պայթեց. կան զոհեր․ հարևանները շոկի են ենթարկվել



Shamshyan.com ը գրում է. Այսօր՝ հունիսի 26-ին, արտակարգ դեպք է տեղի ունեցել Արմավիրի մարզում: Ժամը 22:30-ի սահմաններում, ոստիկանության Վաղարշապատի բաժին ահազանգ է ստացվել, որ «Զվարթնոց» թաղամասի Արամ Խաչատրյան փողոցի տներից մեկում պայթյուն է տեղի ունեցել: Ինչպես դեպքի վայրից հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, օպերատիվորեն ժամանել են ոստիկանության Արմավիրի մարզային վարչության պետ Կարեն Հակոբյանը, վարչության պետի օպերգծով տեղակալ Վահան Մաթևոսյանը, ոստիկանությանՎաղարշապատի բաժնի պետ Ռաֆայել Պողոսյանն ու բաժնի պետի օպերգծով տեղակալ Արթուր Ֆիշյանը: Ոստիկանները նշված փողոցի 33 տանը՝ հյուրասենյակում, հատակի վրա, բերանքսիվայր, հայտնաբերել են տղամարդու դի: Տեղում Ա. Ֆիշյանի գլխավորությամբ օպերատիվ խումբը պարզել է, որ նշված տանից 1 հոգի ծայրահեղ ծանր ախտորոշմամբ տեղափոխվել է «Վաղարշապատ» բժշկական կենտրոն: Հաշվի առնելով հանցագործության վտանգավորության աստիճանը, դեպքի վայր է ժամանել Էջմիածնի դատախազ Կարեն Խաչատրյանը: Այս պահին դեպքի վայրի զննություն են կատարում Հայաստանի քննչական կոմիտեի Արմավիրի մարզային քննչական վարչության և նույն վարչության


Վաղարշապատի քննչական բաժնի խումբը՝ վարչության պետ Սամվել Տոնոյանի և Վաղարշապատի քննչական բաժնի պետ Դավիթ Բարոյանի գլխավորությամբ: Նույն վարչության հատկապես կարևոր գործերով ավագ քննիչ Վլադիմիր Ավետիսյանը դեպքի վայրում զննություն է կատարում: Ոստիկաններն ու քննիչները պարզել են, որ մահացածը Էջմիածին քաղաքի Զվարթնոց թաղամասի Մայիսյան փողոցի բնակիչ, 48-ամյա Գևորգ Ասատրյանն էր, իսկ վիրավորը Զվարթնոց թաղամասի Արամ Խաչատրյան 33 տան բնակիչ, 33-ամյա Ռուբեն Պապոյանն է: Փաստի առթիվ Արմավիրի մարզային քննչական վարչության պետ Ս. Տոնոյանի որոշմամբ ստեղծվել է քննչական խումբ, քննչական խմբի ղեկավար է նշանակվել ՀԿԳ ավագ քննիչ Վ. Ավետիսյանը, ում կողմից փաստի առթիվ նյութեր ենն նախապատրաստվում: Ըստ նախնական տեղեկությունների, տան հյուրասենյակում նռնակ է պայթեցվել, ինչի հետևանքով էլ Գ. Ասատրյանը տեղում մահացել է, իսկ Ռ. Պապոյանը տեղափոխվել է հիվանդանոց:Քիչ առաջ ֆոտոլրագրողը  հայտնեց, որ  հիվանդանոց տեղափոխված Ռ. Պապոյանը, գիտակցության չգալով, մահացել է: © shamshyan.com https://shamshyan.com/hy/article/2021/06/26/1190124/

Shamshyan.com writes. Today, on June 26, an emergency situation took place in Armavir region. At around 10:30 pm, the Vagharshapat police department received a call that an explosion had taken place in one of the houses on Aram Khachatryan Street in the Zvartnots district. Photojournalist Gagik Shamshyan reports from the scene that the head of the Armavir regional police department Karen Hakobyan, the deputy head of the depar

tment Vahan Matjosyan, the head of the Vagharshapat police department Rafael Poghosyan and the deputy head of the department Arthur Fishyan arrived operatively. The police found the body of a man on the floor in the living room of the house at 33, mentioned street. On the spot A. The operative group headed by Fishyan found out that one person from the mentioned house was taken to “Vagharshapat” medical center with an extremely serious diagnosis. Taking into account the degree of danger of the crime, Etchmiadzin Prosecutor Karen Khachatryan arrived at the scene. At the moment, the scene is being investigated by the Vagharshapat Investigation Division of the Armavir Regional Investigation Department of the Investigation Committee of Armenia, headed by Samvel Tonoyan, the head of the department, and Davit Baroyan, the head of the Vagharshapat Investigation Division. Vladimir Avetisyan, a senior investigator in the same department, is conducting an investigation at the scene. The poli


Добавить комментарий

Ваш адрес email не будет опубликован. Обязательные поля помечены *