Զգոն եղեք. ԱԻՆ-ը զգուշացնում է․ տարածեք և տեղեկացրեք բոլոր ընկերներին, թող զգուշանան



Արտակարգ իրավիճակների նախարարությունը շտապ հայտարարությամբ է հանդես եկել, որտեղ զգոնության կոչ է անում․ Ուշադրություն


Սահարա անապատից արևադարձային տաք օդային հոսանքների ներթափանցմամբ պայմանավորված` հուլիսի 17-20-ը հանրապետության ողջ տարածքում օդի ջերմաստիճանն աստիճանաբար կբարձրանա 10-12 աստիճանով, հուլիսի 19-21-ն Արարատյան դաշտում և նրա նախալեռներում, Վայոց Ձորի նախալեռներում,

Սյունիքի հովտային շրջաններում և Երևանում ցերեկային ժամերին հասնելով +40․․․+42 աստիճանի։ Նշված գոտիներում սպասվում է նաև բարձր կարգի հրդեհավտանգ իրավիճակ:

Հանրապետության տարածքում`

Հուլիսի 19-22-ը սպասվում է առանց տեղումների եղանակ: Հուլիսի 18-ի կեսօրից հետո առանձին շրջաններում սպասվում է անձրև և ամպրոպ, առանձին հատվածներում նաև կարկուտ։


Добавить комментарий

Ваш адрес email не будет опубликован. Обязательные поля помечены *