Հայաստանի ներքաղաքական դաշտում 3-րդ ուժի կարիքը կա. Արտակ Թովմասյանը՝ ընտրություններին չմասնակցելու իր որոշման մասին



Ինչպես գիտեք «Երրորդ ուժ» քաղաքացիական նախաձեռնության անդամ Արտակ Թովմասյանը չի մասնակցելու արտահերթ խորհրդարանական ընտրություններին: Հաշվի առնելով աշխարհաքաղաքական զարգացումները, արտաքին վտանգները, Հայաստանի ներքին քաղաքական պայմանավորվածությունները, դիտարկելով հնարավոր բոլոր զարգացումները, որ Հայաստանում խորհրդարանական արտահերթ ընտրությունների անցկացումը վտանգավոր է, այն իր մեջ պարունակում է ռիսկեր` արտաքին վտանգներից ընդհուպ մինչև քաղաքացիական բախումներ, նա հրաժարվեց մասնակցել։
Օրերս կայացած հարցազրույցներից մեկի ժամանակ Արտակ Թովմասյանը խորը վրդովմունք հայտնեց, որ մինչ իշխանությունը զբաղված է նախընտրական թոհ ու բոհով, զոհված զինծառայողների դիերն ու մասունքները պոլիէթիլենային պարկերով նկուղներում են թողել․ «Ափսոսալի է, որ 21-րդ դարում մենք մեր հերոսների հանդեպ այդպիսի վերաբերմունք ենք ցույց տալիս։ Պատերազմին հերսաբար իրենց կյանքը նվիրած տղաները մինչև հիմա այդ վիճակում են գտնվում։ Մենք մեր հերոսների հիշատակը վառ ենք պահում, նույնիսկ նախաձեռնել ենք Հավերժության պուրակի կառուցումը, ավելի բարձր պահելու մեր հերոսների հիշատակը, ինչպես նաև օգնելու մեր հաջորդ սերունդներին դաս տալու, որ մեր հերոսները պետք է գնահատվեն, ըստ արժանվույն, այլ ոչ թե՝ գտնվեն երկար ժամանակ պարկերի մեջ, նկուղներում։ Մենք մեր հերոսների ստատուսը բարձր պետք է պահենք»։
Անդրադառնալով ստեղծված նողկալի իրավիճակին, որ մինչ օրս ունենք անհայտ կորածներ, գերիներ, պարոն Թովմասյանն ասաց․ «44 օրյա պատերազմի ավարտից հետո, հասկանալով, որ շատերի ճակատագրերն անհայտ են մնալու, մենք նախաձեռնեցին բողոքի ակցիա, ճանապարհ փակեցինք, ինչից հետո Կառավարությունն ընդունեց նրանց ծնողների խմբից կազմված պատվիրակությանը։ Չնայած, որ եղան տարբեր շահարկումներ, թե քաղաքական դիվիդենտներ ենք հավաքում, բայց մենք ապացուցեցինք, որ նման նկրտումներ չունենք»։ Այդուհանդերձ, իշխանությունը հասկանալով, որ կարող է լինել պոռթկում, գաղտնի էր պահում զոհերի, անհետ կորածների և գերիների թիվը։



