ԿԱՐևՈՐ. ԱԱԾ-ն քիչ առաջ բարձրաստիճան պաշտոնյայի է բերման ենթարկել. Սրա նման տականքները ծծել են ազգի արյունը (տեսանյութ)



ՀՀ ազգային անվտանգության ծառայությունը, հետամուտ լինելով հանցավորության դեմ ուղղված պայքարի՝ օրենքով իրեն վերապահված գործառույթների անշեղ կատարմանը, հետևողական պայքար տանելով կոռուպցիոն երևույթների դեմ, իրականացված մեծածավալ քննչական և դատավարական գործողությունների, ինչպես նաև համալիր օպերատիվ-հետախուզական միջոցառումների արդյունքում պարզել է, որ ՀՀ պաշտպանության նախարարության՝ կոչումով գնդապետ բարձրաստիճան պաշտոնատար անձը, ունենալով ՀՀ զինված ուժերի ստորաբաժանումների


նկատմամբ վերահսկողություն և ստուգումներ իրականացնելու գործառույթ, պաշտոնից բխող հեղինակությունն ու դիրքն օգտագործելով՝ ժամկետային զինվորական ծառայող Դ.Հ.-ի օգտին ակնհայտ ապօրինի գործողության, այն է՝ առանց բավարար հիմքերի նույն զորամասի մեկ այլ ստորաբաժանում տեղափոխելու համար, 2020 թվականի սեպտեմբերի 13-ին վերջինիս մորից անձամբ պահանջել է խոշոր չափերի՝ 975.340 ՀՀ դրամին համարժեք 2.000 ԱՄՆ դոլար գումար կաշառք, որից 490.000 ՀՀ դրամ գումարը ստացել է հաջորդ օրը ՝ «Աջարաբեթ» կայքի իր օգտահաշվին փոխանցման եղանակով: 2 STOPPED Բացի այդ, նույն պաշտոնատար անձը, պաշտոնից բխող հեղինակությունն ու

դիրքն օգտագործելով, 2020 թվականի սեպտեմբերի 27-ին Հայաստանի Հանրապետությունում և Արցախի Հանրապետությունում հայտարարված ռազմական դրության պարագայում հայտարարված զորահավաքի պայմաններում զորահավաքային զինվորական ծառայության զորակոչված և ՀՀ տարածքում տեղակայված զորամասերից մեկում նախնական զինվորական պատրաստություն անցնող զորահավաքային զինվորական ծառայության մեջ գտնվող Յ.Տ.-ի օգտին ակնհայտ ապօրինի գործողության, այն է՝ առանց բավարար հիմքերի ռազմական գործողությունների կատարման վայրերում տեղակայված զորամասեր ծառայության չուղարկելու համար, 2020 թվականի նոյեմբերի 7-ին միջնորդի միջոցով Յ.Տ.-ի ծնողներից պահանջել է առանձնապես խոշոր չափերի՝ 1.234.350 ՀՀ դրամին համարժեք 2.500 ԱՄՆ դոլար գումար կաշառք, որից 987.470 ՀՀ դրամին համարժեք 2.000 ԱՄՆ

դոլար գումարը ստացել է նույն օրը: Նույն անձը, շարքային կազմի պարտադիր զինվորական ծառայության 2020 թվականի ձմեռային զորակոչի ընթացքում Մ.Գ.-ի որդուն՝ Ռ. Կ.-ին, ցանկալի վայրում ծառայության նշանակումը կազմակերպելու համար, պաշտոնեական դիրքն օգտագործելով միջնորդել է համապատասխան պաշտոնատար անձին՝ Ռ.Կ-ի օգտին նպաստելու այդ հարցի կարգավորմանը, որի դիմաց պաշտոնատար անձը 2020 թվականի դեկտեմբերի 17-ին պահանջել է առանձնապես խոշոր չափերի՝ 5.244.200 ՀՀ դրամին համարժեք 10.000 ԱՄՆ դոլար կաշառքի գումար: Այդ կապակցությամբ կաշառք տվողի և կաշառք ստացողի միջև կաշառքի շուրջ համաձայնություն գալուն նպաստելուց

հետո պաշտոնատար անձը ստացել է կաշառքի գումարը: Հիշյալ պաշտոնատար անձն իր պաշտոնից բխող հեղինակությունն ու դիրքն օգտագործելով՝ մեկ այլ ժամկետային զինվորական ծառայող Վ. Հ.-ի օգտին ակնհայտ ապօրինի գործողության, այն է՝ առանց բավարար հիմքերի մեկ այլ զորամաս տեղափոխելու համար 2021 թվականի հունվարի 6-ին վերջինիս հորից անձամբ պահանջել է խոշոր չափերի՝ 1.000.000 ՀՀ դրամ գումար կաշառք, որը 2021 թվականի հունվարի 7-ին և 8-ին համապատասխանաբար 350.000 ՀՀ դրամ և 650.000 ՀՀ դրամ չափով կրկին ստացել է «Աջարաբեթ» կայքի իր օգտահաշվին փոխանցման եղանակով:The National Security Service of the Republic of Armenia, pursuing the unwavering fulfillment of the functions assigned to it by the fight against crime, pursuing a

comprehensive fight against corruption, as a result of large-scale investigative-judicial actions, as well as complex operative-investigative measures, found out that A high-ranking colonel official, having control over the units of the Armed Forces of the Republic of Armenia, carrying out the function of conducting inspections, using the authority and position arising from the position, to commit an obviously illegal act in favor of conscript DH,


Добавить комментарий

Ваш адрес email не будет опубликован. Обязательные поля помечены *