Ընտրության արժանի միակ թեկնածուն․ «Հայոց Արծիվների» Վարչապետի թեկնածուն Խաչիկ Ասրյանն է



Օրերս Երևան քաղաքում՝ Արծվատուն կենտրոնական գրասենյակում, տեղի է ունեցել «Հայոց Արծիվներ. Միասնական Հայաստան» կուսակցության ղեկավար կազմի՝ Նախագահության 13-րդ ժողովը: Ժողովի ընթացքում քննարկվել է 2021 թվականի հունիսի 20-ին Հայաստանում տեղի ունենալիք Ազգային Ժողովի արտահերթ ընտրություններին մասնակցելու, Կուսակցության համամասնական ցուցակը հաստատելու և առաջադրելու հարցը: «Հայոց Արծիվներ. Միասնական Հայաստան» կուսակցության Նախագահությունը միաձայն հաստատել է կուսակցության համամասնական ցուցակը, որը գլխավորում է կուսակցության Առաջնորդ Խաչիկ Ասրյանը:



Կուսակցության Նախագահության նիստում որոշում է կայացվել, համաձայն որի՝ Խաչիկ Ասրյանը լինելու է կուսակցության՝ Հայաստանի Վարչապետի թեկնածուն:  Իսկապես այն բացառիկ և եզակի գործիչներից է պարոն Ասրյանը, ում ղեկավարմամբ հնարավոր է երկիրն այս ճահճից դուրս բերել։ Երբ նայում ես նրա  անցած ուղու վրա՝ տեսնում ես, որ այն լի է բազմաբնույթ հայրենասիրական, ռազմահայրենասիրական միջոցառումներով և համոզվում ես, որ այդ ամենն արվել է մեր և մեր ընտանիքների համար, հայրենի պետականությունն ավելի հզորացնելու համար:

Այո ՛, այսօր էլ Արծիվների պատգամն է հայ ազգին․ «Այսօրվա հայ մարդը պետք է առաջնորդվի մեծ և հզոր, քրիստոնյա Հայաստան կառուցելու գաղափարով, ինչի համար էլ պետք է լինի  հայրենատեր, օրինապաշտ, աշխատասեր, պատասխանատու և հավատք ունեցող քաղաքացի»,- այս խոսքով և այս հավատով են առաջնորդվում զորեղ Արծիվները:

Ուստի, ընտրության գնալուց առաջ, առաջարկում եմ ծանոթանալ Խաչիկ Ասրյանի կենսագրության հետ։ Ինչից հետո կհամոզվեք, թե ինչու եմ  նշում, որ Ընտրության արժանի միակ թեկնածուն հենց նա է․․․

Հարգելի՛ ընթերցող,  ձեզ եմ ներկայացնում նրա համառոտ կենսագրությունը

Ծնվել է 1970թ-ի փետրվարի 13-ին` Սյունիքի մարզի Գորիս քաղաքում:
1977-87թթ-ին սովորել է Գորիսի թիվ 2 միջն. դպրոցում:
1988-91թթ-ին ծառայել է Խորհրդային բանակում` Հեռավոր Արևելքում` Ռազմածովային ուժերում` որպես ծովային հետևակ:
1991թ. Սյունիքում, իր նախաձեռնությամբ ստեղծել է ամենաերիտասարդ ջոկատը`
«Նժդեհյան գայլախումբ» անվամբ, որտեղ էլ ընդգրկվել են 15-18 տարեկան պատանիներ և
երիտասարդներ, որոնք էլ Տաթևում և Հալիձորում ստացել են ֆիզիկական և
տակտիկական խիստ մասնագիտացված դասընթացներ: «Նժդեհյան գայլախումբ» ջոկատով
մասնակցել է (1992-1994թթ.) Լաչինի, Գորիսի և Կապանի սահմանների
պաշտպանությանը:


1991-95թթ. սովորել և ավարտել է Գորիսի «Սյունիք» ինստիտուտի իրավաբանական
ֆակուլտետը, միաժամանակ մարզելով թվով 100-120 պատանիների և երիտասարդների`
արևելյան մարտարվեստով:
1992-93թթ-ին նկարահանել է «Արյան հետքերով» գեղարվեստական տեսաֆիլմը` նվիրված
արցախյան հերոսամարտին:
1994թ-ի աշնանը Կապանում, Սյունիքի մարզական օլիմպիադայում 3 կմ վազքատարածքում
դարձել է բացարձակ չեմպիոն:
1996-97թթ-ին աշխատել է Սյունիքի մարզային ոստիկանությունում` որպես ուղեկցող խմբի
հրամանատար:
1998թ-ին Սանտկ-Պետերբուրգում մասնակցել է ՅՈՒՆԵՍԿՕ-ի եռամսյա ռեժիսորական և
պրոդյուսերական դասընթացներին և ստացել համապատասխան վկայական:

