Ընդդիմության կոնսոլիդացիան դառնում է անխուսափելի



Նիկոլ Փաշինյանի վարկանիշն անշեղորեն անկում է ապրում: Դրա մասին վկայում են օրերս «Gallup International Association» ընկերության անցկացրած հարցումները: Եթե փետրվարին Փաշինյանի կուսակցությանը պատրաստ էին կողմ քվեարկել ընտրողների 33,1%-ը, ապա հունիսին հարցվածների ընդամենը 22,4 տոկոսը:
Ակնհայտ է, որ մի քանի ամսվա տարբերությամբ ընտրողների մոտ տեղի է ունեցել տրամադրությունների շեշտակի փոփոխություն: Եվ դա զարմանալի չէ: Պատերազմում պարտությունը, երկրի տարածքային ամբողջականությունն ու անվտանգությունն ապահովելու կատարյալ անկարողությունը, սոցիալ-տնտեսական անկումը չէին կարող դրական ազդել Փաշինյանի վարկանիշի վրա: Բայց այս ամենին զուգահեռ սեփական վարկանիշի անկման գործում մեծ դեր են խաղում հենց Փաշինյանի հայտարարությունները:
Նա խոսում է ամեն ինչից, բացի ժողովրդին իսկապես հուզող խնդիրներից և երկրի առջև ծառացած լրջագույն մարտահրավերները հաղթահարելուց: Նա ամեն կերպ փորձում ավելի շատ արդարանալ, քան խոսել ապագայի ծրագրերից: Փաշինյանը փորձում է ավելի ու ավելի սևացնել նախընտրական մթնոլորտըիր ոճով մեղադրելով նախկիններին, բացահայտելով պատերազմի պարտության այնպիսի մանրամասներ, որոնք, սակայն, ավելի շատ հարվածում են առանց այն էլ թուլացած մեր բանակի հեղինակությանը, քան ստեղծում են իր համար ալիբի: Նա, օրինակ, հայտարարել է, որ նախկին իշխանությունների օրոք զորամասերում հայ զինվորների վրա կոնֆետ էին շպրտում, իսկ զինվորները ճանկռելով վազում դրանց ետևից: Նա այդ կերպ փորձել է նկարագրել, որ զորամասերում կար սննդի խնդիր, որն իբր ինքը լուծել է: Բայց այդ հայտարարությունն ավելի շատ անարգանք է զինվորի նկատմամբ, քան խնդրի նկարագրություն: Եթե անգամ պատկերացնենք, որ նման մի դեպք որևէ մի զորամասում եղած լիներ, ապա սխալ է, իհարկե, դա տարածել ամբողջ բանակի վրա: Սա, ընդամենը, մի օրինակ է բազմաթիվ խայտառակ հայտարարությունների, որոնք վայել չեն քաղաքակիրթ նախընտրական պայքար վարող որևէ մեկին, առավել ևս պետական պաշտոնյանի լինի նա նախկին, թե ներկա, ժամանակավոր, թե ոչ ժամանակավոր: Փաշինյանի կողմից վարվող սև հակաքարոզչությանը զուգահեռ ընդդիմադիր քաղաքական ուժերը բոլորովին այլ կերպ են վարում նախընտրական պայքարը: Նրանք ընտրողների հետ շփումներում խոսում են ինչպես գործող իշխանության սխալներից, այնպես էլ այն քայլերից, որ իրենք են պատրաստվում անել իշխանության գալու պարագայում, խոսում են իրենց ծրագրերից:
Կան նաև քաղաքական ուժեր և լիդերներ, ովքեր նույնիսկ չսպասելով ընտրություններինզբաղված են ժողովրդին հուզող կոնկրետ խնդիրների լուծմամբ: Եվ պատահական չէ, որ Փաշինյանի իշխանության ռեալ այլընտրանք են հենց այդ ուժերը«Բարգավաճ Հայաստան» կուսակցությունը և «Հայաստան» դաշինքը: Ռոբերտ Քոչարյանն, իհարկե, ավելի շատ շեշտադրում է իր կառավարման տարիների հաջողությունները: Մինչդեռ «Բարգավաճ Հայաստան» կուսակցության առաջնորդ Գագիկ Ծառուկյանը ավելի շատ զբաղված է գործով:



Օրինակ, Փաշինյանը վերացրեց Գյուղատնտեսության նախարարությունը, իսկ դրան զուգահեռ անհատներն են զբաղվում գյուղացու հոգսերով: Գագիկ Ծառուկյանը անհատույց աջակցում է Արմավիրի, Արարատի գյուղացիներին և խաղողագործներին, մինչդեռ կառավարության անդամները գնացել են արձակուրդ: Նրանք, ովքեր ի պաշտոնե կոչված են աշխատել հանրության համար, անգործության են մատնված: Իսկ նրանք, ովքեր առհասարակ պարտավոր չեն հոգալ այլոց խնդիրները, ստանձնում են անհատական պատասխանատվություն:
Իհարկե, այս ամենը հանրությունը տեսնում է և գնահատում: Ուստի ամենևին էլ պատահական չեն սոցիոլոգիական հարցումների արդյունքները: Բայց անգամ այդ հարցումներով ակնհայտ է, որ չկա այսօր ընդդիմադիր այնպիսի ուժ, որ միանձնյա կարող է իշխանություն ձևավորել: Չափազանց շատ է հանրության մեջ հիասթափվածների ու անտարբերների թիվը: Ընդդիմադիր առաջատար քաղաքական ուժերը ամեն մեկը ունի մի առավելություն: Օրինակ, «Հայաստան» դաշինքի օգտին ավելի շատ քվեարկել են մայրաքաղաքում բնակվող հարցվածները, իսկ «Բարգավաճ Հայաստանի» օգտին ավելի շատ արտահայտվել են մարզերի բնակիչները: Նիկոլ Փաշինյանի իշխանությանը մարզերում ռեալ այլընտրանք է այսօր միայն «Բարգավաճ Հայաստան» կուսակցությունը:
Ըստ այդմ, Հայաստանում հնարավոր է իշխանափոխություն, եթե ընդդիմադիր ուժերը համատեղեն իրենց ներուժը և ռեսուրսները, հասնեն քաղաքական լայն կոնսենսուսի նոր իշխանություն ձևավորելու գործում: Այլապես Հայաստանը կարող է հայտնվել քաղաքական ճգնաժամերի նոր և ավելի վտանգավոր փուլում, երբ երկրում կհաստատվի անիշխանություն:

Գրում է Տիգրան Խաչատրյանը ֆեյսբուքյան իր էջում

Nikol Pashinyan’s rating is steadily declining. This is evidenced by a recent survey conducted by the Gallup International Association. If in February 33.1% of voters were ready to vote for Pashinyan’s party, in June only 22.4% of respondents.
It is obvious that a few months apart, there was a sharp change in the mood of the voters. And this is not surprising. The defeat in the war, the complete inability to ensure the country’s territorial integrity and security, the socio-economic decline could not have had a positive impact on Pashinyan’s rating. But in parallel with all this, Pashinyan’s statements play a big role in the decline of his own rating.


He speaks of everything, except the problems that really concern the people, overcoming the serious challenges facing the country. He tries in every way to justify himself more than to talk about future plans. Pashinyan is trying to intensify the pre-election atmosphere by blaming his predecessors in his style, revealing details of the defeat of the war, which, however, hit the already weakened reputation of our army more than creating an alibi for him.


Добавить комментарий

Ваш адрес email не будет опубликован. Обязательные поля помечены *