Զգուշանալ, թե պատրաստվել․ եղանակային անսպասելի փոփոխություն, միայն իմանաք, թե ինչ է լինելու վաղվանից



Սահարա անապատից արևադարձային տաք օդային հոսանքների ներթափանցմամբ պայմանավորված’ հուլիսի 20-ին հանրապետության ողջ տարածքում օդի ջերմաստիճանը կբարձրանա ևս 2-3 աստիճանով՝


հուլիսի 20-21-ն Արարատյան դաշտում և նրա նախալեռներում, Վայոց Ձորի նախալեռներում, Սյունիքի հովտային շրջաններում և Երևանում ցերեկային ժամերին հասնելով +40…+42 աստիճանի։ Նշված գոտիներում սպասվում է նաև բարձր կարգի հրդեհավտանգ իրավիճակ: Հանրապետության տարածքում’

Հուլիսի 21-ի ցերեկը, 22-ին, 25-ին սպասվում է առանց տեղումների եղանակ: Հուլիսի 22-24-ը հիմնականում կեսօրից հետո առանձին շրջաններում սպասվում է անձրև և ամպրոպ, առանձին հատվածներում նաև կարկուտ։ Քամին՝ հարավ-արևմտյան՝ 5-10 մ/վ, ամպրոպի ժամանակ սպասվում է քամու ուժգնացում 18-23 մ/վ արագությամբ։ Օդի ջերմաստիճանը հուլիսի 21-ի ցերեկը կբարձրանա 2-3 աստիճանով, այնուհետև 22-24-ի ցերեկն աստիճանաբար կնվազի 5-7 աստիճանով։ Երևան քաղաքում՝ Հուլիսի 21-ի ցերեկը, 22-25-ը սպասվում է առանց տեղումների եղանակ:


Добавить комментарий

Ваш адрес email не будет опубликован. Обязательные поля помечены *