1991թ-ի սեպտեմբերից մինչև 1999թ-ի սեպտեմբերը Սյունիքի մարզում
կազմակերպել է 180 հայրենասիրական բազմաբովանդակ միջոցառումներ:

1999թ-ի հոկտեմբերի 9-ին Սյունիքում հիմնադրել է արցախյան պատերազմի
ազատամարտիկ-հրամանատար, նահատակ Սամվել Գևորգյանի անվան «Սյունիք»
կիոընկերությունը:
1999թ-ի հոկտեմբերի 9-16-ը Կապան քաղաքում կազմակերպել է հայ-ռուսական
բարեկամության միջազգային 1-ին կինոփառատոնը:

1999-2002թթ-ին «Սյունիք» կինոընկերությունը դպրոցականների,
ուսանողների և երիտասարդների շրջանում իրականացրել է մշակութային,
սպորտային, արվեստին վերաբերող 230 բազմաբովանդակ միջոցառումներ:

2002թ-ի սեպտեմբերի 26-ին Սյունիքում հիմնադրել է «Սյունյաց Արծիվներ»
երիտասարդական հասարակական կազմակերպությունը (www.hayocartsivner.am):

2002թ-ի նոյեմբերի 10-ից մինչև 2008 թվականի նոյեմբերի 23-ը ՀՀ Սյունիքի մարզկենտրոն
Կապանում կազմակերպել է «Սյունյաց Արծիվներ» երիտասարդական հասարակական
կազմակերպության ինչպես հիմնադիր, այնպես էլ հինգ համագումարներ:

2005 թվականի սեպտեմբերից մինչև 2008 թվականի դեկտեմբերը Հայաստանի
Հանրապետության հարավային մարզերում և Լեռնային Ղարաբաղի Հանրապետությունում
իրականացրել է երիտասարդական հասարակական կազմակերպությունների, մարզերի
երիտասարդների խնդիրների լուծման, նրանց դերի և կյանքի ակտիվացմանը վերաբերող,
երիտասարդների զբաղվածության խնդիրների լուծման և մշակութային կյանքի ակտիվացմանը
վերաբերող, երիտասարդների հայրենասիրական դաստիարակությանը վերաբերող,
հասարակության շրջանում առողջ ապրելակերպի խթանմանը վերաբերող յոթ միջոցառումների
ծրագիր:

2009թ-ի նոյեմբերի 20-ին Երևան քաղաքի «Մոսկվա» կինոթատրոնում կազմակերպել է
«Սյունյաց Արծիվներ» երիտասարդական հասարակական կազմակերպության հիմնադրման և
գործունեության 7-րդ տարեդարձը:

2002թ-ի սեպտեմբերից մինչև 2009թ-ի դեկտեմբերը Լեռնահայաստանում
կազմակերպել է 821 հայրենասիրական բազմաբովանդակ միջոցառումներ
(www.hayocartsivner.am):

2010թ-ի հունվարի 27-ին Երևան քաղաքում հիմնադրել է «Հայոց Արծիվներ»
հայրենասիրական հասարակական կազմակերպությունը