Ճիշտ է, հասարակությունն արդեն հոգնել է նախկին ներկա անելով, հասարակությունը զգում է 3-րդ ուժի կարիքը և շատ կա այդ ուժի կարիքը, միևնույնն է Արտակ Թովմասյանը կարծում է, երբ գիտես, որ լինելու է հանցագործություն, և դու մասնակցում ես այդ հանցագործությանը, դառնում ես հանցանքի մի մասնիկը:
Խոսելով առաջիկա արտահերթ խորհրդարանական ընտրություններին չմասնակցելու իր որոշման մասին՝ Արտակ Թովմասյանը հայտարարեց․ «Ես դիմել էի պատգամավորներին, որ երկրի ապագան կախված է այդ 44 պատգամավորներից, ովքեր կարող էին առաջարկել վարչապետի նոր թեկնածու և չգնային նոր ընտրությունների, նոր ցնցումների․ Եվ 6-ից 12 ամիս ժամանակավոր Կառավարությունը կազմված կրիզից կառավարիչներից կարող էր հանձն առնել իշխանությունը, այդ ընթացքում կատարել Սահմանադրական բարեփոխումներ, ընտրական օրենսգրքի մեջ փոփոխություններ և նոր միայն գնալ ընտրությունների։ Մեր առաջարկն է եղել սա։ Իսկ այս իշխանությունները գնացին այդ քայլին»։
Ինչպես ընդգծում է «Երրորդ ուժ» քաղաքացիական նախաձեռնության անդամը․ «Ես այդ մասին քանիցս հայտարարել եմ իմ նախորդ ելույթներում և կոնկրետ շեշտադրումներով հայտնել եմ, թե այս ընտրությունները ինչ վտանգների առաջ են կանգնեցնելու մեր պետությունն ու պետականությունը։ Կրկնում եմ ևս մեկ անգամ, պատերազմի բոհով անցած և չավարտված պատերազմի պայմաններում գոյության կռիվ տվող մեր պետությունը պատրաստ չէ արտահերթ ընտրությունների»։
Իսկ վեջում կոչ արեց ներկայիս Կառավարությանը․ «Այսօրվա Կառավարության անդամներին կոչ եմ անում 15 հոգի եք, հավաքվում եք և առաջարկում եք նոր վարչապետի ժամանակավոր պաշտոնակատար, որովհետև տվյալ վարչապետը, ինքը հրաժարվել է, մեծամասնությունով՝ խորհրդարանով, ինքը չի անցել, իսկ հիմա էլ էլի ինքը գնում է ընտությունների։ Թող ընտրի ժողովուրդը, եթե պետք է ընտրի։ Ուրեմն՝ եթե թափանցիկ է, թող անեն օբյեկտիվ և ճիշտ, ժամանակավոր պաշտոնակատարը թող փոխվի։ Եթե այդպես լիներ մենք էլ կմասնակցեինք։ Ես ոչ մի ուժի չեմ սատարում։ Կգա ժամանակը ես իմ ձայնը կտամ։ Այդուհանդերձ ես գտնում եմ, որ Փաշինյանը չունի շանսեր վերարտադրվելու։ Ցավոք սրտի, խորհրդարան անցնելու շանս ունի»։
Իսկ որպես ելք Արտակ Թովմասյանը հավելում է․ «Ելքը մեկն է, պետք է հայրենիքը հանել այս վիճակից և հուսով եմ, որ ընտրություններն անցկացնելուց հետո իշխանության կլինի հայրենասերների խումբ, ովքեր կկարողանան վերականգնել Հայաստանի կորսուտները»։

As you know, Artak Tovmasyan, a member of the “Third Force” civil initiative, will not run in the snap parliamentary elections. Taking into account the geopolitical developments, external dangers, internal political agreements of Armenia, considering all possible developments that the holding of early parliamentary elections in Armenia is dangerous, it contains risks, from external dangers to civil conflicts, he refused to participate.
During one of the recent interviews, Artak Tovmasyan expressed deep indignation that while the government was busy with the pre-election tumult, the bodies and relics of the killed servicemen were left in basements with plastic bags. “It is unfortunate that in the 21st century we show such an attitude towards our heroes. The boys who devoted their lives to the war are still in that condition. We keep the memory of our heroes alive, we have even initiated the construction of the Eternity Park, to keep the memory of our heroes higher, as well as to help teach our future generations that our heroes should be valued, not kept in sacks for a long time. , in the basements. We must keep the status of our heroes high. ”
Referring to the disgusting situation that we still have missing persons, prisoners, Mr. Tovmasyan said ․ “After the end of the 44-day war, realizing that the fate of many will remain unknown, we initiated a protest action, closed the road, after which the Government received the delegation consisting of their parents’ group. Although there were various speculations that we are collecting political dividends, but we proved that we do not have such aspirations. ” However, the government, realizing that there could be an outbreak, kept secret the number of victims, the missing and the captives.


It is true that the society is tired of the former presence, the society feels the need for a third force, there is a great need for that force, Artak Tovmasyan thinks the same, when you know that there will be a crime, you participate in that crime, you become a part of the crime.
Speaking about his decision not to run in the upcoming snap parliamentary elections, Artak Tovmasyan stated ․ “I appealed to the deputies that the future of the country depends on those 44 deputies who could have nominated a new candidate for prime minister, not to go to new elections, new shocks. And for 6 to 12 months, the interim government could take power from the criminals, make constitutional reforms, make changes in the electoral code, and only go to the polls. This was our offer. And these authorities took that step. “


Добавить комментарий

Ваш адрес email не будет опубликован. Обязательные поля помечены *