Հրապարակվել են անունները…. լավ նորություն՝ կապված մեր 23 ռազմագերիների հետ



Մարդու իրավունքների եվրոպական դատարանը որոշել է կիրառել հրատապ միջոց գերության մեջ հայտնված ևս 23 անձի նկատմամբ, հայտնում են իրավապաշտպաններ Արտակ Զեյնալյանն ու Սիրանուշ Սահակյանը:


«27.09.2020թ. վաղ առավոտյան Ադրբեջանի կողմից Արցախի դեմ նախաձեռնված լայնամասշտաբ պատերազմի ընթացքում գերության մեջ հայտնված զինվորական ծառայողի և ձերբակալված քաղաքացիական անձանց իրավունքների պաշտպանության գործով Եվրոպական դատարանը 15.12.2020թ, 16.12.2020թ, 21.12.2020թ, 22.12.2020, 30.12.2020 բավարարել է մեր դիմումները և որոշել է կիրառել հրատապ միջոց ևս 23 անձի նկատմամբ», — հայտնում են նրանք:

Արտակ Զեյնալյանն իր ֆեյսբուքյան էջում հրապարակել է այս անձանց անունները:Նշված անձինք են՝ Արամ Գույումջյանը, Արման Աշպախյանը, Լևոն Մկրտչյանը, Լևոն Հովհաննիսյանը, Գևորգ Գասպարյանը, Էրիկ Գասպարյանը, Գևորգ Մանուկյանը, Գնել Պետրոսյանը, Լևոն Թոսունյանը, Սամվել Շուխյանը, Գրիգոր Սաղաթելյանը, Հայկազ Հովհաննիսյանը, Կարեն Վարդանյանը, Էդիկ

Հարությունյանը, Հրայր Հերաբյանը, Հրայր Թադևոսյանը, Անդրանիկ Մանուկյանը, Արգամ Հունանյանը, Դավիթ Ոսկանյանը, Սեյրան Թամրազյանը, Սասուն Պետրոսյանը, Գագիկ Մկրտչյանը և Յուրիկ Պողոսյանը։«Վերը թվարկած անձանց գերեվարվելու կամ ձերբակալվելու մասին մեր պնդումները հենվում են ձեռք բերված մի շարք ապացույցների, այդ թվում՝ տեսանյութերի վրա:

Եվրոպական դատարանը Ադրբեջանի կառավարությունից պահանջել է փաստաթղթավորված տեղեկություն նրանց գերեվարման փաստի, գտնվելու վայրի, պահման պայմանների և բժշկական սպասարկման վերաբերյալ: Դատարանը պահանջվող տեղեկությունը տրամադրելու համար, համապատասխանաբար, սահմանել է ժամկետներ», — մանրամասնել է իրավապաշտպանը:

Հայկական կողմից եվրոպական դատարան ներկայացված դիմումներով պաշտպանվում են 80 գերության մեջ հայտնված զինվորական ծառայողի և ձերբակալված քաղաքացիական անձանց իրավունքները: Նրանցից 18-ն արդեն վերադարձվել են հայրենիք:

The European Court of Human Rights has decided to apply urgent measures to 23 detainees, human rights activists Artak Zeynalyan and Siranush Sahakyan reported.

«27.09.2020 The European Court of Human Rights on 15.12.2020, 16.12.2020, 21.12.2020, 22.12.2020, 30.12.2020 upheld our applications in the case of the protection of the rights of detained servicemen during the large-scale war against Artsakh initiated by Azerbaijan. “Apply urgent action against these 23 people,” they said.

Artak Zeynalyan posted the names of these people on his Facebook page: Aram Guyumjyan, Arman Ashpakhyan, Leon Mkrtchyan, Leon Hovhannisyan, Gorg Gasparyan, Erik Gasparyan, Gorg Manukyan, Gnel Petrosyan, Lon Toshatunyan, Grigor Shosukhyan, Grigor So

sukhyan, Grigor , Karen Vardanyan, Edik Harutyunyan, Hrayr Herabyan, Hrayr Tadjosyan, Andranik Manukyan, Argam Hunanyan, Davit Voskanyan, Seyran Tamrazyan, Sasun Petrosyan, Gagik Mkrtchyan և Yurik Poghosyan: “Our allegations about the capture or arrest of the above-mentioned persons are confirmed. on evidence, including videos.


Добавить комментарий

Ваш адрес email не будет опубликован. Обязательные поля помечены *