Էս գժին տեսեք, նոր սպառնալիք Բաքվից․․ինչ են պատրաստվում անել հայերի գլխին



Սկսվել եւ մեծ թափով ընթանում է Հայաստանի թուրքաֆիկացումը՝ զենքով, պրոպագանդայով, տնտեսությամբ։ Կգան թուրքական բանկերը, բիզնեսները, ձեռք կբերվի ահռելի քանակով անշարժ գույք, ապա կստիպեն փոխել օրենքներ։


Ալիեւի հայտարարությունը շոկային է. «Հայաստանը փորձում է խոչընդոտել Զանգեզուրի միջանցքի իրականացմանը։ Բայց դա նրան չի հաջողվի։ Մենք կստիպենք նրանց։ Մենք կյանքի կկոչենք մեր բոլոր ցանկությունները՝ այնպես, ինչպես քշեցինք նրանց մեր հողերից
Սա բաց տեքստով հայտարարություն է, որ Նիկոլը կամ կզիջի ամեն ինչ, կամ առաջիկայում մի գեղեցիկ օր ադրբեջանաթուրքական զորքերը կմտնեն Հայաստան։

Կարծում եմ, որ այսօրվա հանրահավաքի առանցքը պետք է լինի սա։ Եթե այսօրվա հարթակը ինքը գիտակցում է այս իրավիճակը, ապա պետք է կտրուկ փոխի իր բովանդակությունը եւ աշխատանքի ոճը։ Եթե չի գիտակցում, նա այս տեսքով անելիք չունի։

Եթե սա գիտակցում են նախկին նախագահները, ապա պետք է կտրուկ եւ հրապարակային հարթեն իրենց տարաձայնությունները եւ հանդես գան երկիրը Նիկոլից օր առաջ ազատելու վճռականությամբ։ Սա է «նախագահական պատասխանատվության» դրսեւորումը։

Եթե սա գիտակցում է Հայաստանի ԳՇ եւ բանակը, ապա պետք է դուրս գան «արիստոկրատի» պոզայից ու կատարեն քայլեր, որը պարտավոր է անել ցանկացած երկրի բանակ՝ պետության փլուզման 100 տոկոսանոց վտանգի ժամանակ եւ դադարեն համեստորեն սպասել Արմեն Սարգսյանի՝ դժվար կայացվող որոշումներին։
Եթե սա գիտակցում է խորհրդարանական ընդդիմությունը, ապա պետք է դադարեցնի հեզաճկուն հանդիպումները Նիկոլի հետ ու դադարի իրենց ապագա մանդատների թիվը գերնպատակ համարել։

Եթե սա գիտակցում են հանրային դեմքերը, հրապարակային գործիչները, ապա պետք է աներեւակալի ահազանգ հնչեցնեն։

Եթե սա գիտակցում է ԱԱԾ-ն, ապա գործելու ժամանակը հիմա է, որովհետեւ վաղը գործելու իմաստ էլ չի լինելու։

Ես չգիտեմ՝ ով ինչքան է գիտակցում իրավիճակի լրջությունը, վտանգի սրությունը, բայց ժողովուրդը դա չի գիտակցում։ Ուրեմն՝ օրերի խնդիր պետք է դառնա ողջ երկրով մեկ արշավը՝ բացատրել, արթնացնել, ոտքի հանել ժողովրդին։

Մենք ինչո՞վ ենք զբաղված. Էդմոնը Նիկոլին ինչ ասաց, «Սողոմոնյան Գագոն» ինչ գրեց, ում ասուլիսն ով լայքեց կամ դիսլայքեց, ում թիմից ով ինչ ստատուս գրեց… Սա՝ թուրքական պոտենցիալ ներխուժումից ու պետություն կորցնելուց հինգ րոպե առաջ։

Այս իշխանությունից որեւէ բան սպասել պետք չէ. դատելով զարգացումներից՝ նրանք խորը թելերով կապված են թուրքական շահի հետ։ Ով ինչքան խորը՝ ես չգիտեմ, դա կարող է պարզել միայն քննությունը։ Բայց որպես հավաքական միավոր՝ այս իշխանությունը Չպետությունն է։ Նրանք մտածում են միայն իրենց լինելու մասին ու առավելագույնը կարող են Սպարապետի շիրիմին կոկորդիլոսի արցունք թափել ու կործանել երկիրը։

Թուրքական կողմը կոնկրետ ձեւակերպումներով ու կոնկրետ քարտեզներով է ցույց տալիս, թե ինչպես է առաջիկայում մասնատելու Հայաստանը։ Կոնկրետ զորավարժություններ են անում։ Կոնկրետ ճնշումներ ու կոնկրետ ժամկետներ։

ՀՀ իշխանությունը նույնպես «զորավարժություններ» է կազմակերպում՝ հրապարակի բերովի միտինգի եւ հայկական բանակի դեմ գործողությունների տեսքով։

Պայքարի մի հստակ բանաձեւ կա՝ ամեն ոք, ով որոշել է պայքարել, դա անում է ոչ թե հարթակի, ոչ թե այս կամ այն մարդու կամ կուսակցության, այլ՝ իր երեխաների համար։ Ու պետք չէ մեղադրել մյուսին, թե լավ չեն պայքարում։ Ամեն ոք հանուն իր երեխայի պետք է անի պայքարը։

Եվ բոլոր նրանք, ովքեր միշտ դիտորդ են, ովքեր ամեն արհեստական պատճառաբանություն բերում են, թե ինչու են տանը ու անտարբեր, թե ինչու են վախենում, պետք է հստակ իմանան, որ եթե շարունակվի այդպես, ապա շատ շուտով ավելի մեծ ու բնական վախենալու պատճառ կարող է լինել։

The Turkification of Armenia has started and is going on with great vigor, with weapons, propaganda and economy. Turkish banks, businesses will come, a huge amount of real estate will be acquired, then they will force to change laws.

Aliyev’s statement is shocking. “Armenia is trying to hinder the implementation of the Zangezur corridor. But he will not succeed. We will force them. We will fulfill all our desires as we drove them from our lands
This is an open text statement that Nikol will either give up everything or one day Azerbaijani-Turkish troops will enter Armenia.

I think this should be the core of today’s rally. If today’s platform is aware of this situation, it must drastically change its content and work style. If he does not realize, he has nothing to do with this.

If the former presidents realize this, then they must sharply and publicly settle their disagreements and come out with the determination to liberate the country from Nikol a day before. This is the manifestation of “presidential responsibility”.

If the General Staff of Armenia and the army realize this, they must get out of the post of “aristocrat” and take steps that the army of any country must take in case of 100% danger of the collapse of the state and stop modestly waiting for Armen Sargsyan’s difficult decisions.
If the parliamentary opposition realizes this, it should stop the graceful meetings with Nikol and stop considering the number of their future mandates as a top goal.


Добавить комментарий

Ваш адрес email не будет опубликован. Обязательные поля помечены *