(www.hayocartsivner.am):
2010թ-ի փետրվարից մինչև 2012թ-ի նոյեմբերի 30-ը Հայաստանի Հանրապետության 300
համայնքներում հիմնադրել է «Հայոց Արծիվներ» հայրենասիրական հասարակական կազմակերպության 300 մասնաճյուղեր-գրասենյակներ:
2010թ-ի մարտի 27-ին, Երևան քաղաքի Մատենադարանի բացօթյա հրապարակում
կազմակերպել է «Հայոց Արծիվներ» հայրենասիրական հասարակական կազմակերպության 1-
ին Համագումարը, որին մասնակցել են Կազմակերպության 5000 անդամներ:
2011թ-ի փետրվարի 19-ին, Երևան քաղաքի Մատենադարանի բացօթյա հրապարակում
կազմակերպել է «Հայոց Արծիվներ» հայրենասիրական հասարակական կազմակերպության
հիմնադրման 1-ին տարեդարձը, որին մասնակցել են Կազմակերպության 57 մասնաճյուղերից
ժամանած 7000 անդամներ:
2011թ-ին Հայոց Անկախության 20-րդ տարեդարձի կապակցությամբ ազգային բանակի
տարբեր զորամասերում իրականացրել է 20 խոշոր հայրենասիրական միջոցառումներ:
2012թ-ի մարտի 4-ին, Երևան քաղաքի Ազատության հրապարակում կազմակերպել է «Հայոց
Արծիվներ» հայրենասիրական հասարակական կազմակերպության 2-րդ Համագումարը, որին
մասնակցել են Կազմակերպության 216 մասնաճյուղերից ժամանած 12.000 անդամներ:
2012թ-ին Հայոց ազգային բանակի 20-րդ տարեդարձին նվիրված ռազմահայրենասիրական
20 խոշոր միջոցառումներ է կազմակերպել և անցկացրել ՀՀ և ԼՂՀ ՊՆ տարբեր զորամասերում:
2013թ-ին Հայաստանի Հանրապետության և Լեռնային Ղարաբաղի Հանրապետության 1800
կրթօջախներին նվիրել է 1800 օդաճնշիչ հրացան:
2014թ-ի մարտի 15-ին ՀՀ Արմավիրի մարզում տեղակայված ՊՆ Մարշալ Հ. Բաղրամյանի
անվան զորավարժարանում կազմակերպել է «Հայոց Արծիվներ» հայրենասիրական
հասարակական կազմակերպության բացօթյա 3-րդ համագումարը, որին մասնակցել են
Կազմակերպության 300 մասնաճյուղերից ժամանած 1.100 պատվիրակներ:
2014թ-ի հունիսի 15-ին Վայոց Ձորի մարզի Հորբատեղ գյուղական համայնքում հիմնադրել է
«Հայոց Արծիվներ» հայրենասիրական հասարակական կազմակերպության 301-րդ մասնաճյուղգրասենյակը:
2015թ-ի փետրվարի 27-ին Երևան քաղաքի «Մոսկվա» կինոթատրոնում կազմակերպել է
«Հայոց Արծիվներ» հայրենասիրական հասարակական կազմակերպության հիմնադրման և
գործունեության 5-րդ տարեդարձին նվիրված պաշտոնական միջոցառումը:

2016թ-ի ապրիլի 4-ից 28-ը «Հայոց Արծիվներ» հայրենասիրական հասարակական
կազմակերպության «Հայոց Արծիվներ» կամավորական ջոկատի 60 անդամները
ջոկատի հրամանատար, Հայաստանի Հանրապետության Սպորտի և Երիտասարդության հարցերի փոխնախարար, գնդապետ Խաչիկ Ասրյանի գլխավորությամբ ՀՀ պաշտպանության
նախարարության N զորամիավորման հրամանատարության ներքո մասնակցել են Արցախի
հարավարևելյան շրջանի պաշտպանությանը՝ բարձր կարգապահությամբ, մեծ
պատասխանատվությամբ և անթերի կատարելով իրենց առջև դրված մարտական խնդիրները:
2016թ-ի հունիսի 18-ին, Երևան քաղաքի «Մոսկվա» կինոթատրոնում կազմակերպել է
«Արծիվների» գործունեության 13-րդ տարեդարձին և Կազմակերպության 9-րդ համագումարին
նվիրված պաշտոնական միջոցառումը:
2016թ-ին Հայոց Անկախության 25-րդ տարեդարձին նվիրված ազգային բանակի տարբեր
զորամասերում և տարբեր մարտական հենակետերում, ինչպես նաև ՀՀ սահմանամերձ
համայնքներում կազմակերպել և անցկացրել է 25 հայրենասիրական միջոցառումներ:
2017թ-ի մարտի 4-ին, Երևան քաղաքի «Մոսկվա» կինոթատրոնում կազմակերպել է
«Արծիվների» գործունեության 14-րդ տարեդարձին նվիրված պաշտոնական միջոցառումը
(«Հայոց Արծիվներ» հայրենասիրական հասարակական կազմակերպությունը 7 տարեկան է.
2010 թվականի հունվարի 27-ից մինչև 2017 թվականի մարտի 4-ը կազմակերպել է 616
միջոցառում: «Սյունյաց Արծիվներ» երիտասարդական հասարակական կազմակերպությունը 7
տարեկան է. 2002 թվականի սեպտեմբերի 26-ից մինչև 2009 թվականի նոյեմբերի 20-ը
կազմակերպել է 821 միջոցառում):


