Ընդդիմադիրները հոգեվարքի մեջ են ընկել․ Շիրակում այսօր ազդակ ստացան, որ Հայաստանում ապագա կա



«Քաղաքացիական պայմանագիր» կուսակցությունն այսօր Շիրակի մարզում էր։ Շիրակն այսօր Նիկոլ Փաշինյանին ջերմ ընդունեց իր տարբեր բնակավայրերում։ 2018 թվականը հիրավի բեկումնային տարի էր բոլորիս համար: Աղետալի երկրաշարժից 30 տարի անց գյումրեցին կրկին ժպտաց, շիրակցին ժպտաց և իշխանությունն այսօր պարտավոր է ժողովրդին տրված խոստումը պահել հպարտությամբ: Այսօր նկատելի է, որ Շիրակում հսկայական փոփոխություններ են տեղի ունեցել նախորդող 3 տարիների ընթացքում: Վերանորոգվում և կառուցվում են ճանապարհներ, որոնք 30 տարի մնացել են անտերության մեջ, վերակագնվում են փողոցներ, կառուցվում են մանկապարտեզներ, դպրոցներ, և դա արվում է սիրով։



Հանդիպման ընթացքում ներկաները հուզմունքները չկարողացան զսպել, երբ լսեցին Նիկոլ Փաշինյանի ելույթը։ «Եվ ահա ես եկել եմ ասելու, որ այլևս հանձնված եմ ձեր՝ ՀՀ քաղաքացիների դատին և հունիսի 20-ին դուք պիտի կայացնեք դատավճիռ: Բայց ուզում եմ մի կարևոր առանձնահատկության մասին խոսել. ես ինձ հետ բերել և ձեր դատին եմ հանձնել Հայաստանի բոլոր ժամանակների ղեկավարներին, և սա պատմական մի հանգրվան է, որտեղ ժողովուրդը պետք է ասի իր խոսքը անցյալի, ներկայի և ապագայի մասին: Բայց ես գիտեմ մի բան, որ այո՛, 2018 թվականի հեղափոխությունը փաստորեն ուշացավ և գուցե դրանում է իմ ամենամեծ մեղքը, որովհետև գուցե կար շանս ավելի վաղ անել դա և գուցե իրադարձությունները այլ կերպ կընթանային»,- հայտարարեց ՔՊ կուսակցության վարչապետի թեկնածուն:
Իսկ վերջում պարոն Փաշինյանն ասաց, որ այս ամենի տրամաբանությունն այն է, որ իրենց համոզմամբ ոչ թե մարդն է իշխանության համար, այլ իշխանությունն է մարդու համար: Ուստի, խոստացավ ծառայել այնքան, ինչքան ՀՀ քաղաքացին ունի դրա կարիքը։
Այնպես, որ այս ելույթից հետո ասում են ընդդիմադիրները ընկել են հոգեվարքի մեջ և չեն հասցնում իրար հետևից դեղեր ընդունել։

The “Civil Contract” party was in Shirak region today. Today Shirak warmly received Nikol Pashinyan in his different settlements. 2018 was truly a turning point for all of us. 30 years after the catastrophic earthquake, the people of Gyumri smiled again, the people of Shirak smiled, today the government is obliged to keep the promise given to the people with pride. Today it is noticeable that huge changes have taken place in Shirak during the previous 3 years. Roads that have been neglected for 30 years are being repaired, streets are being rebuilt, kindergartens and schools are being built, and this is being done with love.
During the meeting, those present could not control their excitement when they heard Nikol Pashinyan’s speech. “And here I have come to say that I have been handed over to the trial of you, the citizens of the Republic of Armenia. On June 20, you must make a verdict. But I want to talk about a possible feature. I have brought with me, I have handed over to your judgment the leaders of all times of Armenia, this is a historical landmark, where the people must have their say about the past, the present, the future. “But I know one thing: yes, the revolution in 2018 was actually delayed; maybe that’s my biggest fault, because maybe there was a chance to do it earlier, maybe things would have turned out differently,” said the CP candidate for prime minister.


In the end, Mr. Pashinyan said that the logic of all this is that they believe that the person is not for the government, but the government is for the person. Therefore, he promised to serve as much as the RA citizen needs.
So, after this speech, they say that the oppositionists are in agony, they do not manage to take medicine from each other.


Добавить комментарий

Ваш адрес email не будет опубликован. Обязательные поля помечены *