Դեպքի վայր ժամանած բժիշկներն արձանագրել են Անահիտի մահը․ մեծ կորրուստ բոլորի համար



Երեկ՝ հունիսի 25-ին, մահվան ելքով վրաերթ է տեղի ունեցել Շիրակի մարզում։ Ժամը 22։00-ի սահմաններում Շիրակի մարզի բնակիչ՝ 28-ամյա Արկադի Հովհաննիսյանը իր վարած BMW մակնիշի ավտոմեքենայով Մարմաշենի խճուղում վրաերթի է ենթարկել հետիոտն՝ Շիրակի մարզի բնակիչ, 55-ամյա Անահիտ Զ-ին։ Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, վարորդը փախուստի չի դիմել, ահազանգել է շտապօգնություն, և դեպքի վայր ժամանած բժիշկների հերթապահ խումբն արձանագրել է հետիոտնի մահը։ Դեպքի վայր են ժամանել ճանապարհային ոստիկանության 2-րդ սպայական գումարտակի 2-րդ վաշտի 1-ին դասակի ծառայողները վաշտի հրամանատար Վաչե Մալաքյանի, դասակի հրամանատար Լևոն Միքայելյանի գլխավորությամբ։ Օպերատիվորեն ժամանել են նաև ոստիկանության Մուշի բաժնի օպերատիվ խումբը՝ քրեական հետախուզության բաժանմունքի պետի տեղակալ Կոմուն Մխիթարյանի գլխավորությամբ։ Վրաերթի մասին ՃՈ 1-77 օպերատիվ կառավարման կենտրոնի պատասխանատու հերթապահ Դավիթ Գրիգորյանը


տեղեկությունը փոխանցել է Հայաստանի քննչական կոմիտեի Շիրակի մարզային քննչական վարչություն, որտեղից ժամանել է քննչական խումբը՝ ավագ քննիչ Վիրաբ Սաֆարյանի գլխավորությամբ, ում կողմից փաստի առթիվ հարուցվել է քրեական գործ՝ ՀՀ քր.օր-ի 242 հոդվածի 2-րդ մասի հատկանիշներով։ Քննիչի հանձնարարականով ավտոմեքենան տեղափոխվել է ոստիկանության Մուշի բաժնի պահպանվող հատուկ տարածք։

Yesterday, on June 25, a fatal accident took place in Shirak region. At around 22:00, 28-year-old Arkady Hovhannisyan, a resident of Shirak region, ran over a pedestrian, 55-year-old Anahit Z., a resident of Shirak region, on Marmashen highway in his BMW car. As photojournalist Gagik Shamshyan reports, the driver did not flee, called an ambul

ance, and the on-duty group of doctors arrived at the scene and registered the death of the pedestrian. The officers of the 1st platoon of the 2nd battalion of the 2nd officer battalion of the traffic police headed by the platoon commander Vache Malakyan and platoon commander Leon Mikayelyan arrived at the scene. The operative group of the Mush police department headed by the deputy head of the criminal investigation department Komun Mkhitaryan also arrived operatively. Davit Grigoryan, the duty officer in charge of the Road 1-77 operative control center, passed the information about the collision to the Shirak Regional Investigation Department of the Investigation Committee of Armenia, from where the investigation team headed by senior investigator Virab Safaryan arrived and initiated a criminal case. with the features of Part 2 of Article 242. On the investigator’s instruction, the car was taken to a special guarded area of ​​the Mush police department.


Добавить комментарий

Ваш адрес email не будет опубликован. Обязательные поля помечены *