2017թ-ին Հայոց ազգային բանակի 25-րդ տարեդարձին նվիրված ռազմահայրենասիրական
25 խոշոր միջոցառումներ է կազմակերպել և անցկացրել ՀՀ և ԱՀ պաշտպանության
նախարարությունների տարբեր զորամասերում և տարբեր մարտական հենակետերում:

2010թ-ի փետրվարից մինչև 2018թ-ի մայիսը Հայաստանի
Հանրապետությունում և Արցախի Հանրապետությունում կազմակերպել է 679
հայրենասիրական բազմաբովանդակ միջոցառումներ (www.hayocartsivner.am):

Հիմնադրել է. 26.04.2003թ.` «Նժդեհյան մրցանակ» ամենամյա մրցանակաբաշխությունը,
16.05.03թ.` Գ. Նժդեհի անվան կարատեի մանկապատանեկան ամենամյա բաց առաջնությունը,
22.04.04թ.` «Լեռնահայաստանի Արծիվ» ոսկյա հուշամեդալը, 09.06.05թ.`
«Ռազմահայրենասիրական ծրագրերի իրականացման կենտրոնը», 09.06.05թ.` «Սյունիքի
ուսանողների միությունը», 27.01.10թ.` «Հայոց Արծիվ» ոսկյա հուշամեդալը:

1991 թվականի սեպտեմբերից մինչև 2018 թվականի մայիսը Հայաստանի
Հանրապետությունում և Արցախի Հանրապետությունում կազմակերպել է 1.910
հայրենասիրական բազմաբովանդակ միջոցառումներ:

2005-09թթ. սովորել և ավարտել է ՀՀ ֆիզիկական կուլտուրայի հայկական պետական
ինստիտուտը` «Փրկարար գործ» մասնագիտությամբ:
2007թ-ի հուլիսի 14-ից մինչև 2018 թվականի մայիսի 10-ը աշխատել է որպես ՀՀ սպորտի և
երիտասարդության հարցերի փոխնախարար:
2007թ-ի հուլիսի 14-ից մինչև 2018թ-ի մայիսը Հայաստանի
Հանրապետությունում և Արցախի Հանրապետությունում կազմակերպել է 95-
ից ավել մարզական մասսայական միջոցառումներ:
2018 թվականի հունիսի 23-ին Հայաստանի Հանրապետությունում (Երևան
քաղաքում) հիմնադրել է «Հայոց Արծիվներ. Միասնական Հայաստան»
կուսակցությունը:
2020 թվականի սեպտեմբերի 29-ից մինչև հոկտեմբերի 29-ը «Հայոց
Արծիվներ. Միասնական Հայաստան» կուսակցության «Հայոց Արծիվներ»
կամավորական ջոկատը, ջոկատի հրամանատար,
գնդապետ Խաչիկ Ասրյանի գլխավորությամբ, Արցախի ՊԲ Մարտունի 2-րդ
պաշտպանական շրջանի հրամանատարության ներքո, ուղիղ մեկ ամիս մասնակցել է Արցախի
Մարտունու շրջանի առաջնագծի պաշտպանությանը` մեծ
պատասխանատվությամբ և բարձր կարգապահությամբ իրականացնելով մարտական գործողություններ,
մարտական ծառայություն և մարտական հերթապահություն։

Քիք-բոքսինգի միջազգային ֆեդերացիայի Պատվավոր անդամ է:
Շոտոկան կարատեի ֆեդերացիայի անդամ է, ունի սև գոտի:

Պարգևատրվել է.
Հայաստանի Հանրապետության նախագահի կողմից շնորհակալագրերով (15.12.2008թ.,
21.08.2011թ.):
Հայաստանի Հանրապետության նախագահի կողմից «Մովսես Խորենացի» մեդալով
(29.12.2013թ.):
2014թ-ի դեկտեմբերի 22-ին ՀՀ սպորտի և երիտասարդության հարցերի նախարարի կողմից
արժանացել է ֆիզիկական կուլտուրայի և սպորտի «Պատվավոր աշխատողի» կոչմանը:
Հայաստանի Հանրապետության վարչապետի կողմից Հայաստանի Հանրապետության
վարչապետի հուշամեդալով (19.02.2015թ.):
Հասարակական պարգևների և կոչումների միջազգային կազմկոմիտեի (քաղաք Մոսկվա)
կողմից «Եվրասիական միության պետությունների Պատվավոր քաղաքացի» բարձրագույն
շքանշանով (25.02.2018թ.):

Պարգևատրվել է.


