Կարևոր. շտապ․ Ադրբեջանին մնաց 3 օր. պետք է տեղեկություն հայտնի



Մարդու իրավունքների եվրոպական դատարանն Ադրբեջանին մինչև հունիսի 4-ը ժամանակ է տվել՝ տեղեկություններ տրամադրելու Գեղարքունիքի մարզի սահմանային հատվածում գերեվարված 6 հայ զինծառայողի կարգավիճակի մասին: «Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ այս մասին հայտնում է Հանրային հեռուստաընկերության «Լուրեր» լրատվականը՝ հավելելով, որ Կարմիր Խաչի Բաքվի


գրասենյակից գերեվարված զինծառայողներին դեռ չեն այցելել: Կարմիր Խաչի միջազգային կոմիտեի հայաստանյան գրասենյակի հաղորդակցման ծրագրերի ղեկավար Զառա Ամատունին «Լուրեր»-ին հայտնել է, որ ամենօրյա երկխոսություն են իրականացնում երկու երկրների իշխանության հետ՝

գերիների տեսակցություն ապահովելու համար: Կարմի Խաչի ներկայացուցիչներն Ադրբեջանում պահվող մյուս ռազմագերիներին և քաղաքացիական անձանց այցելել են, նրանց փոխանցել ծնողների տեսաուղերձները: «Այցի գլխավոր նպատակն է առաջին հերթին գրանցել այս անձանց, այնուհետև սկսել պարբերական կերպով տեսակցել՝ առաջին հերթին ստուգելու պահման պայմանները, այդ

անձանց հանդեպ վերաբերմունքը, ինչպես նաև օգնել ՝ կապ հաստատել իրենց հարազատների հետ»,-ասել է Ամատունին: Մայիսի 27-ի ի վաղ առավոտյան ՀՀ Գեղարքունիքի մարզի սահմանային հատվածում ինժեներական աշխատանքներ կատարելիս ադրբեջանցիները գերեվարել էին 6 հայ

զինծառայողի: Հայաստանի Հանրապետությունը մայիսի 27-ին դիմել էր Մարդու իրավունքների եվրոպական դատարան՝ գերեվարված 6 հայ զինծառայողի հիմնարար իրավունքների ապահովման պահանջով:

The European Court of Human Rights has given Azerbaijan until June 4 to provide information on the status of six Armenian servicemen captured in the border area of ​​Gegharkunik region. As reports “Armenpress”, the “Lurer” news agency of the Public Television informs about th

is, adding that the captured servicemen from the Baku office of the Red Cross have not been visited yet. Zara Amatuni, head of communications programs at the International Committee of the Red Cross (ICRC) in Armenia, told Lurer that they are in daily dialogue with the authorities of the t

wo countries to ensure a visit to the captives. Representatives of the Red Cross visited other prisoners of war held in Azerbaijan, including civilians, and passed on video messages to their parents. “The main purpose of the visit is to register these people first, and then to start regular visits, first to check the conditions of detention, the attitude towards these people, as well as to help establish contact with t

heir relatives,” said Amatuni. Early in the morning of May 27, Azeris captured 6 Armenian servicemen while carrying out engineering works in the border area of ​​Gegharkunik region of Armenia. On May 27, the Republic of Armenia applied to the European Court of Human Rights to ensure the fundamental rights of six captured Armenian servicemen.


Добавить комментарий

Ваш адрес email не будет опубликован. Обязательные поля помечены *