ՀՐԱՏԱՊ․ բոլորն իրար են խառնված․ Ջերմաստիճանը կտրուկ կնվազի, ամպրոպ, անձրևներ․․ որ օրվանից կփոխվի եղանակը



Հարգելի ընթերցողներ կարևոր է տեղեկանալ, Հիդրոօդերևութաբանության և մոնիթորինգի կենտրոնից հայտնում են, որ հուլիսի 12-17-ին Արարատյան դաշտում և նրա նախալեռներում, Վայոց Ձորի նախալեռներում, Սյունիքի հովտային գոտում և Երևանում սպասվում է բարձր կարգի հրդեհավտանգ իրավիճակ:


Երևան քաղաքում՝

Հուլիսի 12-ի ցերեկը, 17-ին սպասվում է առանց տեղումների եղանակ: Հուլիսի 13-ի երեկոյան ժամերին, 14-16-ին սպասվում է կարճատև անձրև և ամպրոպ, ամպրոպի ժամանակ՝ քամու ուժգնացում 15-20մ/վրկ:

Հանրապետության տարածքում`

Հուլիսի 12-17-ին հիմնականում կեսօրից հետո և գիշերը՝ առանձին շրջաններում սպասվում է անձրև և ամպրոպ, առանձին հատվածներում նաև կարկուտ։

Քամին՝ հյուսիս-արևմտյան՝ 5-10մ/վրկ, ամպրոպի ժամանակ սպասվում է քամու ուժգնացում 18-23մ/վրկ արագությամբ։

Օդի ջերմաստիճանը հուլիսի 12-ի ցերեկը կբարձրանա 2-3 աստիճանով, 13-16-ին՝ ցերեկը աստիճանաբար կնվազի 3-4 աստիճանով։


Добавить комментарий

Ваш адрес email не будет опубликован. Обязательные поля помечены *