Հրшտшպ hենց նпր լпւր ստшցшնք, пր Աղվшն Հпվսեփյшնը․



Քննչական կոմիտեի նախկին նախագահ Աղվան Հովսեփյանը երկար տարիներ է, ինչ շաքարային դիաբետով է հիվանդ, վիճակը այնքան վատ է, որ նրան մշտապես ինսուլին են ներարկում։ Իրավաբան․net-ի հետ զրույցում նրա փաստաբան Սասուն Ռաֆաելյանը հայտնեց, որ կալանավայրում թույլատրել են ներարկումները կատարել։ «Պարոն Հովսեփյանը ունի բազում այլ հիվանդություններ, առողջական խնդիրներ։ Կալանավորելու վերաբերյալ դատական ակտը դեռ չենք ստացել, չենք կարող ասել՝ դատարանը այս ամենը հաշվի առել է, թե ոչ»,-նշում է փաստաբանը։


Ռաֆաելյանի խոսքով՝ երեկ, երբ մեղադրանք է առաջադրվել Աղվան Հովսեփյանին, նրան առաջարկվել է ցուցմունք տալ, որից Հովսեփյանը հրաժարվել է։

«Հրաժարվել ենք, քանի որ որևէ էական նշանակություն այդ ցուցմունքը չէր կարող ունենալ և ընդամենը ձևականություն էր։ Երկար ժամանակ է՝ քրեական գործը քննվում է, այդ ընթացքում նախաքննություն իրականացնող մարմինը հարկ չի համարել լսել պարոն Հովսեփյանի տեսակետը և առանց նրա տեսակետը

լսելու մեղադրանքի որոշում է կայացրել, նման պայմաններում ցուցմունք տալը ձևականություն է»,-նշում է փաստաբանը ու հավելում՝ հանդիպել է Աղվան Հովսեփյանի հետ, նա մարտական է տրամադրված։

ՔԿ նախկին նախագահը այժմ գտնվում է ՀՀ ԱՆ «Երևան-Կենտրոն» քրեակատարողական հիմնարկում։


Добавить комментарий

Ваш адрес email не будет опубликован. Обязательные поля помечены *