Ինքնասպանություն, թե դժբախտ պատահար. օրը ցերեկով Երևանում կատարվածը ցնցել է բոլորին



Ինքնասպանություն, թե դժբախտ պատահար. օրը ցերեկով Երևանում կատարվածը ցնցել է բոլորին


shamshyan.com-ը գրում է․ Այսօր՝ հունիսի 6-ին, արտակարգ դեպք է տեղի ունեցել Երևանում: Ժամը 09:00-ի սահմաններում Արտակարգ իրավիճակների նախարարության փրկարար ծառայության 911 օպերատիվ կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ Երևանյան լճում դի կա և այն դուրս բերելու համար անհրաժեշտ է փրկարարների օգնությունը: Ինչպես դեպքի վայրից հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, օպերատիվորեն ժամանել է ԱԻՆ ՓԾ հատուկ նշանակության փրկարարական աշխատանքների իրականացման կենտրոնի թիվ 15 փրկարարական ջոկատի խումբը՝ ջոկատի հրամանատարի տեղեկալ Նորայր Հակոբյանի գլխավորությամբ: Օպերատիվորեն ժամանել է նաև ոստիկանության Շենգավիթի բաժնի օպերատիվ խումբը՝ բաժնի պետ Կարեն Բունիաթյանի գլխավորությամբ: ԱԻՆ ՓԾ ջրասուզակային ջոկատի ջրասուզակ Հարություն Հարությունյանը իր գործընկերների հետ հատուկ ճոպանների միջոցով դին դուրս բերեցին լճից, որը կիսաքայքայված վիճակում է: Ոստիկանության Շենգավիթի բաժնի անչափահասների

գործերով բաժանմունքի պետ Սոս Հովսեփյանի գլխավորությամբ ոստիկանները պարզում են մահացածի ինքնությունը: Այս պահին դեպքի վայրում աշխատում է նաև Հայաստանի քննչական կոմիտեի Երևան քաղաքի քննչական վարչության Շենգավիթի քննչական բաժնի խումբը՝ բաժնի պետ Ռոբերտ Վարդանյանի, բաժնի պետի տեղակալ Մելիք Սոֆոյանի և հատկապես կարևոր գործերով ավագ քննիչ Վահե Մովսիսյանի գլխավորությամբ: Փաստի առթիվ Վ. Մովսիսյանի կողմից նյութեր են նախապատրաստվում: Տեղի ունեցածը սպանություն է, դժբախտ պատահար, թե ինքնասպանություն՝ պարզ կլինի նախաքննության ընթացքում: Քննիչի որոշմամբ նշանակվել է դատաբժշկական փորձաքննություն: Ոստիկանությունն ու քննչական բաժինը նույնպես պարզում են մահացածի ինքնությունը: Օպերատիվորեն ժամանել է նաև ԱԻՆ ՓԾ ճգնաժամային կառավարման ազգային կենտրոնի օպերատիվ խումբը: Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով’ դատարանի’ օրինական ուժի մեջ մտած դատավճռով:

shamshyan.com writes ․ Today, on June 6, an emergency situation took place in Yerevan. At around 09:00, the 911 operative control center of the Rescue Service of the Ministry of Emergency Situations received a call that there was a body in Lake Yerevan and rescuers’ help was needed to remove it. As photojournalist Gagik Shamshyan reports from the scene, the group of the 15th rescue detachment of the Special Rescue Center of the Emergency Situations Ministry, headed by the deputy commander of the detachment Norayr Hakobyan, operatively arrived. The operative group of the Shengavit police department headed by the head of the department Karen Buniatyan als

o arrived operatively. Harutyun Harutyunyan, a diver from the diving detachment of the Emergency Situations Ministry, and his colleagues took the body out of the lake, which is in a dilapidated condition, with the help of special ropes. The police, headed by Sos Hovsepyan, head of the Shengavit Police Department for Juvenile Affairs, are trying to find out the identity of the deceased. At the moment, the group of the Shengavit Investigation Division of the Investigation Department of the Investigation Committee of Armenia, headed by Robert Vardanyan, Deputy Head of the Division, Melik Sofoyan, Deputy Chief of the Division, and Vahe Movsisyan, Senior Investigator for Cases, is working at t


Добавить комментарий

Ваш адрес email не будет опубликован. Обязательные поля помечены *