ԲՀԿ-ն ցանկացած իրավիճակում գիտի իր անելիքը



Մի քանի դիտարկում Գագիկ Ծառուկյանի այսօրվա ճեպազրույցի մասին։ Նախ կրթեք ձեր լրոգրողներին, որ տարբերեն սպորտային հանդիպումը քաղաքականից և թեմայից դուրս հարցեր չուղղեն. Սա էթիկայի, ֆայմի և շնորքի հարց է։ Հետո. ԲՀԿ-ն պարբերաբար մամուլին տեղեկացնում է այս կամ այն հարցի մասին դիրքորոշման, ընտրություններին մասնակցության և այլ հարցերի մասին։ Կրկնակի անգամ նույն հարցերը տալ նշանակում է անտեղյակ լինիել ոլորտից։ Օրեր առաջ ԲՀԿ֊ականները հստակ հայտարարել են, որ չեն մասնակցելու ՏԻՄ ընտրություններին։ Բացի այս կարծում եմ ԲՀԿ-ն ունի իր անհատական քաղաքական


կուրսը, ԲՀԿ֊ն ցանկացած իրավիճակում գիտի իր անելիքը։ Այսօր ԲՀԿ-ն արտախորհրդարանական ուժ է և ունի այնպիսի հետագիծ և պոտենցիալ, որ կարող է վարել սեփական քաղաքականությունն ու կարիք չունի միանալու այս կամ այն ուժին։ Ինչպես գիտեք՝ ԲՀԿ-ն միշտ գործում է առանձին։ Հնչեց հարց՝ Փաշինյանի հրաժարականի ցույցերին միանալու մասին։ Մոռացել ե՞ք ի սկզբանե ով է սկսել պայքարել Փաշինյանի դեմ։ Մոռացել եք փողոց դուրս եկած առաջին պայքարող մարդկանց, և թե ովքեր են եղել նրանք։ Այո, Գագիկ

Ծառուկյանն ու ԲՀԿ-ականները։ Ինչ որ բան պահանջելուց ԲՀԿ-ն կպահանջի միայնակ, առանց կողմնակի անձանց և ուժերի ներգրավման։ Ինչ վերաբերում է քաղաքական հետապնդումներին և քրեական գործերին. ինչ քրեական գործի մասին կարող է լինել խոսքը եթե մինչ այսօր հազարավոր հարցաքննված անձանց և քննության արդյունում ոչ մի նշույլ անգամ չի եղել հարուցված շինծու գործերի ապացույցների մասին։ Առաջարկում եմ օգտագործել մանիպուլյացիայի ավելի արդյունավետ եղանակներ։
Գրում է Մարիաննա Վարդանյանը ֆեյսբուքյան իր էջում


Добавить комментарий

Ваш адрес email не будет опубликован. Обязательные поля помечены *