ՀՀ առողջապահության նախարարությունը հաղորդագրություն է տարածել և զգուշացրել, որ այսօրվանից․․․



Անդրադառնալով սոցիալական հարթակում մանկապարտեզների սահմանափակումների վերաբերյալ Երևանի քաղաքապետ Հայկ Մարությանի գրառմանը՝ հարկ է նշել, որ համաճարակի պայմաններում մանկապարտեզներում կիրառվող սահմանափակումներն ուղղված են եղել զսպելու վարակի տարածումը և պաշտպանելու մեր բնակչության առողջությունը:


Ելնելով հունվարին ՀՀ-ում համաճարակային կայուն իրավիճակից՝ առողջապահության նախարարությունում քննարկում է կազմակերպվել լիազոր մարմինների` Երևանի քաղաքապետարանի և ԿԳՄՍ նախարարության հետ: Արդյունքում, վերջիններիս կողմից

ներկայացված առաջարկությունների հիման վրա, նախադպրոցական կազմակերպությունների համար կորոնավիրուսային հիվանդության կանխարգելման անվտանգության կանոններ սահմանող իրավական ակտում կատարվել են սահմանփակումները մեղմացնող փոփոխություններ։ Մեղմացվել են երեխաների ընդունելության կանոնները, սոցիալական հեռավորության պահանջը՝ 1,5 մետրի փոխարեն սահմանելով 1 մետր, երեխաների թիվը խմբում 18-ից դարձել է 20:

Հարկ է նշել, որ անվտանգության կանոններ սահմանելով առաջին հերթին հաշվի է առնվում երեխայի առողջության անվտանգության ապահովման խնդիրը, իսկ անվտանգության կանոններն ինչպես ամբողջ աշխարհում, այնպես էլ ՀՀ-ում, սահմանվում են ԱՀԿ առաջարկների հիման վրա:


Երևանի քաղաքապետարանի կողմից միայն վերջերս’ ավելի ստույգ մարտի 1-ին են ներկայացվել սահամանափակումների մեղմացման վերաբերյալ լրացուցիչ առաջարկություններ, որոնք դեռևս քննարկման փուլում են:

Հիշեցնենք, որ ՀՀ-ում վերջին 14 օրվա ընթացքում արձանագրվել է հիվանդության 3487 դեպք (հ.ց. 117.8 դեպք ըստ 100.000 բնակչության), ինչը նախորդ նույն ժամանակահատվածի համեմատ (2252 դեպք, հ.ց. 76.1 դեպք ըստ 100.000 բնակչության) աճել է 55%-ով։

ՀՀ առողջապահության նախարարություն

ferring to the post of Yerevan Mayor Hayk Marutyan on the restrictions on kindergartens on the social platform, it should be noted that the restrictions applied in kindergartens during the epidemic were aimed at curbing the spread of the infection and protecting the health of our population.

Due to the stable epidemic situation in Armenia in January, a discussion was organized at the Ministry of Health with the authorized bodies, the Ministry of Education and Science of Yerevan. As a result, on the basis of the proposals submitted by the latter, changes were made in the legal act establis

hing safety rules for the prevention of coronavirus disease for preschool organizations. The rules of admission of children have been eased, the requirement of social distance has been set at 1 meter instead of 1.5 meters, the number of children in the group has increased from 18 to 20.

It should be noted that the establishment of safety rules first of all takes into account the issue of ensuring the safety of the child’s health, and safety rules both in the world and in Armenia are defined on the basis of WHO recommendations.
Only recently, more precisely on March 1, the Yerevan Municipality submitted additional proposals on easing the restrictions, which are still under discussion.


Добавить комментарий

Ваш адрес email не будет опубликован. Обязательные поля помечены *