Խոստումնալից ծրագիր․ Նիկոլ Փաշինյանն ապագա է խոստանում



«Քաղաքացիական պայմանագիր» կուսակցությունն այսօր ներկայացրեց իր նախընտրական ծրագիրը։ Այն մեկնարկեց Հայաստանի պետական հիմնի հնչյունների ներքո, որից հետո 1 րոպե լռությամբ հոտընկայս հարգեցին պատերազմի զոհերի հիշատակը:


Այո, հարգելի ընթերցողներ, այն բավականին խոստումնալից է, նախանշում է պայծառ ապագայի հիմքի մասին։ ՔՊ կուսակցության ծրագիրը բաղկացած է 6 բաժիններից՝ «Անվտանգություն և արտաքին քաղաքականություն», «Տնտեսություն», «Մարդկային կապիտալի զարգացում», «Իրավունք և արդարադատություն», «Ինստիտուցիոնալ զարգացում», «Շրջակա միջավայրի պահպանություն և բնական ռեսուրսների կայուն կառավարում»:

Ելույթով հանդես եկավ ՀՀ վարչապետի պաշտոնակատար Նիկոլ Փաշինյանը՝ նշելով, որ իր խոսքը մի փոքր տարբեր է լինելու, խոսելու է կատարված աշխատանքների մասին: Խոսելով անցած տարիներին կատարված աշխատանքների ու իրականացված ծրագրերի մասին, Նիկոլ Փաշինյանը նշեց, որ 2018 թվականին իրենց թիմը կայացրել է ամենակարևոր և ամենարագ որոշումներից մեկը։ «Մենք որոշում կայացրինք բարեփոխել եկամտահարկի և շահութահարկի համակարգը։ Եռահարկ եկամտահարկի դրույքաչափը համահարթեցրինք, դարձրինք միասնական 23 %: Համաձայն որոշման, մինչև 2023 թվականը մենք կունենանք 20 % եկամտահարկ, որը համահարթ է բոլոր չափերի աշխատավարձերի համար: 2018 թվականի համեմատ մենք ունենք 85 հազարով ավելի գրանցված աշխատատեղ»,- նշեց նա։

«Մենք այդ որոշումից հետո 2018, 2019, 2020 թվականներին գրանցված աշխատեղերի Հայաստանի պատմական բացարձակ ռեկորդներ ենք սահմանել, ընդ որում՝ պատերազմից առաջ սեպտեմբերին, բացարձակ ռեկորդ էր բոլոր ժամանակների համար։

Պատերազմից հետո տեմպը անկում ապրեց, բայց հիմա նորից սկսում է վերականգնվել»,- ասաց վարչապետի պաշտոնակատարը:

Ի վերջո հարգելի ընթերցողներ, մեկ բան ակնհայտ է, եթե այս երեք տարիների ընթացքում Նիկոլ Փաշինյանին հաջողվեց լուրջ հաջողություններ գրավել, ապա  ապագան էլ ավելի խոստումնալից է։

The “Civil Contract” party presented its pre-election program today. It started to the sounds of the national anthem of Armenia, after which a minute of silence was observed in memory of the victims of the war.
Yes, dear readers, it is quite promising, it indicates the basis for a bright future. The CP party program consists of 6 sections: “Security – Foreign Policy”, “Economy”, “Human Capital Development”, “Law – Justice”, “Institutional Development”, “Environment – Sustainable Management of Natural Resources”.
Acting Prime Minister of the Republic of Armenia Nikol Pashinyan made a speech, noting that his words will be a little different, he will speak about the work done. Speaking about the work done in the past years and the implemented programs, Nikol Pashinyan mentioned that in 2018 their team made one of the most important and fastest decisions. “We made a decision to reform the income tax-profit tax system. We flattened the three-tier income tax rate to 23%. According to the decision, by 2023 we will have a 20% income tax, which is equal to salaries of all sizes. “Compared to 2018, we have 85 thousand more registered jobs,” he said.


“After that decision, we set absolute historical records of Armenia for the jobs registered in 2018, 2019, 2020, moreover, in September before the war, it was an absolute record for all times.
“After the war, the pace slowed down, but now it is starting to recover again,” said the acting prime minister.
Finally, dear readers, one thing is clear, if during these three years Nikol Pashinyan managed to achieve serious success, then the future is even more promising.


Добавить комментарий

Ваш адрес email не будет опубликован. Обязательные поля помечены *