Ըստ տարածվող լուրի՝ ադրբեջանցիները սադրանքի են դիմել և հայկական կողմի պատասխանի հետևանքով 1 զոհ ունեցել



Սյունիքի մարզում՝ Շուռնուխ-Կապան ճանապարհին, ադրբեջանցիների հետ բախումների մասին տեղեկությունները արագորեն լցվում են տեղեկատվական դաշտ։Մարդկանց խուճապից ապահովագրելու համար ասեմ, որ 00։50 րոպեին խոսեցի տեղում աշխատող մարդկանցից ոմանց հետ։ Շուռնուխի մոտ հանգիստ է, բայց ՀՀ ոստիկանությունը ժամանակավորապես փակել է Կապան տանող ճանապարհը ադրբեջանական սպառնալիքի պատճառով։Ըստ տարածվող լուրի՝ ադրբեջանցիները սադրանքի են դիմել և հայկական կողմի պատասխանի հետևանքով 1 զոհ ունեցել, ինչից հետո փակել են ճանապարհը՝ շրջափակել տարածքով անցնող մեքենաները։ Ռուսական զորքը իր հերթին շրջափակել է ադրբեջանցի զինվորներին։Այս պահին այսքանն է։ Հավանաբար այսքանով խնդիրը կհարթվի այս անգամ, բայց սա քրոնիկ հիվանդություն է դառնալու։ Բանավոր պայմանավորվածությամբ տարածքներ տալն այսպիսի հետևանք էր ունենալու, թշնամին նպատակներ ունի և դրանք պետք է ձգտի իրականացնել։ Հուսամ, մեր հայրենակիցները բնավորության համապատասխան չեն մատնվի խուճապի ու պայքարելու փոխարեն չեն ընտրի գաղթի ճամփան։



Добавить комментарий

Ваш адрес email не будет опубликован. Обязательные поля помечены *