Հարցում. Փաշինյանը բացարձակ առաջատար է մարզերում



Քանի դեռ լռության օրվան ու արտահերթ ընտություններին հաշված օրեր ու ժամեր են մնացել, սոցիոլոգիական կազմակերպությունները շարունակում են հրապարակել իրենց նախընտրական շրջանի հարցումները։


Այս անգամ իրենց հարցումներն է հրապարակել Հայաստանի ընտրական ուսումնասիրությունների կենտրոնը։ Անցկացված հեռախոսային հարցումներում հարցվողներին տրվել է 6 հարց` կապված առաջիկա ընտրությունների, ինչպես նաև իրենց սոցիոդեմոգրաֆիկ և սոցիալ-տնտեսական բնութագրերի հետ: Հարցումը սկսվել է մայիսի 31-ին և ավարտվել հունիսի 16-ին, ընտրանքը կազմել է 800 հարցվող, հավաստիության ցուցնիշնը 95% է, սխալի հավնականությունը՝ 3%։

Համաձայն հարցումների քաղաքական գործիչների, կուսակցությունների ու դաշինքների շրջանում հարցվածները ամենաշատը չեն վստահում, ամենամեծ հակավարկանիշ ունեցող «Հայաստան» դաշինքի ղեկավար նախկին նախագահ Ռոբերտ Քոչարյանին։ Ըստ հարցվածների հակավարկանիշը գլխավորում է Ռոբերտ Քոչարյանը62%, Գագիկ Ծառուկյանը 67%, Լևոն Տեր-Պետրոսյանը73% և Արթուր Վանեցյանը 76%։ Ի հակադրություն այս հակավարկանիշների, Նիկոլ Փաշինյանը հարցմանը մասնակցողների շրջանակում գրանցել է ամենաբարձր հավանության վարկանիշը՝ 35%։ Հատկանշական է, որ Հետաքրքիր ցուցանիշ է, որ Արամ Սարգսյանը՝ 21% հավանության վարկանիշով, դարձել է հարցման երկրորդ ամենաժողովրդական թեկնածուն:

Մյուս կողմից, Փաշինյանը նաև առաջատար է նաև հարցվածների շրջանում թեկնածուների անկեղծության վարկանիշի սանդղակում։ Փաշինյանին ճանաչվել է որպես ամենաազնիվ թեկնածու 30% ձայներով, որին հաջորդել է Սարգսյանը՝ 19%, Քոչարյանը՝ 3%, Տեր-Պետրոսյանը՝ 2%, Վանեցյանը՝ 2% ձայներով։ Ավելին, Փաշինյանը նաև առաջատար է նաև ամենաքիչ կոռումպացված թեկնածուների ցուցակում։ Այս ցուցակում պատվավոր առաջին և երկրորդ տեղերը կիսում են Նիկոլ Փաշինյանն ու Արման Բաբաջանյանը, համապատասխանաբար 1 և 2%-ով, որոնց հաջորդել է Սարգսյանը՝ 4% և Մարուքյանը՝ 5% ձայներով։

Ընդհանուր առմամբ, նախկին իշխանությունների հետ առնչվող թեկնածուները դիտարկվում էին որպես առավել կոռումպացված և ավելի քիչ ազնիվ քաղաքական գործիչներ, մինչդեռ թավշյա հեղափոխությանը հարող թեկնածուները դիտարկվում էին որպես առավել ազնիվ թեկնածուներ։

Տարբեր մարզերում ձայների բաշխումը կարևոր պատկեր է տալիս երկու առաջատար թեկնածուների միջև ընտրողների նախընտրությունները հասկանալու հարցում։ Ըստ հարցման արդյունքների Փաշինյանի վարկանիշը գերակշռում է Հայաստանի բոլոր մարզերում, բացառությամբ Սյունիքի։ Այսպես, Արագածոտնում Փաշինյանն ապահովել է 71%, իսկ Քոչարյանը ՝ 29%, Արարատում անհամապատասխանությունն էլ ավելի մեծ է. Փաշինյանը 87% է, իսկ Քոչարյանը՝ 13%: Գեղարքունիքում ամենամեծ անհամապատասխանությունն է տոկոսային առումով, որտեղ Փաշինյանն ապահովել է 95%, Լոռիում Քոչարյանն ունի 16%, Փաշինյանը՝ 86%, Արմավիրում Քոչարյանը՝ 19%, իսկ Փաշինյանն՝ 81%: Այս անհամապատասխանությունները փոքր-ինչ թույլ են Կոտայքում, որտեղ Փաշինյանը դեռ գերակշռում է 59% -ով, սակայն Քոչարյանին հաջողվում է ապահովել 41%, նմանապես՝ Շիրակում (Քոչարյան32%, Փաշինյան 68% ): Երևանում նույնպես Փաշինյանի ստացել է հարցվածների աջակցության մի ստվար մասը՝ 41 տոկոս։

Ի մի բերելով, կարելի է փաստել, որ թե՛ Երևանում թե՛ մարզերում, Փաշինյանի վստահում են հարցվածների զգալի մեծամասնությունը։ Հատկապես գյուղական վայրերում ու մարզերում գերակշռությունը անհամեմատելի մեծ է իր հիմնական մրցակիցներից։

With just a few days and hours left before the day of silence and snap elections, sociological organizations continue to publish their pre-election polls.

This time the Center for Electoral Studies of Armenia published their polls. In the telephone polls, respondents were asked 6 questions related to the upcoming elections, as well as their socio-demographic and socio-economic characteristics. The survey started on May 31 and ended on June 16, the sample was 800 respondents, the reliability index is 95%, the probability of error is 3%.

According to opinion polls, politicians, parties and blocs do not trust the former chairman of the “Armenia” bloc, Robert Kocharyan, who has the highest anti-rating. According to the respondents, Robert Kocharyan – 62%, Gagik Tsarukyan – 67%, Leon Ter-Petrosyan – 73% and Arthur Vanetsyan – 76% lead the counter-rating. In contrast to these counter-ratings, Nikol Pashinyan registered the highest approval rating among the respondents – 35%. It is noteworthy that it is an interesting indicator that Aram Sargsyan, with a 21% approval rating, has become the second most popular candidate in the poll.

On the other hand, Pashinyan is also the leader among the respondents in the ranking of candidates’ sincerity. Pashinyan was recognized as the most honest candidate with 30% of the vote, followed by Sargsyan with 19%, Kocharyan with 3%, Ter-Petrosyan with 2%, Vanetsyan with 2%. Moreover, Pashinyan is also the leader in the list of the least corrupt candidates. Nikol Pashinyan and Arman Babajanyan share the honorable first and second places in this list with 1 և 2%, respectively, followed by Sargsyan with 4% and Marukyan with 5% of votes.


Добавить комментарий

Ваш адрес email не будет опубликован. Обязательные поля помечены *