Կшրևпր նпրпւթյпւն Ռпւսшտшնпւմ шպրпղ ՀՀ քшղшքшցիների հшմшր․ տեuեք ինչ է սպшսվпւմ



Ռուսաստանի ներքին գործերի նախարարությունը կոչ է անում երկրում գտնվող օտարերկրյա քաղաքացիներին մինչև սեպտեմբերի 30-ը կարգավորել իրենց օրինական կարգավիճակը:


«Նոր կորոնավիրուսային վարակի (COVID-19) տարածման հետեւանքների հաղթահարման ժամանակահատվածում Ռուսաստանի Դաշնությունում գտնվող օտարերկրյա քաղաքացիների եւ քաղաքացիություն չունեցող անձանց իրավական կարգավիճակի կարգավորման ժամանակավոր միջոցառումների մասին» ՌԴ նախագահի հունիսի 15-ի հրամանագրով»»

օտարերկրյա քաղաքացիներին եւ քաղաքացիություն չունեցող անձանց, ովքեր ժամանել են Ռուսաստանի Դաշնություն մինչեւ 2020 թվականի մարտի 15-ը, եւ նրանք, ովքեր 2021 թվականի հունիսի 16-ի դրությամբ չունեն Ռուսաստանի Դաշնությունում մնալու օրինական հիմքեր, հնարավորություն է տրվում դիմում ներկայացնել Ռուսաստանի ներքին գործերի նախարարության տարածքային մարմիններին՝ մինչեւ սեպտեմբերի 30-ը իրավական իրավիճակի կարգավորման վերաբերյալ:

Հոկտեմբերի 1-ից դադարելու է գործել սույն հրամանագրով սահմանված՝ միգրացիոն օրենսդրության խախտմամբ Ռուսաստանի Դաշնության տարածքում գտնվող օտարերկրյա քաղաքացիների եւ քաղաքացիություն չունեցող անձանց՝ Ռուսաստանից հարկադիր հեռացման վերաբերյալ միջոցների կիրառման ժամանակավոր արգելքը, իսկ հետագայում’ մուտքի արգելքի, ինչպես նաեւ Ռուսաստանի Դաշնությունում մնալու (բնակության) անցանկալիության, երկիր մուտք գործելը չթույլտրելու, ժամանակավոր կեցության ժամկետի կրճատման որոշումները:PREVIOUS


Добавить комментарий

Ваш адрес email не будет опубликован. Обязательные поля помечены *