Եկե՛ք պաշտպանենք և կառուցենք այն երկիրը, որտեղ կցանկանանք ապրեն մեր ժառանգները․ Արտակ Թովմասյանի կարևոր հորդորը



Այս օրերին, երբ բոլորը զբաղված են արտահերթ խորհրդարանական ընտրություններին մասնակցելու հարցերով, թշնամին եկել հասել է ՀՀ սահման։ Մտել և չի ցանկանում դուրս գալ։ 8 ամիս անցել է պատերազմից, նոր պատերազմը քթերիս տակ է, բայց մարդիկ կան, որ նույնիսկ չեն գիտակցում հարցի լրջությունը։ Ո՛չ խորհրդարանական, ո՛չ արտախորհրդարանական ուժերը չեն նկատում և նույնիսկ ելքեր չեն առաջարկում, այլ պատրաստվում են նախընտրական քարոզարշավի, գնում արտահերթ խորհրդարանական ընտրությունների:


Բայց, միակ լուսավոր կետը, որ այսօր տեսնում ենք բոլորս, որի հետ կարելի է հույս կապել, վստահաբար կարող եմ ասել, դա «Երրորդ ուժ» քաղաքացիական նախաձեռնությունն է, որի ղեկավար Արտակ Թովմասյանը հայտարարեց, որ արտահերթ ընտրություններին չի մասնակցելու, այլ զբաղվելու է մեր ազգին միաբանելու և համախմբելու ուղղությամբ։

Ըստ պարոն Թովմասյանի՝ ճակատագիրը մեզ մշտապես փորձությունների է ենթարկելպարտադրելով ապացուցել ապրելու կամքն ու հարատևելու ձգտումը․ «Մենք դարից դար հաղթահարել ենք փորձությունները հավատը մեր հոգիներում: Դարեր ի վեր` մեր այդ փորձությունների ճանապարհին, երբ իշխանական աթոռի համար մրցող կուսակցությունների պայքարում պառակտվում էր մեր ազգը, հայի աղոթքներում և սրտում միշտ եկեղեցին է եղել և մշտապես միավորել մեզ: Այսօր կրկին պահն է միավորման և միաբանվելու»:

Հենց այդ պատճառով է, որ նա պատգամում է․ «Եվ այժմ ուզում եմ կրկնել երբեք իր նշանակությունը չկորցնող և այսօր առավել, քան երբևէ արդիական Եղիշե Չարենցի խոսքերը. Ով, հա′յ ժողովուրդ, քո միակ փրկությունը քո միասնական ուժի մեջ է»:

Իսկ վերջում հորդորում է․ «Այսօր պատասխանատվություն վերցնելու ժամանակն է։ Եկե՛ք պաշտպանենք և կառուցենք այն երկիրը, որտեղ կցանկանանք ապրեն մեր ժառանգները, ինչը ՄԻԱՍԻՆ ՄԵՆՔ ԿԱՐՈՂ ԵՆՔ»:

Այո՛, հարգելի՛ ընթերցողներ, Մենք կարո՛ղ ենք նոր հաղթանակներ կերտել
Մենք կարո՛ղ ենք մեր կամքը թելադրել
Մենք կարո՛ղ ենք վճռորոշ խոսք ասել ու գտնել մեր հաջողության բանաձևը:

Իսկ դա հնարավոր է ի կատար ածել միայն խելամիտ ղեկավարի կառավարման շնորհիվ։

These days, when everyone is busy participating in the extraordinary parliamentary elections, the enemy has reached the RA border. Եւ does not want to enter or leave. 8 months have passed since the war, the new war is under my nose, but there are people who do not even realize the seriousness of the issue. Neither the parliamentary nor the extra-parliamentary forces do not notice, they do not even offer solutions, but prepare for the pre-election campaign, go to the extraordinary parliamentary elections.

But the only bright spot that we all see today, with which we can hope, I can say for sure, is the “Third Force” civic initiative, the head of which Artak Tovmasyan stated that he will not participate in the snap elections, but will deal with our nation. to unite to unite.

According to Mr. Tovmasyan, destiny has always tested us, forcing us to prove our will to live and our desire to live. “For centuries we have overcome trials, faith in our souls. For centuries, on the way to our trials, when our nation was divided in the struggle of the parties vying for power, in the prayers of the Armenians, the church has always been in the heart, has always united us. Today is the time to unite again. “

That’s why he preaches ․ “And now I want to repeat the words of Yeghishe Charents, who never loses his significance, today more than ever. O Armenian people, your only salvation is in your united strength. ”

And at the end he urges ․ “Today is the time to take responsibility. Let us defend and build the country where we want our descendants to live, which TOGETHER we can do. ”

Yes, dear readers, we can create new victories


We can dictate our will
We can say the decisive word and find the formula for our success.

And this can be done only due to the management of a reasonable leader.


Добавить комментарий

Ваш адрес email не будет опубликован. Обязательные поля помечены *