Կհաջողվի՞ Տոլիկին դավաճանել Սվետին, ի՞նչ կլինի, երբ նրան բռնացնի․ ի՞նչ խենթություններ են պատրաստել մեզ համար․ դիտեք SՎET Հոմ-ի նոր սերիայում



Հարգելի հայրենակիցներ, ձեզ ենք ներկայացնում բոլորիդ կողմից արդեն սիրելի SՎET Հոմ սիթքոմի նոր ու զվարճալի սերիան։ Հավատարիմ հեռուստադիտողը բաց չի թողնի իր սիրելի դերասաններին դիտելու ևս մեկ հնարավորություն։ Արդեն բոլորիդ քաջ հայտնի դերասանական կազմը չի դադարի զարմացնել ձեզ։ Այո, սիթքոմի ստեղծագործական թիմին հաջողվել է ստեղծել մի գործ, որը մինչև վերջին րոպեն լարվածության մեջ է պահում հանդիսատեսին: Բոլորը մեծ ոգևորությամբ են սպասում հետագա զարգացումներին, կհաջողվի ի վերջո նոր գովազդատուին բերել Սվետի մոտ, ի՞նչ կանի Տոլիկը հանուն դրա, 8-րդ սերիայում նոր ու հետաքրքիր բացահայտումներ են լինում։



Խեղճ Տոլիկը որոշում է դավաճանել Սվետին՝ գերվելով ակումբում հայտնված աղջկա կերպարով, բայց դե Սվետը հետևում է նրան և գործի վրա բռնացնում։ Իսկ Տոլիկը, ով լավ է ճանաչում Սվետին կարողանում է տակից դուրս գալ և ստիպված ծեծում է գեղեցկուհուն։ Դե իսկ հանուն մեկ ավելի դիտումի, մեկ ավել լայքի Սմբատ պապն ու Սմբատիկը անում են ամեն ինչ, միայն թե՝ լավ արդյունք ունենան։ Այս անգամ էլ Սմբատ պապը էլեկտրահարվում է։


Իսկ շատերիդ կողմից սիրելի երիտասարդները՝ Մայրանուշն ու Հայկը, շարունակում են իրենց նկարահանումները։ Չնայած, որ Հայկի մարմինը երկու մասի է բաժանվել, վերևի հատվածը պայքարում է Մայրանուշի դեմ, իսկ ներքևի հատվածը՝ հանուն Մայրանուշի, այդուհանդերձ կա պայքար։ Թե ինչ զարգացումներ կունենա այս պայքարը, կերևա սիթքոմի ավարտին։
Առաջարկում ենք առավել մանրամասն դիտել ամբողջական տեսանյութում։ Դե ինչ, մաղթում ենք Ձեզ հաճելի դիտում։https://www.youtube.com/embed/xP5eiEzC7vY


Добавить комментарий

Ваш адрес email не будет опубликован. Обязательные поля помечены *