Բացառիկ պատմություն ռազմագերուց․ Իմացա՝ անձրևաջուր է, ձեռքս խփեցի, որ խմեմ, արյուն էր. կադրեր միայն ամուր նյարդեր ունեցողների համար (VIDEO)



2020 թվականի օգոստոսին պարտադիր ժամկետային ծառայության մեկնած 18-ամյա Ե.Ա.-ն նոր էր զինվորական երդում տվել, երբ սկսվեց պատերազմը: Շաբաթներ շարունակ առաջնագծում մարտական գործողություններին մասնակցելուց հետո Ե.Ա.-ն ծառայակից ընկերների հետ հայտնվել էր շրջափակման մեջ, իսկ ավելի ուշ գերեվարվել ադրբեջանցիների կողմից:


168.am-ին Ե.Ա.-ն պատմեց, թե ինչպես են կռվել թշնամու դեմ, ինչպես են շրջափակման մեջ հայտնվել, և, թե ինչպես է ինքը հրաշքով փրկվել.

«Հոկտեմբերի 10-11-ին արդեն Հադրութը շրջափակել էին, այդ ժամանակ էլ կռիվ մղեցինք, բավականին զոհեր ունեցանք, հետո 12 հոգով առանձնացանք, ընկանք շրջափակման մեջ: 1 օր գիշերեցինք Հադրութում՝ մի տան մեջ, հաջորդ օրն ուզում էինք գնալ ինչ-որ դիրքերի ուղղությամբ, տեսնենք մերոնց՝ միանանք նրանց, բայց չհասցրեցինք… Ամբողջ ճանապարհին դիակներ էին, գնում էինք, դիակներ էինք տեսնում՝ ուղղությունը փոխում էինք: Անտառում էլի ընկանք շրջափակման մեջ, ընկել էին մեր հետևից սնայպերներով, կրակում էին անընդհատ: կարծեմ՝ Թաղավարդ գյուղն էր, խաղողի այգիներ կար, գիշերն այդտեղ դիրքավորվեցինք, մնացինք խոտերի տակ, որ առավոտյան

շարունակենք ճանապարհը, այն էլ առավոտյան, երբ լույսը բացվեց՝ ադրբեջանցիների մի 2 ջոկատ անցավ՝ չնկատեց, հաջորդը, որ եկավ, արդեն մեր տղաներից մի քանիսին տեսավ, ու սկսեցին կրակել մեզ վրա, մենք էլ կրակեցինք, մի քանիսին խփեցինք, կատաղեցին ու 4 կողմից կրակ բացեցին խոտերի մեջ, տղաների կեսին վիրավորեցին, սպանեցին, կեսն էլ այդտեղից անհետ կորան…»,- պատմեց գերությունից վերադարձած Ե.Ա.-ն:

Զինվորը պատմեց, որ ադրբեջանցիները կրակ են բացել նաև արդեն վիրավորված, զոհված տղաների մարմինների վրա, որպեսզի համոզված լինեն, որ զոհվել են, և հենց այդ ժամանակ էլ, երբ ինքը խոտերրի մեջ է եղել, փամփուշտներից մեկն էլ դիպել է իր բազկին.

«Կանգնեց գլխիս վերևում ու ավտոմատով մի քանի հատ կրակեց, բայց միայն մեկը կպավ բազուկիս, իսկ մյուսները՝ շալվարիս միջով էր խփել անցել, կոշիկիս էր կպել, բայց միայն այս մեկը կպավ՝ բազուկիցս մտավ, թևիս տակից դուրս եկավ, փամփուշտը ես եմ դուրս հանել… 12 օր մնացել եմ այդ խոտերի տակ, 6 օր սոված, ծարավ, ընդհանրապես շարժ չեմ արել, արդեն 7-րդ օրը դուրս եմ եկել այդտեղից, ջուր էի տեսել ձորի մեջ, առու էր գնում, ասացի՝ գնամ այնտեղից ջուր խմեմ, թե սպանում են՝ թող այնտեղ սպանեն: Դուրս եկա, բայց չէի կարողանում քայլել, աչքերիս դիմաց սևանում էր, 2 մետր գնում էի, էլ չէի կարողանում, շունչս կտրվում էր: Տեսա վերևում խոցված մեքենա կա, մեր մեքենաներից, մի կերպ մոտեցա այդ մեքենային, տեսա գյոլ էր, իմացա՝ անձրևաջուր է կուտակվել, ձեռքս խփեցի, որ ջուրը խմեմ, այն էլ ամբողջությամբ արյուն էր…

Մի կերպ մեքենայից սնունդ եմ վերցրել, տուշոնկեք կային ու ջուր: Երբ բարձրացա մեքենայի վրա, այդ ժամանակ չխկոց լսվեց՝ սկսեցին մեքենային խփել, մի կերպ մեքենայից ընկել եմ ցած ու նորից մտել այդ խոտերի տակ: Հոկտեմբերի 12-ին վիրավորվել եմ, մինչև հոկտեմբերի 23-ը մնացել եմ այդտեղ, հետո արդեն անձրև էր գալիս, թաց շորերով մնում էի այդտեղ, էլ չէր լինում, խոտերի տերևներն էլ արդեն թափվել էր, տեղս տեսանելի էր լինում: Գիշերը դուրս եկա, գնացի դեպի գյուղի կողմ, մտա մի տուն, առավոտյան արդեն ընկել եմ գերի…»:

Զինծառայողը պատմեց, որ նախ իրեն տեղափոխել են Հադրութ, այնուհետև՝ Ադրբեջան.

