Հրատապ լուր սահմանից․ տեղեկացանք, որ հերթական անգամ սարսափելի է



Հունիսի 7-ի առավոտյան հայ-ադրբեջանական սահմանագծի՝ Գեղարքունիքի մարզի Վերին Շորժա գյուղի սահմանային հատվածում ադրբեջանական զինված ուժերը հերթական անգամ փորձել են ինժեներական աշխատանքներ կատարել. տեղեկացնում են ՀՀ ՊՆ-ից:


Աշխատանքներն անհապաղ դադարեցնելու և ինժեներական տեխնիկան հեռացնելու պահանջով հայկական ստորաժաբանումներն իրականացրել են հակազդման գործողություններ, ինչից հետո աշխատանքները դադարեցվել են, տեխնիկան հեռացվել է սահմանի ադրբեջանական հատված։ Տեսանյութը՝ «Զինուժ մեդիա»-ի։

Հիշեցնենք, որ մինչ այս հայ-ադրբեջանական սահմանին միջադեպն էր գրանցվել հունիսի 5-ին: Գեղարքունիքի մարզի Կութ գյուղի հովվի անասունների մի մասը, գյուղի հարակից տարածքներում արածելու ընթացքում, շարժվել էր դեպի ադրբեջանցի զինվորականների դիրքեր: Երբ հովիվը, անասուններին ետ բերելու նպատակով, փորձել էր մոտենալ ադրբեջանցի զինծառայողներին, նրա ուղղությամբ կրակ էր բացվե

լ:

Հայկական ԶՈւ ստորաբաժանման զինծառայողներն անմիջապես մոտեցել են միջադեպի տարածք, ինչին ի պատասխան ադրբեջանցի զինծառայողները կրկին կրակ էին բացել: Հայկական կողմի պատասխան գործողություններից հետո կրակը դադարեցվել էր, իսկ անասունների մեծ մասին հաջողվել էր վերադարձնել: Կրակոցների հետևանքով տուժողներ չկան:

On the morning of June 7, the Azerbaijani armed forces once again tried to carry out engineering works on the Armenian-Azerbaijani border in the border village of Verin Shorzha, Gegharkunik region. RA Ministry of Defense informs.

Armenian subdivisions counteracted the demand to immediately stop the removal of the engineering equipment, after which the work was stopped and the equipment was removed to the Azerbaijani part of the border. The video is by “Zinuzh Media”.

It should be reminded that the incident on the Armenian-Azerbaijani border was registered on June 5. Some of the herdsmen of Kut village of Gegharkunik region, while grazing in the vicinity of the village, moved to the positions of the Azerbaijani military. When the shepherd tried to approach the Azeri soldiers in order to bring the animals back, fire was opened in his direction.PREVIOUS


Добавить комментарий

Ваш адрес email не будет опубликован. Обязательные поля помечены *