Ինչպե՞ս հաջողել բիզնեսում․ Արա Աբրահամյանն իր փորձով կիսվում է երիտասարդների հետ



Ցավոք, այսօր հայկական բիզնեսը չի ցուցաբերում ակտիվություն, չի դրսևորվում այնպես, ինչպես շատ ու շատ այլ երկրներում։ Իսկ ի՞նչ է պետք՝ դրա կյանքի կոչման համար։ Իրավացի եք, պետք են պրոֆեսիոնալներ, ովքեր իսկապես գործից գլուխ են հանում և գիտեն բիզնեսի կառավարման ճիշտ մեխանիզմները։ Բայց անհրաժեշտ է, որ այդ մարդիկ սովորեցնեն և կրթեն հասարակությանը իրենց գաղտնիքներով և փորձով։


Հենց այդ պատճառով էլ Արա Աբրահամյանն անցել է կոնկրետ քայլերի։ Մայիսի 31-ին «Լօֆթ» ակումբը «Մայ մենթոր» ծրագրի շրջանակներում հյուրընկալել էր Ռուսաստանի հայերի միության և Համաշխարհային Հայկական Կոնգրեսի նախագահ, ՅՈՒՆԵՍԿՕ-ի բարի կամքի Դեսպան Արա Աբրահամյանին։ Հանդիպման խորագիրն էր «Բիզնես և բանակցություններ. ինչպե՞ս հաջողել»։

Նա սիրով բաժնեկցեց սեփական ճանապարհով անցած և ձեռքբերած նվաճումների, բիզնես-հմտությունների մասին իր գաղափարները։ Մեծ էր երիտասարդների ոգևորությունն ու ցանկությունը տեղեկանալու, թե ինչպես կարելի է դառնալ հաջողակ բիզնեսմեն։ Հատկանշական է՝ միջոցառման մասնակիցների զգալի մասը երիտասարդներ էին, որոնց հետաքրքրության շրջանակը բավականին բազմակողմանի էր։

Իսկ պարոն Աբրահամյանի համար միայն հաճելի էր սիրով պատասխանել բոլոր հնչած հարցերին։ Բացի այդ, հանդիպման ժամանակ կարծիքների ազատ փոխանակումն ու շփման փոխադարձ անկեղծությունն էլ ավելի ջերմացրին մթնոլորտը։

Նման հանդիպումները մեր հանրության համար անհրաժեշտ ու կարևոր են, որովհետև դրանք հնարավորություն են ընձեռում երիտասարդ նախաձեռնող սերնդին բացահայտել սեփական հնարավորություններն ու գնալ մեծ նպատակների հետևից, մանավանդ, երբ զրուցակիցը գործարար ոլորտում այնպիսի հաջողակ ու կայացած անհատ է, ինչպիսին Արա Աբրահամյանն է։

Այնպես, որ բրավո պարոն Աբրահամյանին, որ երիտասարդությունը մեծ օգուտ քաղեց նման ծրագրից

։

Unfortunately, today Armenian business is not active, it is not manifested as in many other countries. And what is needed for its calling to life? You are right, we need professionals who really do the job, know the right business management mechanisms. But it is necessary that these people teach, educate the society with their secrets and experience.

That is why Ara Abrahamyan has taken concrete steps. On May 31, the Loft Club hosted Ara Abrahamyan, President of the World Armenian Congress and UNESCO Goodwill Ambassador, within the framework of the My Mentor program. The title of the meeting was “Business և Negotiations. How to succeed? ”

He lovingly shared his ideas about his own achievements and business skills. The enthusiasm and desire of young people to learn how to become a successful businessman was great. It is noteworthy that most of the participants in the event were young people, whose field of interest was quite diverse.

And for Mr. Abrahamyan it was only a pleasure to answer all the questions with love. Besides, the free exchange of opinions and the mutual sincerity of communication during the meeting warmed up the atmosphere even more. Such meetings are necessary and possible for our society, because they give an opportunity to the young entrepreneurial generation to discover their own opportunities and pursue great goals, especially when the interlocutor is such a successful and accomplished individual in the business sphere as Ara Abrahamyan.

So, congratulations to Mr. Abrahamyan, that the youth benefited a lot from such a program.

 


Добавить комментарий

Ваш адрес email не будет опубликован. Обязательные поля помечены *