«Սկզբնական շրջանում տարբեր ռազմական շենքեր էին տանում, տեղափոխելով՝ արդեն հասցրեցին Բաքու: Բաքվում մի հատ մեծ շենք էր, այնտեղ ենք մնացել, որտեղից արդեն տեղափոխել են բանտ: Բռնություն հիմնականում լինում էր սկզբնական շրջանում, երբ նոր էիր գերի ընկնում… Գերիներին չէինք տեսնում, այնպես էին անում, որ մեկը մյուսից տեղեկություն չունենար, խցում 6 հոգի էինք, 4-ն Ադրբեջանում են, հուսանք՝ շուտով նրանք էլ կվերադառնան»:

Ե.Ա.-ն պատմեց, որ իրեն փրկել է գրպանում եղած փոքրիկ աղոթագիրքը և խաչը, որը Բաքվում ձեռքից վերցրել են.

«12 օր որ վիրավոր եմ եղել, այդ աղոթագիրքն եմ կարդացել, խաչս էլ միշտ ձեռքումս էի պահում, գերի ընկնելու ժամանակ էլ, որ տեղափոխել են Ադրբեջան, վիրավոր ձեռքս բռունցք էի արել ու ձեռքումս էի պահում միշտ, բայց Բաքվում ձեռքիցս վերցրին»:

Ե.Ա.-ին դեկտեմբերի 25-ին տեղեկացրել են, որ մինչ Նոր տարի տանն է լինելու, իսկ հարազատներն այդ ընթացքում ոչինչ չեմ իմացել, լուրը լսել են անձամբ իրենց որդուց, երբ նա տեղափոխվել է Հայաստան և հոսպիտալից զանգել էր տուն.

«Ես հավատում էի, որ մինչև Ամանոր տանն եմ լինելու… Հեռուստացույցով տեղեկացրել էին, որ գերիներ են վերադառնում, հաղորդել էին, որ ծնողները տեղյակ են, բայց իմ ծնողները տեղյակ չեն եղել: Երբ եկա Երևան, հիվանդանոցից եմ զանգել ու ասել… Հունվարի 8-ին գյուղում մեծ մատաղ էր, ամբողջ գյուղացիները, հարազատները եկել էին, այդ մատաղը համ ես էի այնտեղ՝ գերության մեջ, խոստացել, համ էլ՝ հայրս… Ցավակցում եմ բոլոր զոհված զինվորների ընտանիքներին, հարազատներին, ամեն շաբաթ մոմ եմ վառում և աղոթում եմ իմ գերի ընկերների համար, որպեսզի շուտ վերադառնան իրենց ընտանիքներ»:

18-year-old EA, who left for compulsory military service in August 2020, had just taken the military oath when the war started. After weeks of fighting on the front lines, EA and his fellow servicemen found themselves under siege and later captured by Azeris.

EA told 168.am how they fought against the enemy, how they found themselves in the blockade, how he miraculously escaped.

“On October 10-11, Hadrut was already under siege, and then we fought, we had a lot of casualties, then we separated with 12 people and fell under the blockade. We spent one night in a house in Hadrut, the next day we wanted to go in the direction of some positions, to see ours, to join them, but we did not have time… There were corpses all the way, we went, we saw corpses, we changed direction. In the forest we were surrounded again, they fell on us with snipers, they were constantly firing. I think it was the village of Taghavard. “And they started shooting at us, and we shot, hit some of them, got angry and opened fire on the grass from four sides, wounded and killed half of the boys, and half of them disappeared,” said E.A., who had returned from captivity.

The soldier said that the Azeris had opened fire on the bodies of the already wounded, dead boys to make sure that they were dead, and just when he was in the grass, one of the bullets hit his arm.

“He stood on top of my head and fired several shots with a machine gun, but only one hit my arm, and the others hit me through my pants, hit my shoes, but only this one hit me. I stayed under those grass for 12 days, 6 days hungry, thirsty, I did not move at all, already on the 7th day I came out of

there, I saw water in the gorge, a stream was going, I said, go and drink water from there, or they will kill me. let them kill there. I went out, but I could not walk, it was swirling in front of my eyes, I was walking 2 meters, I could not walk, I was out of breath. I saw that there was a damaged car upstairs, one of our cars, I somehow approached that car, I saw that it was muddy, I knew that rain and water had accumulated, I slapped my hand to drink the water, and it was completely blood ար


Добавить комментарий

Ваш адрес email не будет опубликован. Обязательные поля помечены *