Ինչու իրականում Արա Աբրամյանը որոշեց մասնակցել ընտրություններին



«Այն, ինչ որ այսօր Հայաստանում կատարվում է, այն ինչ  որ կա Հայաստանում, այսօրվա քաղաքական, տնտեսական, բարոյական այնպիսի ճգնաժամի մեջ ենք, որ չմասնակցել չէի կարող, ի վերջո իմ խղճի առաջ պատասխանատու եմ։ Այդ իսկ պատճառով ես կոչ արեցի, որ ոչ միայն ես եմ գալիս, այլ սփյուռքի տարբեր ներկայացուցիչներ, ովքեր հնարավորություն ունեն գան և այստեղ մասնակցեն։ Բայց գան ոչ թե դառնան պատգամավոր,  վարչապետ, այլ ասեն իրենց հնարավորությունների մասին, լինեն ժողովրդի կողքին։ Ասեն, որ պարտադիր չէ իրար հայհոյեն, իրար դեմ դուրս գան»,- հարցազրույցներից մեկի ժամանակ հայտարարեց Ռուսաստանի հայերի միության նախագահ, ՅՈՒՆԵՍԿՕ-ի բարի կամքի դեսպան Արա Աբրամյանը:


Իրականում պարոն Աբրամյանը երբևէ ցանկություն չի ունեցել պատգամավոր դառնալու կամ վարչապետ․ «Ինձ համար էական չէ, թե ով է վարչապետ, ես սիրում եմ իմ հայրենիքը, հայրենիքից չի կարելի նեղանալ։ 30 տարի ես այստեղ եկել եմ, օգնել եմ՝ դպրոցներ, հիվանդանոցներ, տներ եմ կառուցել և՛  այլն, և՛  այլն։ Ես ուզում եմ միայն օգնել»։   

Ինչ է կատարվում այսօր մեր երկրում, ամբողջ հայ ժողովուրդն իրար դեմ է։ Իսկ ով է իրատեսական մոտեցում կամ գաղափար առաջարկում։ Միայն պարոն Աբրամյանն է, ով մտածում է միայն ու միայն մեր երկրի փրկության մասին։ Ինչպես նշում է  ՅՈՒՆԵՍԿՕ-ի բարի կամքի դեսպանը․ «23 կուսակցություն, 4 դաշինք բոլորն իրար դեմ են։ Փոխարեն՝ խոսեն ծրագրերի մասին, թե ինչ կարող են անել, փոխարեն ասեն, թե որն է իրենց ճանապարհային քարտեզը, ինչպես են իրենք տեսնում, ովքեր են իրենց թիմի անդամները և ում հետ պետք է այդ ամեն ինչն իրականացնեն, որտեղից վերցնեն ֆինանսը, քաղաքական օգնությունը կամ ռազմավարական։ Խոսում են իրար մեղադրելով, նախկին ներկա անելով, ինչն անհասկանալի է»։   

«Դուք չեք պատկերացնի, թե ինչ հիասթափություն ապրեցի, երբ վերադաձա հայրենիք։ Ես չէի պատկերացնում, որ այդքան  ատելություն կա մեր ժողովրդի մեջ իրար նկատմամբ։ Չէի պատկերացնում, որ այս իրավիճակում, երբ  դեռ պատերազմի մեջ ենք 23 կուսակցություն, 4 դաշինք  մասնակցեին ընտրությունների։ Ես մասնակցում եմ, բայց ոչ թե որպեսզի դառնամ պատգամավոր, այլ փորձում եմ միավորել, համախմբել»,- ասաց Արա Աբրամյանը հավելելով, որ այս ընթացքում զբաղված է եղել իրար միացնելով մի շարք ուժերի, չնայած, որ մի քիչ դա դժվար պրոցես է։