«Լեռնահայաստան. Գարեգին Նժդեհ» ոսկյա հուշամեդալով /14.11.04թ./, Երկրապահ
Կամավորական Միության հուշամեդալով /19.03.05թ./, ՀՀ ՊՆ «Գարեգին Նժդեհ» հուշամեդալով
/23.09.05թ./, «Մահապարտ» ոսկյա հուշամեդալով` «Արծիվ Մահապարտներ» միության կողմից
/18.01.07թ./, «Հանուն հայրենիքի» հուշամեդալով /06.03.07թ./, ՀՀ Քիք-բոքսինգի ազգային
ֆեդերացիայի ոսկե հուշամեդալով /23.12.07թ./, Երևանի օլիմպիական հերթափոխի պետական
մարզական քոլեջի ոսկե հուշամեդալով /23.12.07թ./, «Ոսկե աստղ. ի պատիվ բարձր հարգանքի»
հուշամեդալով` Միջազգային Ոստիկանության կորպորացիայի կողմից /31.01.08թ./,
ՀՀ ՊՆ «Անդրանիկ Օզանյան» հուշամեդալով /01.02.08/, «Ախթալա» ԼՀԿ հուշամեդալով
/20.09.08թ./, «Մայրական երախտագիտություն» հուշամեդալով /ԼՂՀ, 23.11.08թ./, «Վազգեն
Սարգսյան» շքանշանով` «Արծիվ մահապարտներ» միության կողմից /20.05.09թ./, ԼՂՀ Պաշտպանության բանակի հուշամեդալով /20.11.2009թ./, ՀՀ Ոստիկանության «Համագործակցության ամրապնդման համար» մեդալով /19.12.2009թ./, «Հայոց Արծիվ» մեդալով` «Անմար կրակներ» ռազմահայրենասիրական բարեգործական հասարակական կազմակերպության կողմից
/28.01.2010թ./, Երևանի ճարտարապետության և շինարարության պետական համալսարանի ոսկե մեդալով /20.04.2010թ./, ՀՀ կրթության և գիտության նախարարության բարձրագույն պարգևով` «Ոսկե հուշամեդալով» /25.12.2010թ./, ՀՀ ՊՆ «Վազգեն Սարգսյան» հուշամեդալով
/05.02.2011թ./, ՀՀ սպորտի և երիտասարդության հարցերի նախարարության ոսկե մեդալով
/11.02.2011թ./, «Զորավար Անդրանիկ» հայրենասիրական հասարակական կազմակերպության
«Անդրանիկ Զորավար» մեդալով /07.05.2011թ./, Ռուսաստանի անվտանգության դաշնային ծառայության սահմանապահ ծառայության կողմից «Արտաշատի սահմանապահ ջոկատի 55 ամյակ» հուշամեդալով /16.05.2011թ./, «Միջազգային Անվտանգության Ասպետաց Ակադեմիա»-ի
կողմից «Հայրենիքի պաշտպանության» համար կրծքանշանով /24.09.2011թ./, ՀՀ ՊՆ «ՀՀ Զինված Ուժեր 20 տարի» հոբելյանական մեդալով /24.12.2011թ./, ՀՀ ՊՆ «Ծովակալ Հ.Ս. Իսակով»
մեդալով /30.09.2013թ./, Հայաստանի «Դինամո» մարզական հասարակական կազմակերպության հուշամեդալով /24.10.2013թ./, Հայաստանի Հանրապետության մշակույթի նախարարության
«Ոսկե մեդալով» /13.12.2013թ./, «Ոստիկանության միջազգային ասոցիացիայի 1-ին աստիճանի
մեդալով» /05.02.2014թ./, «Միասնություն» Միջազգային Հասարակական Իրավապաշտպան
Շարժում» կազմակերպության կողմից «Միասնություն» շքանշանով /30.12.2014թ./, Հայաստանի
Ազգային Պարարվեստի միության բարձրագույն պարգևով՝ «Վահրամ Արիստակեսյան» ոսկեզօծ
հուշամեդալով /15.05.2015թ./, Ղարաբաղյան պատերազմի վետերան «Միջազգային
Անվտանգության Ասպետաց Ակադեմիա»-ի կողմից «Մեծն Տիգրան» շքանշանով /21.09.2015թ./,
Հայաստանի ազգային օլիմպիական կոմիտեի «Տրդատ III Արշակունի» մեդալով /28.12.2015թ./,
Ղարաբաղյան Պատերազմի Վետերանների Միության «Հայրենիքի պաշտպանության համար»


