Իuկшկшն քшпս Թուրքիшյпւմ․ հրդեհը հшuшվ ջերմшէլեկտրшկшյшն. Թпւրքիшն հпuшնքшզրկվել է․ մшրդիկ խпւճшպшհшր փшխչпւմ են



Թուրքական լրատվամիջոցները գրում են, ո Թուրքիայում իսկական քաոս է։
Անտառային հրդեհները դարձել են միջազգային մասշտաբի սպառնալիք՝ կորոնավիրուսային պանդեմիայի և ահաբեկչության հետ միասին։ Այս մասին հայտարարել է Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը A Haber հեռուստաալիքի հետ զրույցում։


Նրա խոսքով՝ անտառային հրդեհների սպառնալիքին է բախվել ողջ աշխարհը․ անտառներ են այրվում ԱՄՆ-ում, Կանադայում, Ռուսաստանում, Իսպանիայում, Իտալիայում, աֆրիկյան երկրներում։ Նա իրավիճակը պայմանավորել է կլիմայական պայմաններով։

Էրդողանը նշել է, որ վերջին 8 օրում Թուրքիայում արձանագրվել է 187 անտառային հրդեհ, մեծ մասը հաջողվել է տեղայնացնել, հրդեհի 5 օջախ շարունակում է մոլեգնել, դրանց շիջման աշխատանքներին մասնակցում է 20 ինքնաթիռ և 51 ուղղաթիռ։


Добавить комментарий

Ваш адрес email не будет опубликован. Обязательные поля помечены *