Հայտնի հայ հաղորդավարը ավտովթարի է ենթարկվել…Շամշյանը մանրամասներ է հայտնում



Հունիսի 26-ին ավտովթար է տեղի ունեցել Գեղարքունիքի մարզում:


Այդ օրը՝ ժամը 14:00-ի սահմաններում 

Երևանի բնակիչ, 27-ամյա Արմեն Գարամյանը իր վարած Hyundai Sonata մակնիշի ավտոմեքենայով

Ծովագյուղ-Շորժա-Վարդենիս ավտոճանապարհի 39-րդ կմ հատվածում դեռևս անհայտ հանգամանքներում դուրս է եկել ճանապարհի երթևեկելի գոտուց և գլխիվայր շրջվելով՝ հայտնվել դաշտում: Ինչպես հայտնում է Shamshyan.com-ը, վթարի

հետևանքով ուղևոր, Երևանի բնակիչ, 27-ամյա Լաուրա Կարապետյանը մարմնական վնասվածքներով տեղափոխվել է «Ճամբարակ» բժշկական կենտրոն: Կայքի տեղեկություններով՝ վարորդ Ա. Գարամյանը աշխատում է Հանրային

հեռուստաընկերությունում՝ որպես մարզական մեկնաբան, իսկ հիվանդանոց տեղափոխված Լ. Կարապետյանը աշխատում է «Ռադիո Մարշալ» ռադիոկայանի հաղորդավարուհի:ԱՂԲՅՈՒՐ


Добавить комментарий

Ваш адрес email не будет опубликован. Обязательные поля помечены *