Ի դեպ,  նշեմ հարգելի՛ ընթերցողներ, որ Ռուսաստանի հայերի միության նախագահ Արա Աբրամյանի գլխավորած «Մեր տունը Հայաստանն է» կուսակցությունն առաջիկա խորհրդարանական ընտրություններին կմասնակցի «Ալյանսի» հետ դաշինքով․  «Փորձում եմ իրար միացնել, օգնում եմ Տիգրան Ուրիխանյանին, փորձում եմ ասել, ես թիմ ունեմ, եկեք միասին կառուցենք այս երկիրը։  Ես հայ ժողովրդի պաշտպանն եմ, բոլորը մեզ պետք են։ Ես առաջարկել եմ, եկեք բոլորով թիմ կազմենք պրոֆեսիոնալներով, մեր ճանապարհային քարտեզները միացնելով իրար, գնանք առաջ։ Իմ բոլոր ունեցած հնարավորությունները, կապերը կներդնեմ, չեմ ուզում ո՛չ պատգամավոր դառնալ, ո՛չ վարչապետ։ Ես ուզում եմ օգնել, ես այստեղ ո՛չ փող եմ աշխատել, ո՛չ էլ ուզում եմ, ես ուզում եմ միայն օգնել»։  

Նա  միայն սին ու դատարկ խոստումներ չի տալիս։ Նա ունի հստակ մշակված ճանապարհային քարտեզ․ «Ինչ է պետք հիմա մեզ․ եկեք մի տարի համախմբվենք, իրար չհայհոյենք, թիմ սարքենք, մենք կարող ենք հզոր պետություն կառուցել, հզոր բանակ ունենալ, մարդկանց բարձր կրթություն տալ՝ աշխարհի լավագույն բուհերում, որպեսզի ետ վերադառնան Հայաստան և լավ երկիր կառուցենք։  Հավատքը կորցրել ենք, կրթությունը տեսեք ինչ արեցին, ո՛չ մեկին, ո՛չ մի բան պետք չէ, ոչինչ չեն անում։ Անձնական շահ, թիմի շահ, պետություն, պետականություն չկա։ Դրա համար էլ ունենք սա»։   

Իսկ վերջում առաջարկում է․ «Լավ հներին չեք ուզում, նորերին չեք ուզում, եկեք ընտրենք Տիգրան Ուրիխանյանին, կայացած քաղաքական գործիչ, ինտելիգենտ մարդ, եկեք մեր ստեղծած թիմով գնանք առաջ և այս  երկիրը կառուցենք։  Հավատացեք ես գիտեմ ոնց, մենք կկառուցենք գերհզոր պետություն։ Պետությունը ղեկավարելը, դա դպրոց չէ, որ գաք ղեկավարեք, մեր ժողովրդին այս վիճակի մեջ դնեք»։

“What is happening in Armenia today, what is in Armenia, we are in such a political, economic, moral crisis today that I could not not participate, in the end I am responsible before my conscience. That is why I called on not only me to come, but also various representatives of the Diaspora who have the opportunity to come and participate here. But they should not come to become deputies, prime ministers, but to say about their opportunities, to be by the side of the people. “Let them say that they do not have to swear at each other and go against each other,” said Ara Abramyan, President of the Union of Armenians of Russia and UNESCO Goodwill Ambassador, during one of the interviews.
In fact, Mr. Abramyan never wanted to become an MP or Prime Minister. “It does not matter to me who the prime minister is, I love my homeland, one should not be offended by the homeland. I have been here for 30 years, I have helped, I have built schools, hospitals, houses, etc., etc. I just want to help. “
What is happening in our country today, the whole Armenian people are against each other. And who offers a realistic approach or idea? Only Mr. Abramyan thinks only about the salvation of our country. According to the UNESCO Goodwill Ambassador ․ “23 parties, 4 alliances are all against each other. Instead, talk about plans, what they can do, and instead say what their roadmap is, how they see it, who their team members are, with whom they should do it, where to get funding, political assistance or strategic . They talk blaming each other, presenting the former, which is incomprehensible. ”


“You can not imagine how disappointed I was when I returned to my homeland. I did not imagine that there is so much hatred among our people towards each other. I did not imagine that in this situation, when we are still at war with 23 parties, 4 blocs would participate in the elections. I am participating, but not in order to become an MP, but I am trying to unite, “said Ara Abramyan, adding that during this time he was busy joining a number of forces, although it is a bit difficult process.


Добавить комментарий

Ваш адрес email не будет опубликован. Обязательные поля помечены *