Արցախի հանձնման գլխավոր մասնակիցը։ Ինչ մանրամասներ գիտեր Քոչարյանը



Արցախի հանձնման գլխավոր մասնակիցը։ Ինչ մանրամասներ գիտեր Քոչարյանը


Քոչարյանը գիտեր՝ հողերը հանձնվելու են ։ Արցախյան 44 օրյա պատերազմի ավարտից մեկ տարի անց օդում կախված հարցեր կան, որոնց պատասխանները դեռ չենք գտնում։ Պարտության հիմքը նոր չէր դրվել։ Այն գալիս է 1994 թվականից։ 2000-2018 ին այն ավելի ամրապնդվեց։ Ռոբերտ Քոչարյանը եւ Սերժ Սարգսյանը իրենց պաշտոնավարման ընթացքում արել են ամեն հնարավոր բան՝ երկիրը թալանելու եւ Արցախը պաշտպանունակությունից զրկելու համար ։ Այս ազգակործան ողջ պատմության մեջ մեղավոր են բոլորը։ Ինչու՞ չմմշակվեց ազգային հայեցակարգը, որը ուղղված կլիներ Արցախի պահպանմանը։ Չկար որեւէ հայեցակարգ Արցախը բնակեցնելու եւ դրանք զարգացնելու համար։

Հենց այս անտարբերությունը բերեց նման ողբերգության, որի հետեւանքով կորցրեցինք ոսկե սերունդ։ Հոկտեմբերի 27 ից հետո պաշտպանական ամրություններ այլեւս չկատուցվեցին։ Քոչարյանը գիտեր,որ տարածքները հանձնվելու են ։ Ազգային շահը գոյություն չունի նրա համար։ Երկրի համար այս օրհասական օրերին ողջ ներուժը պետք է օգտագործել փրկելու համար հայրենիքը։ Իսկ ոմանք դեռ երազում են զավթել իշխանությունը։


Добавить комментарий

Ваш адрес email не будет опубликован. Обязательные поля помечены *