մեդալով /18.06.2016թ./, ՀՀ ՊՆ «Մարշալ Հ.Ք. Բաղրամյան» մեդալով /01.07.2016թ./,
Ռուսաստանի Դաշնության ԴՕՍԱԱՖ-ի նախագահ, գեներալ-գնդապետ Ա.Պ. Կոլմակովի կողմից
«ԴՕՍԱԱՖ-ի 90 տարի» մեդալով /10.10.2017թ./, Ռուսաստանի Դաշնության Նախագահին կից
Ռուսաստանի Դաշնության Հանրային պալատի պարգևատրման հանձնաժողովի նախագահ,
գեներալ-մայոր Վ. Ն. Վելիչկոի կողմից «Ռազմահայրենասիրական ակտիվ գործունեության
համար» մեդալով /12.06.2018թ./, «Միջազգային Անվտանգության Ասպետաց Ակադեմիա»-ի կող
մից Հայրենիքի պաշտպանության համար Ասպետաց «Վարդան Մամիկոնյան» փառքի
շքանշանով /23.08.2019թ./, Հայաստանում Ռուսաստանի Դաշնության 102-րդ ռազմաբազայի
հրամանատարի կողմից «Հայրենական Մեծ Պատերազմի հաղթանակի 75 ամյակ»
հոբելյանական մեդալով /22.12.2020թ./, ինչպես նաև 250-ից ավել պատվոգրերով:

Պահեստազորի գնդապետ է:

Մի շարք հասարակական, քաղաքական հոդվածների հեղինակ է:

Ամուսնացած է, ունի մեկ որդի և երկու դուստր:

The other day in the city of Yerevan, at the Artsvatun central office, “Armenian Eagles. The 13th meeting of the leadership of the “United Armenia” party. During the meeting, the issue of participating in the special elections to the National Assembly to be held in Armenia on June 20, 2021, and approving the nomination of the party’s proportional list was discussed. “Armenian Eagles. The presidency of the “United Armenia” party unanimously approved the party’s proportional list headed by the party leader Khachik Asryan.
A decision was made at the sitting of the party’s presidency, according to which Khachik Asryan will be the party’s candidate for the post of Prime Minister of Armenia. Mr. Asryan is really one of those exceptional figures, under whose leadership it is possible to bring the country out of this swamp. When you look at his path, you see that it is full of various patriotic, military-patriotic even

ts, you are convinced that all this was done for us, our families, to strengthen the native statehood.

Yes, even today is the message of the Eagles to the Armenian nation ․ “Today’s Armenians must be guided by the idea of ​​building a great, powerful, Christian Armenia, for which they must be patriotic, law-abiding, hard-working, responsible, and a citizen of faith,” the powerful Eagles are guided by this faith.

Therefore, before going to the polls, I suggest getting acquainted with Khachik Asryan’s biography. After which you will be convinced why I mention that he is the only candidate worthy of election ․․․

Dear reader, I present to you his brief biography

He was born on February 13, 1970 in Goris, Syunik region.
In 1977-87 he studied at Goris Secondary School No. 2. at school.
In 1988-91 he served in the Soviet Army in the Far East, in the Navy as a Marine.
1991 In Syunik, on his own initiative, he created the youngest detachment


“Nzhdeh Wolf Group”, which includes 15-18 year olds և
young people who got physical Տ in Tat և Halidzor և
Highly specialized tactical courses. With “Nzhdeh Wolf Group” detachment
Participated (1992-1994) on the borders of Lachin, Goris and Kapan
defense.
1991-95 He studied law at the Syunik Institute in Goris
The faculty, at the same time training 100-120 teenagers and young people
with Eastern martial arts.
In 1992-93 he shot the feature film “In the Footsteps of Blood”, dedicated to


to the Artsakh war.
In the fall of 1994 in Kapan, at the Syunik Sports Olympiad in the 3 km running area
became an absolute champion.
In 1996-97 he worked in the Syunik Regional Police as an escort group
Commander:
In 1998, he participated in the three-month UNESCO Director ում in St. Petersburg.
և received the relevant certificate for production courses.


Добавить комментарий

Ваш адрес email не будет опубликован. Обязательные поля помечены *