Արցшխյան պшտերшզմի шռшջին տшրելիցին Բшքпւն կրկին դիմեց Երևшնին



Այսօր այն չարաբաստի օրն է, երբ հնչեց լուրը, պատերազմ է սկսվում։ 44 օր շարունակ աղոթքի ու սպասումի ապրումներ։ Կյանքի ու մահվան պայքար տվող երիտասարդներ ու ոչ միայն։ Բոլորը նպատակը մեկն էր, պայքարել հանուն հայրենիք։ Դաժան օրերից մեկ տարի անց Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը, ով սանձազերծեց պատերազմը այսօր կրկին կոչով է դիմել հայ ազգին։


Քիչ առաջ ադրբեջանական լրատվամիջոցներով սկսվեց լուրեր տարածվել այն մասին, թե ինչ է հաղորդում երկրի ԱԳՆ-ն․ ստորև ներկայացնում ենք հաղորդագրությունն ամբողջությամբ․


«Ադրբեջանը պատրաստ է Հայաստանի հետ հարաբերությունները կարգավորել միջազգային իրավունքի սկզբունքների, մասնավորապես ինքնիշխանության, տարածքային ամբողջականության և միջազգային սահմանների անխախտելիության հիման վրա։ Մենք կոչ ենք անում Հայաստանին հարգել այդ հիմնարար սկզբունքները և պահպանել իր միջազգային պարտավորությունները՝ տարածաշրջանում խաղաղություն, անվտանգություն և բարգավաճում ապահովելու նպատակով»․


Добавить комментарий

Ваш адрес email не будет опубликован. Обязательные поля помечены *